ՇՄ ոստիկանապետն ու Գյումրու ոստիկանության Մուշի բաժնի պետն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Լուսանկարում՝ Սեւան Քոչարյանը

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ նշանակվելով Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ: Սեւան Քոչարյանին ներկա պահին փոխարինում է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վահրամ Ենգոյանը:

Կադրային փոփոխություն է կատարվել նաեւ Գյումրու ոստիկանության Մուշի բաժնում: Բաժնի պետ Խորեն Բարխոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ: Մուշի բաժնի նոր պետ է նշանակվել Ախուրյանի ոստիկանության բաժնի պետ Արամ Ղարիբյանը: Նրա փոխարեն Ախուրյանում այս պահին որեւէ մեկը չի նշանակված:

Կադրային փոփոխություններ են կատարվել նաեւ Ամասիայում եւ Աշոցքում: Աշոցքի ոստիկանության բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանը, Ամասիայում՝ փոխգնդապետ Արմեն Բդոյանը: Ըստ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանի՝ փոփոխությունները որեւէ խնդրով պայմանավորված չեն: «Սովորական աշխատանքային ընթացք է»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Ջանոյանը:

Արմենուհի Մինասյան

Տպել
2165 դիտում

Արա Վարդանյանը կմնա կալանավորված. դատարանը հրապարակեց որոշումը

ԿԳՄՍ-ն վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը, հանդիպման օրակարգ կսահմանվի

Վազգեն Մանուկյանը՝ Դավիթ Շահնազարյանի, Ռուբիկ Հակոբյանի կողքին. Հանրային խորհրդի նախկին նախագահը համաժողով է հրավիրել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն՝ առողջապահության նախարարությունում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը միանում է ՀՀ Կառավարության ՝ տնկել 10 միլիոն ծառ նախաձեռնությանը

Երկրաշարժի պատճառով անօթևան մնացած ընտանիքների բնակարանաշինության ծրագրին 6.5 անգամ ավելի գումար է հատկացվել․ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը նոր ազատում-նշանակում է արել

Ֆուտբոլի եւս 4 հավաքական արդեն Եվրո 2020-ում է

Շիրակի մարզի դպրոցներում աշխատանքի չհաճախող աշխատակիցներ պահելու մի քանի դեպքերով հարուցվել են քրգործեր

Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննած դատավորներից երկուսը հրաժարվել են թիկնապահներից

Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւային

Ալեքսանդր Գրիգորյանը խիստ նեղացած է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից

Անհետ կորած 77-ամյա կնոջը դեռ փնտրում են

Թուրքիան դատապարտել է Սիրիայում հայ քահանայի սպանությունը

Խորենացի փողոցի տաղավարներից մեկում կասեցվել է թարմ մսի վաճառքը

Աններդաշնակ դաշնակիցները. ջնջել, անցնել հնին

20 միլիոնանոց բլեֆ. «ստորագրել են», որ չեն խոսի

Ապարանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողություն են բացահայտել (տեսանյութ)

Զորամասերից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք