Ինչպիսի՞ սնունդ է պատրաստվում դատապարտյալների և կալանավորված անձանց համար. նախարարը մասնակցել է համտեսին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մասնակցել է փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար պատրաստվող սննդի համտեսին:

Միջոցառմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական վարչության պետ Արթուր Գոյունյանը, «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Գերասիմ Գևորգյանը, այլք, հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հոկտեմբերի 15-ից, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում հոկտեմբերի 16-ից մեկնարկել է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը: Սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածին պատվիրակելը նշանակում է, որ ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից քրեակատարողական հիմնարկներում սննդի պատրաստման նոր և արդյունավետ համակարգ։

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ ծրագիրը, միանշանակ, պետք է շարունակվի, քանի որ արդյունքներն առ այսօր լավն են. սննդից օգտվող դատապարտյալների և կալանավորված անձանց ցուցանիշը 100%- է: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ մինչև 2021 թվականը բոլոր քրեակատարողական հիմնարկների սննդի ապահովման գործառույթը պատվիրակված կլինի մասնավոր հատվածին:

Նշենք, որ կալանավորված անձանց և դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք: Սնունդը պատրաստվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածքում,  մասնագիտացված խոհարարների կողմից: Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սնունդը տրամադրվում է համաձայն մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունը ապահովելու նպատակով:

Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Դրանք կազմելիս հաշվի են առնվում սննդի բազմազանությունն ու որակը, կալորիականությունը և այլն:

Տպել
396 դիտում

Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

Մովսես Հակոբյանը նշանակվեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Քոչունցը՝ տեղակալ, Վ. Ներսեսյանը՝ գլխավոր տեսուչ

Երբեմնի քարուքանդ ճանապարհով երթեւեկելն այսօր արդեն հաճելի ու անվտանգ է

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 59 միայնակ թոշակառուի կոմունալ ծախսերը փոխհատուցելու օրինագիծը

Ոստիկանությունը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի մանրամասներ է պարզել. ծնողների մի մասը հրաժարվելու դիմում չի գրել

Խորհրդարանն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր անդամներին

Երևանում տեղի կունենա Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը. ԿԳՄՍ

Նոր Հաճնում շմոլ գազից մահացած ընտանիքի հայրն արդեն Հայաստանում է. Կոտայքի մարզպետ

Պետություն պետության մեջ չի կարող լինել եւ չի լինելու. Սուրեն Գրիգորյանը՝ քրեական ենթամշակույթի մասին

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ. ԱԺ

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Պարտության պատճառը մեկը չէ. Ռոբերտ Արզումանյանը վերլուծում է հավաքականի գերխոշոր հաշվով պարտությունը

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մոտ 5 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Արմավիրի համայնքային ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Խոշոր ավտովթար Վանաձորում. Mercedes-ը տապալել է գազատար խողովակներն ու բախվել տան պատին (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազը չի հեռացվի վարույթից. դատարանը հրապարակեց որոշումը

Վանաձորի գլխավոր կամուրջներից մեկի վրա լայնական ճաք է առաջացել. վտանգավո՞ր է, թե՞ չէ (լուսանկարներ)

«Խոսել, որ գործում առկա է «սա», բացակայում է «նա», քննիչը թաքցրել է նյութեր, ապատեղեկատվություն տարածելու հնարքներ են»

2020 թվականին Հայաստանում նախատեսվում է տնկել 10 մլն ծառ. շրջակա միջավայրի նախարարություն

Ոստիկանները կանխել են վճարային տերմինալի գողությունը․ երիտասարդները դեպքի վայրից բերման են ենթարկվել (տեսանյութ)