Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին բուժաշխատող Գ. Համբարձումյանը դիմել է դատարան՝ բողոքարկելու ազատման հրամանը

ՀՀ առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակոաբդոմինալ բաժանմունքի նախկին վարիչ Գագիկ Համբարձումյանը դատական հայց է ներկայացրել բուժհաստատության դեմ: Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Նախկին բուժաշխատողը պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ղեկավարի հրամանը, իրեն վերականգնել աշխատանքի եւ բռնագանձել պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձը:

Հայցադիմումը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է հոկտեմբերի 30-ին:

Հիշեցնենք, որ ուռուցքաբանության կենտրոնի բուժաշխատող Գագիկ Համբարձումյանին տնօրենի պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը շաբաթներ առաջ ազատել էր աշխատանքից՝ քաղաքացիներից մեկի բողոք-դիմումի պատճառով: Ըստ այդ դիմումի, Համբարձումյանը ապօրինի 400.000 դրամ էր վերցրել պացիենտի հարազատներից: Դիմումը ղեկավարությանը ներկայացվելուց հետո Համբարձումյանը գումարը վերադարձրել էր:

Բժշկին աշխատանքից ազատելուց հետո ուռուցքաբանության ազգային կենտրոնում տհաճ միջադեպ էր տեղի ունեցել: Գագիկ Համբարձումյանի որդին՝ Վահագն Համբարձումյանը, որը եւս այդ կենտրոնի աշխատակիցներից է, տնօրենի պաշտնոկատարից հաշիվ էր պահանջել՝ հորն աշխատանքից ազատելու համար: Նա հայհոյանքներ էր ուղղել Մանուկյանի հասցեին, փորձել  հարվածել նրան, ինչը վերաճել էր կռվի:

Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել էր ոստիկանություն:

«Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է եւ միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի»,- կատարվածին արձագանքել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ Գագիկ Համբարձումյանն ազատվել է աշխատանքից տնօրենի իրավաչափ որոշմամբ:

Տպել
690 դիտում

Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել՝ 5 քաղաքացի

Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

Թբիլիսիում հազարավոր մարդիկ արգելափակել են խորհրդարանը, պահանջում են կառավարության հրաժարական և արտահերթ ընտրություններ

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Հանձնաժողովի տեղ ծախեմ դոլարով. ընդդիմությունը հանձնեց նաեւ դալարը

Աչք են դրել. ո՞ւմը կդառնա պոլիկլինիկայի շենքը

Եկեք մեզ ստուգեք. արդեն զավեշտական է դառնում

56 տարեկանում մահացել է նախկին պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը

Վարչապետը ծանոթացել է Կոտայքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (լուսանկարներ)

Առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ է փախել. ՔԿԾ-ն փնտրում է

Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ, Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 18.7 հա տարածք

Ամուլսարի հարցով հանդիպում է տեղի ունեցել Գնդեվազի եւ Ջերմուկի բնակիչների, շահագրգիռ կողմերի հետ

30 հատ արծաթափայլ եղևնիների գողություն Կոտայքի մարզում. տուժածը բնապահպանության նախարարության պաշտոնյա է

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ)

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել