Սիրիայի պատերազմ. նավթի պաշարների շուրջ մրցակցությունը սաստկանում է

Սիրիայի նավթային պաշարների պաշտպանությունն ԱՄՆ-ի նախագահը համարում է առաջնահերթություն, եւ չնայած այստեղից ամերիկյան ուժերը դուրս բերելու փաստին, այլ զորքեր է մտցնում՝ նավթի հանքերի անվտանգությունն ապահովելու համար։

Ինչպես գրում է Ամերիկայի ձայնը, Իսլամական պետությունը՝ Դաեշ ծայրահեղական կազմակերպությունը, երբ տարիներ առաջ սկսեց լայնածավալ տարածքներ գրավել Իրաքում ու Սիրիայում, հիմնականում կախյալ էր այդ երկրների նավթային պաշարներից։

Վերլուծաբան Լորի Բլենքի խոսքերով՝ ծայրահեղականները նավթն օգտագործում էին ոչ միայն որպես վառելանյութ իրենց ռազմական տեխնիկայի համար, այլ նաեւ կարողանում էին նավթը հասցնել սեւ շուկա։

Սակայն չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, որ հարկավոր է վերահսկել նավթային պաշարներն այնտեղ հօգուտ ԱՄՆ-ի՝ մեծաթիվ փորձագետներ չեն ընդունում այն կարծիքը, թե ամերիկյան ընկերությունները կարող են օգտվել Սիրիայի նավթային պաշարներից։

Նրանցից, Ջեֆ Քոլգանի խոսքերով, ամերիկյան ընկերությունները կարող են կանգնել այնտեղ գործունեություն ծավալելու շուրջ իրավական ու գործնական դժվարությունների առջեւ։ «Եվ ես չեմ կարծում, որ նրանք հետաքրքրված կլինեն այնտեղ գործունեություն ծավալելու աշխատանքներով», ասում է նա ու հիշեցնում, որ ահաբեկիչները, սկսած Օսամա բին Լադենի ժամանակներից, միշտ են փորձել տարածել այն կարծիքը, որ Ամերիկան խառնվում է Մերձավոր Արեւելքի խնդիրներին, այստեղի նավթի պաշարներից շահ ստանալու նպատակով։

«Եվ ահա Թրամփի այն հայտարարությունը, թե ինքը փորձելու է գործարք նախապատրաստել «Էքսոն մոբիլ» կամ այլ ընկերությունների հետ՝ Սիրիայի նավթի պաշարներից օգտվելու համար, կարող է իրոք թյուր տպավորություն ստեղծել, որ, այո՛, ԱՄՆ-ի նպատակն այստեղ հենց դա է եղել», ասում է փորձագետը։

Պատերազմները միայն նման նպատակներով սկսելու ու շարունակելու մասին տեսակետները հենված են հին ժամանակներից մնացած փորձառության վրա, ասում է նա։ «Նման գաղափարներն այլեւս հնացած են։ Հին պատերազմների դեպքում էին արշավում, գրավում ու տնօրինում։ Ներկա աշխարհն այսօր չի կարող գործել նման կերպ», - կարծում է վերլուծաբանը։

Սակայն այն հանգամանքը, որ Սիրիայի հակամարտության մեջ ներքաշված են մի քանի կողմեր՝ Ռուսաստանը, քրդերը, Սիրիան ու նույնիսկ Իրանի զինված ջոկատները, խոսում է այն մասին, որ նավթի պաշարների վրա վերահսկողություն հաստատելու հարցում եւս մրցակցությունն անխուսափելի է։

Տպել
819 դիտում

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել