Էսկալացիայի ռիսկերի նվազեցումը մշտապես կարեւորագույն հարց է․ մենք շարունակում ենք հանգիստ եւ սառնասիրտ աշխատել․ նախարար

Արցախյան հակամարտության լուծման շուրջ որեւէ փակուղի չկա, շարունակում ենք շատ հանգիստ եւ սառնասիրտ աշխատել։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

«Սա վերաբերում է մեր անվտանգությանը, վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղության հաստատմանը։ Այստեղ զգացմունքային դաշտում աշխատելը լուրջ չէ եւ պատասխանատու չէ»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ հրադադարի խախտման դեպքեր հակառակորդը թույլ է տալիս նաեւ հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց.

«Էսկալացիայի ռիսկերի նվազեցումը մշտապես կարեւորագույն հարց է։ Չի կարող լինել իրավիճակ, երբ Ադրբեջանը շարունակում է ատելության քաղաքականությունը եւ սպասել, որ դա չի կարող ազդել բովանդակության վրա։ Տեղի են ունենում զինադադարի խախտումներ, բայց, ընդհանուր առմամբ, կա խախտումների նվազում, եւ սա մեզ համար բացարձակ կարեւոր հարց է»։

Մնացականյանին բանակցությունների կառուցողական մոտեցումը բավարարում է, նախարարը հուսով է, որ այդ կամքն Ադրբեջանը կդրսեւորի ավելի արտահայտված ձեւով։

Ինչ վերաբերում է լրագրողի դիտարկմանը, թե եթե Փաշինյանն ու Ալիեւն ուղիղ հանդիպումներ չեն ունենում, ապա բանակցություններ, ըստ էության, չկան, Մնացականյանը կտրականապես չհամաձայնեց այս պնդմանը՝ ասելով․

«Երբ երկու երկրների արտգործնախարարները հանդիպում են, անձնական նախաձեռնություններով չեն հանդիպում, նրանք ներկայացնում են երկիրը, եւ այդ երկիրը ղեկավարում են ղեկավարները։ Ես մշտապես աշխատում եմ Մինսկի խմբի համանախագահների հետ, եւ ոչ անպայման հանդիպումից հանդիպում, ու այս ամենը ղեկավարվում է երկրների ղեկավարների կողմից»,- ասաց նախարարը՝ նշելով, որ երկրների ղեկավարների հանդիպումների համար պետք է համապատասխան դաշտ ձեւավորված լինի, որպեսզի արդյունքին ուղղված հանդիպում լինի։

Մնացականյանը հույս հայտնեց, որ բանակցությունները շատ արագ առաջ կշարժվեն, եւ եթե կառուցողական մթնոլորտը երկկողմանի լինի, կան լավ գաղափարներ, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել։

Տպել
515 դիտում

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)

Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակվում է ուժի մեջ մնալ. Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Իջևան-Բերդ ավտոճանապարհին մեքենան բախվել է էլեկտրասյանը․ տուժածներ չկան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն իր անվստահությունն է հայտնել ծրագրերի և չափորոշիչների աշխատանքային խմբին

Հրշեջ-փրկարարները մարել են 7 հա տարածքում բռնկված հրդեհները

Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ

Երևանի Աղբյուր Սերոբի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հրդեհ Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցում, հրդեհվել է տնակ՝ ամբարված կերերով

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք. փաստացի բուժում է ստանում 71 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 209 նոր դեպք. մահացել է 5 մարդ. այս պահին բուժում է ստանում 8318 պացիենտ