Երևան
18 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին:
ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը ողջունել է ԲԿԳ գլխավոր գործադիր տնօրենի այցը մեր երկիր ու կարևորել ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի այսօր կայացած հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ԲԿԳ նախաձեռնության Հայաստանի գործողությունների 4-րդ ծրագրի իրականացման ընթացքը: «Հայաստանի կառավարությունը կարևորում է անդամակցությունը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, որի սկզբունքները լիովին համահունչ են մեր կառավարության գործունեության առաջնահերթություններին՝ հաշվետվողականություն, թափանցիկություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն: Հետաքրքրված ենք շարունակելու մեր արդյունավետ գործընկերությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը հետևողական առաջ է շարժվում ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման ճանապարհով, և կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել են այդ նպատակին ուղղված տարբեր ոլորտների՝ դատաիրավական, հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունները:
Սանջեյ Փրադանը նշել է, որ Հայաստանը կարևոր դերակատարություն ունի ԲԿԳ-ում և նախաձեռնության 79 երկրների շրջանակում՝ որպես ժողովրդավարական տպավորիչ առաջընթաց արձանագրած երկիր: «Թավշյա հեղափոխությունը ոգեշնչման և հույսի մեծ ազդակ էր՝ տրված Հայաստանի քաղաքացիների կողմից և արտահայտում էր քաղաքացիների՝ երկրում փոփոխություններ իրականացնելու կամքը: Բաց կառավարումը կարող է իրապես խթանել Հայաստանի ժողովրդավարության հետագա հաջողությունները, և պատրաստ ենք աջակցել ձեզ այդ գործընթացում»,- նշել է ԲԿԳ գլխավոր գործադիր տնօրենը: Նա գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարությունում այսօր տեղի ունեցած ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի այսօր կայացած հանդիպման արդյունքներից և ընդգծել, որ Հայաստանն օրինակելի է ԲԿԳ հանձնառությունների իրականացման հարցում, ինչը լավ հիմք է գործողությունների հաջորդ ծրագրում հանձնառությունների շրջանակի ընդլայնման համար: Անդրադառնալով հետագա համատեղ անելիքներին՝ Սանջեյ Փրադանն առաջարկություններ է ներկայացրել կառավարության նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանը միտված բարեփոխումների վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել աջակցել դատական, հակակոռուպցիոն, տնտեսական բարեփոխումների, գնումների թափանցիկության բարձրացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը խթանելու գործընթացում:
Հանդիպմանը մասնակցող վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մանրամասներ է ներկայացրել աշխատանքային խմբի հանդիպման շրջանակում քննարկումների վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը կատարել է ԲԿԳ նախաձեռնության Հայաստանի գործողությունների 4-րդ ծրագրի շրջանակում ստանձնած հանձնառությունները, և ձևավորվել է ԲԿԳ-Հայաստան արդյունավետ համագործակցություն, որը կարևոր նշանակություն ունի մեր երկրում իրականացվող բարեփոխումների համար:
Վարչապետ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ԲԿԳ գլխավոր գործադիր տնօրենին գնահատականի համար և ընդգծել՝ Հայաստանի կառավարությունը հանձնառու է շարունակելու բաց, հաշվետու, թափանցիկ կառավարմանը միտված գործունեությունը և կարևորում է այդ ուղղությամբ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԲԿԳ օժանդակությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԲԿԳ-Հայաստան գործողությունների հաջորդ ծրագրի վերաբերյալ:
Չեխիայի միջազգային պարաաթլետիկայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի Սարգիս Ստեփանյանը
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են. Ալավերդի-Սանահին-Սարահարթ հատվածում կան երթևեկության սահմանափակումներ
Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 8 մարզի տարբեր համայնքներում
Քարագլխի «Կալեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել հողազանգվածի սահք. վնասվել են ճանապարհներ և պտղատու ծառեր
Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Բրյուսելում՝ «Կին քաղաքական առաջնորդներ»-ի հոբելյանական գագաթնաժողովում (տեսանյութ)
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ԱՀ ՊՆ
Անցկացվել է գերազանցության մեդալի քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից
Թագուհի Ստեփանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. հայտնի է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի նոր տնօրենի անունը
«Սա մեզ համար լինելու է բավականին լուրջ հաղթանակ». ինչով էր կարևոր Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա
Մենք տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ, ձգտում ենք պաշտպանել մեր ինքնիշխանությունը. Ալեն Սիմոնյան
Կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը
Ադրբեջան-Իրան տանդեմի այս փուլում դեռևս դիվանագիտական կրակոցները կարող են վերածվել զենքերի կրակոցների. Հովհաննիսյան
Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը
Ջուդ Բելինգեմը՝ «Ռեալի» ֆուտբոլիստ
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել. 38-ամյա վարորդը մահացել է
ՀՀ ՆԳՆ փորձը առաջադեմ է ինչպես Սիրիայի, այնպես էլ տարածաշրջանի համար. Վահե Ղազարյանն ընդունել է Նորա Արիսյանին
Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը (տեսանյութ)
Էրդողանի գլխավորությամբ ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի. հայտնի է օրակարգը
Միջանցքը պետք է բացվի, անընդունելի է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը չի հարգվում. Միխայել Ռոթը՝ Հակոբ Արշակյանին
«Յուքոմ»-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն MacBook Pro-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչեւ 30%-ը
Գլխավոր դատախազը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցերը
Ալեն Սիմոնյանը Սթիվըն Դոութիի հետ զրույցում բարձրաձայնել է ադրբեջանական պատանդառության մեջ գտնվողների վերադարձի մասին
Թուրքիայի բանակը ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետ ունի
ՄԻՊ-ը կոչ է արել ՀՀ ԶԼՄ-ներին խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրների տեսանյութերը տարածելուց
ՀՀ ԱԺ նախագահը Լոնդոնում հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ Լորդ Մըքֆոլլի հետ
Տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքն է. Արարատ Միրզոյանը՝ Ռոթին
Ստամբուլի դպրոցներից մեկում պայթյուն է եղել (տեսանյութ)
Այս բարդ տարածաշրջանում Հայաստանը երիտասարդ ժողովրդավարական պետություն է, նաեւ՝ եվրոպական արժեքների խարիսխ. Միխայել Ռոթ
Գերմանիան աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ՀՀ ջանքերին. ՀՀ նախագահն ընդունել է Միխայել Ռոթին
Կոչ ենք անում Ադրբեջանին ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանող դրական օրակարգ մշակել. ԵԱՀԿ
Դեբեդ գյուղի խաղահրապարակում 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայաստանում մեծ ներդրումային ակտիվություն կա, փոխադարձ առևտրաշրջանառությունն աճում է. հանդիպել են ՀՀ և ՌԴ վարչապետները
ՀՀ-ն ՄԻԵԴ կներկայացնի իր դիրքորոշումը 2 հայ զինծառայողների մասին Ադրբեջանի տրամադրած տեղեկությունների վերաբերյալ
Գեղամ Գևորգյանը կմասնակցի ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին
Վրաստանի նախաքննական մարմինների հետ գործընկերային հարաբերությունն անհրաժեշտություն է. Քյարամյանը՝ Շարվաշիձեին
Նախատեսվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել բժշկական ասոցիացիաների եւ նախարարության հարաբերությունները
Անձնագրի մեջ թաքցրած 20 հազար դրամը փորձել է դնել պարեկային ավտոմեքենայի մեջ. քրվարույթով նախաքննությունն ավարտվել է
Փաշինյանը Միշուստինի հետ զրույցում հաստատել է հաղորդակցությունները բացելու պատրաստակամությունը
Վերին Լարսի մաքսակետի թողունակությունն անհանգստացնող է. Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ վարչապետին
ՄԻՊ-ի արագ արձագանքման արդյունքում համայնքապետարանը վերանորոգել է բազմաբնակարան շենքի ջրամատակարարման խողովակը
© 2023 Հայկական ժամանակ