Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում. վարչապետ

Ուզում եմ իմ գնահատանքի խոսքերն ասել սփյուռքում, տվյալ դեպքում ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱՄՆ-ում Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը:

«Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Եվ, անշո՛ւշտ, նոր թափ կհաղորդի այդ գործընթացին: Ուզում եմ այս կապակցությամբ իմ գնահատանքի խոսքերն ասել սփյուռքում, տվյալ դեպքում ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին, որոնք տասնյակ տարիներ հետեւողականորեն աշխատել են՝ ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար, ԱՄՆ-ում եւ տարբեր երկրներում: Գործնականում այս որոշումը երկար տարիներ հասունացել էր, որովհետեւ ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգները՝ նահանգային մակարդակում, արդեն իսկ ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը, ու սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետն ու կուլմինացիան:

Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի անդամներին եւ ընդհանրապես Ներկայացուցիչների պալատի բոլոր այն անդամներին, որոնք կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին»,- ասաց վարչապետը:

Տպել
482 դիտում

Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ