Վայոց ձորի նորանշանակ մարզպետը կասեցնելու է իր փաստաբանական գործունեությունը

Մարզպետի պաշտոնը փաստաբանի գործունեությանը խոչընդոտ չէ։ Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց Վայոց ձորի նորանշանակ մարզպետ, մասնագիտությամբ իրավաբան Արարատ Գրիգորյանը: Նշենք, որ Գրիգորյանը նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական՝ Հարություն Գրիգորյանի պաշտպանն է։ Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու համար:

Գործի վերաբերյալ Գրիգորյանը չցանկացավ խոսել՝ ասելով. «Լավ կլինի, որ Քննչական կոմիտեն ձեզ տեղեկություններ հայտնի»: Գրիգորյանը հայտնեց միայն, որ այսուհետ չի պաշտպանելու մարզպետի օգնականի շահերը։ Կասեցնելու է նաեւ իր փաստաբանական գործունեությունը։

Հարցին՝ արդյոք կարելի՞ է իրեն նախկին մարզպետի թիմակից համարել, Գրիգորյանը պատասխանեց. «Ես անկուսակցական եմ։ Աշխատանքիս բնույթով կլինեմ անաչառ, անկաշկանդ, որեւէ մեկից, որեւէ թիմից կախում չունեմ»։ Գրիգորյանը նշեց, որ չէր սպասում նման առաջարկի։

Հարցին՝ արդյո՞ք կառավարության անդամներից իրեն միջնորդել են այդ պաշտոնին, պատասխանեց. «Ինձ համար որեւէ մեկը չի երաշխավորել։ Ինձ համար որեւէ հանգամանքում չեն միջնորդում, չեն երաշխավորում։ Վարչապետին անձամբ չեմ ճանաչում։ Բնականաբար, կառավարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի հետ ունեցել եմ զրույց»։

Հարցին՝ արդյոք ինքը նախկինում ճանաչե՞լ է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, նորանշանակ մարզպետն արձագանքեց. «Չեմ ցանկանում այդ բնույթի հարցերին պատասխանել։ Բայց, իհարկե, ճանաչել եմ՝ որպես մեր երկրի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։ Անձնական բնույթի ճանաչողական պրոցեսը եղել է այս ընթացքում»։

Տպել
423 դիտում

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ Փրկարար ծառայությանը

Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաեւը խարդախությունների մեջ է խառնված եղել, իր դեմ քրգործ էր հարուցվել. Մարտիրոսյան

Բելառուսի ընտրություններում ոչ մի ընդդիմադիր ուժ խորհրդարան չի անցել. Եվրոպան կրկին չի ճանաչում արդյունքները

Կայացել է Հայաստանում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՌԴ ԱԻ փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորած պատվիրակությանը

Այսօր ստացել եմ իմ դեմ ներկայացված հայցը, որով պահանջվում է հերքում միայն մեկ արտահայտության համար. Սարհատ Պետրոսյան

Տեղի է ունեցել Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստը. ԱԻՆ

Երեւանում «Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ (տեսանյութ)

Վարչապետի ելույթը «Assolombardza» եւ «Mediobanca» ընկերությունների կազմակերպած բիզնես ֆորումում

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ

«Դոլմամա»-ի վնասի չափը կորոշվի, երբ պարզվի, թե որքան ջուր է լցվել առաջին հարկ. ռեստորանի աշխատակից

Քննարկվել են ձմեռային զորակոչի կազմակերպչական հարցերը. Առողջապահության նախարարություն

Պետական աջակցության շրջանակում կտրամադրվի կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր

Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է

Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը Միլանում պատասխանում է գործարարների հարցերին

Անցկացվել է ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը. ՊՆ

Ոստիկանությունը քննում է Գյումրու տնակներից թուրքերին վաճառված երեխաների մասին Մարինա Խաչատրյանի հայտարարությունը

Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկում խուզարկություն է կատարվել. տնօրենը ձերբակալվել է

Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին