Ոստիկանության բաժիններում «Կալաշնիկով», նռնակ և ապօրինի այլ զենքեր են հանձնվել (տեսանյութ)

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ տարածքային ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, ոստիկանության Արտաշատի բաժին եկած 48-ամյա տղամարդը, որը Մասիս քաղաքի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարը ջնջված «Կալաշնիկով» ինքնաձիգ, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Նրա հայտնածով դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։

Մովսես գյուղի բնակիչ, 59-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Տավուշի բաժին է բերել ապօրինի հրացան ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են պապին։

Ոստիկանության Կենտրոնական բաժին եկած 79-ամյա կինն էլ կամավոր հանձնել է գործարանային համարով հրացան։ Նրա հայտնածով՝ «ՏՕԶ»-ը պատկանել է հանգուցյալ հորը։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Տպել
441 դիտում

Արա Վարդանյանը կմնա կալանավորված. դատարանը հրապարակեց որոշումը

ԿԳՄՍ-ն վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը, հանդիպման օրակարգ կսահմանվի

Վազգեն Մանուկյանը՝ Դավիթ Շահնազարյանի, Ռուբիկ Հակոբյանի կողքին. Հանրային խորհրդի նախկին նախագահը համաժողով է հրավիրել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն՝ առողջապահության նախարարությունում

Երկրաշարժի պատճառով անօթևան մնացած ընտանիքների բնակարանաշինության ծրագրին 6.5 անգամ ավելի գումար է հատկացվել․ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը նոր ազատում-նշանակում է արել

Ֆուտբոլի եւս 4 հավաքական արդեն Եվրո 2020-ում է

Շիրակի մարզի դպրոցներում աշխատանքի չհաճախող աշխատակիցներ պահելու մի քանի դեպքերով հարուցվել են քրգործեր

Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննած դատավորներից երկուսը հրաժարվել են թիկնապահներից

Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւային

Ալեքսանդր Գրիգորյանը խիստ նեղացած է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից

Անհետ կորած 77-ամյա կնոջը դեռ փնտրում են

Թուրքիան դատապարտել է Սիրիայում հայ քահանայի սպանությունը

Խորենացի փողոցի տաղավարներից մեկում կասեցվել է թարմ մսի վաճառքը

Աններդաշնակ դաշնակիցները. ջնջել, անցնել հնին

20 միլիոնանոց բլեֆ. «ստորագրել են», որ չեն խոսի

Ապարանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողություն են բացահայտել (տեսանյութ)

Զորամասերից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք

Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել (տեսանյութ)