Հետախուզման մեջ գտնվող Անահիտ Ֆարմանյանն այլեւս Շիրակի պետական համալսարանի դասախոս չէ

Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանն արդեն չի հանդիսանում նույն բուհի դասախոս: Նա աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 4-ից «Աշխատանքային օրենսգրքի» երկու հոդվածների հիմքերով՝ 111-րդ հոդվածի 1-ին մասի («Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը՝ նրա գործողության ժամկետը լրանալու պատճառով») եւ 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի («Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ՝ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու դեպքում),- ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանը:

Անահիտ Ֆարմանյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է ս/թ օգոստոսի 31-ին: Դրա մասին Ֆարմանյանն, ըստ Երվանդ Սերոբյանի, պատշաճ ծանուցվել է դեռեւս հունիսի 28-ին, անձամբ էլ ծանուցումը ստորագրել է: Նոր պայմանագիր կնքելուն, սակայն, հերթը չի հասել: Օգոստոսի 26-ից, երբ համալսարանում օրերը եղել են աշխատանքային, Ֆարմանյանն այլեւս չի ներկայացել:   

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն սույն թվականի հեկտեմբերի 31-ին Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Նույն օրը Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, եւ նոյեմբերի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ա. Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Անահիտ Ֆարմանյանը ներգրավված է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար:

Արմենուհի Մինասյան

Տպել
1660 դիտում

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել ամերիկյան ընկերության հետ. կմարզվի աշխարհահռչակ Թայսոն Ֆյուրիի մարզչի հետ

3 տարի հետախուզման մեջ գտնվող գորիսեցին հայտնաբերվել է օդանավակայանում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ տեղի կունենա ներկայացումների շարք

Արարատի մարզում հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով

Աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ԱԺ-ում է՝ մասնակցելու բանակում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ փակ քննարկմանը

Փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի տարածքում գրանցվել է 75 հանցագործություն, 6 տրանսպորտային պատահար

Զովունիում 6 մեքենա է բախվել, այդ թվում՝ թիվ 269 և 39 երթուղայինները. կան վիրավորներ

ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է այսօր ստացել

Հայտնի է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը

Զարեհ Սինանյանը հանդիպել է «Կիլիկիա» բիզնես ակումբի անդամների հետ

Բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ hափշտակության գործը դատարանում է

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձ. ԱԱԾ (տեսանյութ)

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար կնշանակվի Թելման Թադեւոսյանը

Երևանում և 7 մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ են սպասվում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին ծննդյան տարեդարձի առթիվ

Բանակում տեղի ունեցած դեպքերի քննարկմանը կայացվել են նաեւ կադրային կարեւոր որոշումներ. վարչապետ (տեսանյութ)

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա՝ օգնելով 54 քաղաքացու