2 շաբաթ տոնախմբություն, երգ, պար, դիմակահանդես. ինչո՞ւ են երիտասարդները Բարեկենդանի փոխարեն Հելոուին նշում

Այսօր աշխարհի մի շարք երկրներում վախենալու դիմակներով մարդիկ շրջում են, կոնֆետներ խնդրում, վախեցնում չար հոգիներին կամ պարզապես անցնող, գնացողներին:

Մինչ հոկտեմբերի 31-ին տարբեր երկրներում տոնում են Հելոուինը, Հայաստանում տոնի մասին կարծիքը միանշանակ չէ. մի մասը ներկված դեմքերով շրջում է քաղաքում, լուսանկարվում, մյուս հատվածը տոնը չի ընդունում: Մայրաքաղաքի մի շարք առեւտրի կենտրոններում եւ սրճարաններում այսօր կազմակերպվել են միջոցառումներ՝ թեմատիկ խմիչքներով, ուտեստներով՝ «ամենասարսափելի Հելոուին»-ը նշելու համար: Վախենալու հագուստներով մարդիկ օրը հիշարժան են դարձրել՝ մասնակցելով տարբեր մրցույթների, խաղերի:

Թե ինչպես այս տոնը սկսեց նշվել հայ երիտասարդների մի զանգվածի կողմից, հարցի վերաբերյալ ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանն իր դիրքորոշումն ունի: Ըստ նրա՝ կոմերցիոն պատճառ կար, տոնը հիմնականում նշում են փաբերում, իսկ տվյալ վայրերի ղեկավարները ցանկանում են այդ օրն աշխուժություն ստեղծել, կազմակերպում են միջոցառումներ, խաղեր, որպեսզի երիտասարդներն ուրախ ժամանակ անցկացնեն: Ազգագրագետը վստահ է, որ եթե նույն ձեւով հայ առաքելական եկեղեցու շարժական տոներից Բարեկենդանը կազմակերպվեր, որը եւս իր մեջ դիմակահանդեսային տարրեր է պարունակում, այս տոնի հանդեպ հետաքրքրությունը նույնպես կմեծանար:

«Եթե ցանկանում ենք տոները վերականգնվեն, պետք է գնանք մասնակցենք դրանց»,- նշեց Աբրահամյանը՝ հավելելով, որ ամեն տարի Արարատյան հայրապետական թեմը շատ լավ կազմակերպում է տոնին նվիրված միջոցառումներ, մասնակիցները երգով, պարով, տիկնիկներով քայլում են, խաղեր կազմակերպում: Սակայն Բարեկենդանը մասսայական դարձնելու համար՝ միայն մասնակցությունը բավարար չէ. պետական կառույցների կողմից քայլեր են անհրաժեշտ: Աբրահամյանի խոսքով՝ կարող են պետականորեն ծրագրել, որ մի տարի պետք է այս տոնը մեծ շուքով նշվի: «Ժողովրդական տոները ինքնաբուխ են եւ դրանք նշելու համար՝ անհրաժեշտ չէ կողքից կազմակերպել»,- նշեց Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այս դեպքում տոն վերականգնելու խնդիր ունենք, պետք սկզբում կազմակերպել, մինչեւ այն ինքնաբերաբար սկսվի նշվել:

2 շաբաթ տոնախմբություն, երգ ու պար

Հայկական ավանդական հին տոներից Բարեկենդանի խորհուրդը ձմռան նահանջն է եւ գարնան ազդարարումը: Այն ուրախության ու զվարճանքի տոն է եղել նաեւ մինչ քրիստոնեւությունը, սակայն հետագայում քրիստոնեությունը տոնը վերցրել է եւ այն դարձրել Մեծ պահքին նախորդող շաբաթվա տոն: Բարեկենդանը տեւում էր երկու շաբաթ՝ կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով եւ այլն: Հաջորդում էր Ս. Սարգսի տոնին եւ ավարտվում Մեծ պահքով, որին նախորդող կիրակին Բուն Բարեկենդանի օրն էր:

Ինչպես նշեց ազգագրագետը, այդ օրերին հայտնի խաղերից էր կերպարանափոխությունը: Երեխաները ստանում էին իրենց նախընտրելի առաջնորդի կերպարը, եթե տարվա ընթացքում ինչ-որ անհամաձայնություն կամ դժգոհություն էին ունենում, հումորի միջոցով սկսում էին այդ ամենն արտահայտել եւ սա պատիժ էր դիտարկվում այդ առաջնորդի դեմ: Ստացվում էր, որ մարդիկ հումորի ձեւով փորձում էին արտահայտել նրանց հոգեվիճակը, մտածումները, ընկալումները:

Բարեկենդանը նաեւ հարսանիքների շրջան է եղել, այդ օրերին հարսանեկան արարողություններ շատ են իրականացվել, ընդունված է եղել, որ նշանված երիտասարդների ընտանիքները փոխայցելությունների գնան, միմյանց նվերներ տան: Դրանց մեջ գերակշռել է մեղրը, քաղցրավենիքը, որը խորհրդանշել է հետագայում իրար ավելի ամուր կապվող զույգի ներդաշնակությունը, քաղցրությունը: Այդ օրն ընդունված ուտելիքներից են եղել հարիսան, չորամրգերը եւ թարմ մրգերը:

Շատ տարածված խաղերից մեկն է եղել Վարդանանց հերոսամարտը դիմակավորված ներկայացնելը, բեմադրելը. մեկը Վարդանի Մամիկոնյանի կերպարն է ստացել, մյուսը պարսից շահի եւ այլն: «Բարեկենդանի ժամանակ կարեւոր նախապայման է եղել, որ մարդիկ, որոնք միմյանց հետ գժտված են եղել, հաշտվեն, որովհետեւ սա լավ առիթ էր»,-պատմեց ազգագրագետը՝ հավելելով, որ այդ ժամանակ մարդիկ նույնիսկ մտածում էին, որ եկեղեցական կարգի ժամանակ քահանան, եթե իմանար, որ նրանք գժտվել են, հաղորդություն չէր տա:

Տոնն այսպես նշվել է պայմանականորեն մինչեւ 20-րդ դարի սկիզբ: Խորհրդային տարիների սկզբնական շրջանում, խնջույքները, խաղերը հիմնականում մասնակի բնույթ են կրել, իսկ հետագայում սկսել է այն չնշվել կամ քիչ նշվել:

«Խորհրդային միությունը ծրագրավորված քաղաքականություն էր վարում ընդդեմ ազգային եկեղեցական տոների, հանդես էր գալիս հակակրոնական քարոզներով, շատ հաճախ այդ տոները բռնի ուժով կենցաղից դուրս են մղվել, չեմ ասի ամբողջությամբ, բայց չեն նշվում նույն մաշտաբներով»,- ասաց ազգագրագետը, ում կարծիքով՝ այս տոնը երկար տարիներ չի նշվել, մարդիկ իրենց սերունդներին սկսել են չփոխանցել օրվա մանրամասնությունների մասին, այդ պատճառով շատ բաներ մոռացվել են, իսկ նոր սերունդը չգիտի, դրա համար չի նշում:

Անի Ավագյան

Տպել
2273 դիտում

ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի Ազգային ժողովի նախագահը

Էմիլ Տարասյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Արմեն Սարգսյանը հայտարարել է ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին

Յուրաքանչյուրը կարող է նպաստել իր համայնքի խնդիրների լուծմանը. Աննա Ասատրյանը՝ հայկական արտադրության չրերի հեղինակ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 38 բեռնատար ավտոմեքենա

Իջևանի գարեջրի չգործող գործարանում հրդեհ է բռնկվել

Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայում մոտ 2000 բժիշկ աշխատանքից հեռացվել է կորոնավիրուսային պատվաստումների բացակայության պատճառով

Տիչինայի փողոցում պայթյունի պատճառ է դարձել ստորգետնյա գազատարից արտահոսքը, այն վերականգնվում է․ «Գազպրոմ Արմենիա»

Հրդեհ Երևանում գտնվող կահույքի խանութի տանիքում

Վրաերթ-վթար Երևանում. բժիշկները պայքարում են տուժողի կյանքի համար. վարորդը դիմել է փախուստի

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք. 6 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բայդենը քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ռուսաստանի հետ բանակցություններն իր օգնականների հետ

Հրդեհ «Ապաչի» գործարանի տարածքում, այրվել է վագոն-տնակը

Ժամանակավորապես դադարեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հատվածների գազամատակարարումը

Պեկինը ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ կպահպանի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը

Սև ծովում հրդեհ է բռնկվել 700 տոննա մազութ տեղափոխող լցանավի վրա

Փրկարարները օգնության են հասել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներին

Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա առցանց ասուլիսով (պաշտոնական)

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա

Եվրոպայի 2022 թվականի մշակութային մայրաքաղաք է դարձել Լիտվայի Կաունաս քաղաքը

Այրվել է Երևանի Նանսենի փողոցի շենքերից մեկի տանիքը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 814 նոր դեպք․ առողջացել է 109 մարդ

Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցայտուն ցուցանիշ․ Անդրեասյան

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներում բուք է

Էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումներ են սպասվում Երևանում և երեք մարզերում

«Սիրում եմ». պաշտպանության նախարարի ու նրա կնոջ պարը՝ սիրո երգիչ Հայկոյի երգի հնչյունների ներքո (տեսանյութ)

Տիկին Դավոյանը տեղյակ է խնդրի վերաբերյալ. նախարարությունն արձագանքել է պատգամավորի հրապարակած լուսանկարին

Ինչու պիտի այսօր այսքան անտեսվի հայ մամուլը. զրույց Պոլսի «Մարմարա» թերթի խմբագրապետ 95-ամյա Ռոպէր Հատտէճյանի հետ

Հետախուզվողները ներկայացել են ոստիկանություն. նրանցից մեկը կալանավորվել է

Տեր Սահակ քահանա Սահակյանն ազատվել է Արագածոտնի թեմի հոգևոր պարտականություններից

Վարչապետն այս պահին խորհրդակցություն է անցկացնում Կառավարությունում, նա դեռ չի ժամանել Պապիկյանի հարսանյաց միջոցառմանը

Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է

Երևանի Շիրազի փողոցում բախվել են ավտոբուսը և «Մերսեդես» մակնիշի մեքենան. մեկ օրում 13 պատահար է գրանցվել

Հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակը նշում ենք քաղաքական ամենաբարձր մակարդակի կապերով. Մկրտչյան

Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել

Սիրուշոն վարակվել է կորոնավիրուսով