Ոստիկանությունը գործել է չարամտորեն և կանխակալ. փաստաբանը հերքում է Վանաձորի նախկին քաղաքապետին ուղղված մեղադրանքները

Ոստիկանության լրատվական ծառայության կողմից պատրաստված և տարածված նյութը, որը վերաբերվում էր Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին, չունի որևէ աղերս իրականության հետ, զուրկ է իրավական և փաստական հիմնավորումներից,և բացառապես ՀՀ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ, մակերեսային և միակողմանի աշխատանքի արդյունքն է:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արմեն Ֆերոյանը՝ մեկնաբանելով Վանաձորի նախկին քաղաքապետ սամվել Դարբինյանին ուղղված մեղադրանքները:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵՂՄ ԱՍԱԾ, ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Ոստիկանության լրատվական ծառայության կողմից պատրաստված և տարածված նյութը, որը վերաբերվում էր Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին, չունի որևէ աղերս իրականության հետ, զուրկ է իրավական և փաստական հիմնավորումներից,և բացառապես ՀՀ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ, մակերեսային և միակողմանի աշխատանքի արդյունքն է:
Խոսելով իրավական համակարգում առկա արատավոր երևույթների բացասական ազդեցության մասին՝ այս դեպքում ևս պետք է հստակ շեշտադրել և իր կարևորությամբ առանձնացնել ու ընդգծել

Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև մի շարք այլ միջազգային և ներպետական իրավական ակտերով երաշխավորված անմեղության կանխավարկածի ոտնահարման հանգամանքը:
ՀՀ ոստիակնության կողմից ներկայացված տեսանյությում և պաշտոնական մեկնաբանություններում առկա է ակնհայտ ապատեղեկատվություն:

Ընդ որում առկա են անվերապահ հիմքեր միանշանակորեն պնդելու, որ ՀՀ ոստիկանությունը գործել է չարամտորեն և կանխակալ, քանի որ նրա տիրապետման ներքո գտնվող ապացույցներն անհերքելիորեն փաստում են, որ բացակայում է որևէ հիմք քրեական գործ հարուցելու, առավել ևս նման հաղորդագրություն տարածելու համար:
Վանաձորի կեղտաջրերի նախկին մաքրման անավարտ` կիսակառույց շինությունների օտարման գործընթացն ամբողջությամբ իրականացվել է տվյալ պահին գործող օրենսդրությանը համապատասխան, ինչի վերաբերյալ ապացույցներն առկա են կամ առնվազն պետք է առկա լինեն ոստիկանությունում:

Այսպես` գործընթացն իրականացվել է օրենքով սահմանված կարգով գույքի գնահատում իրականացնելուց հետո, որն իրականացվել է անհատ գնահատողի կողմից (ապացույցներն առկա են):
Այնուհետև` համայնքի ավագանու կողմից որոշում է կայացվել գույքը` գնահատված արժեքով, աճուրդի միջոցով, օտարելու մասին և կրկնակի աճուրդում հաղթող ճանաչված` առավելագույն գումար առաջարկած անձի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր:

Եթե ՀՀ ոստիկանության աշխատակիցները ցուցաբերեին փոքր-ինչ անկողմնակալություն և պրոֆեսիանալիզմ, ապա միանշանակ կհամոզվեին, որ համայնքի ղեկավարի ազդեցությունը տվյալ գործընթացին եղել է բացառապես ֆորմալ, քանի որ համայնքի ղեկավարը չուներ ոչ գույքը գնահատելու, ոչ էլ առավել ևս այն օտարելու լիազորություն, այլ ընդամենը կատարել է ավագանու հանձնարարությունը:

Ինչ վերաբերում է հրապարակման այն հատվածին, որ համայնքի ղեկավարը ավագանու մեկ այլ որոշման հիման վրա օտարել է խողովակներ, որոնք հայտնաբերվել են քաղաքապետին ու նրա եղբորը պատկանող ընկերության մասնաճյուղում, ապա այստեղ ոստիկանությունն ակնհայտ կեղծ տեղեկատվություն է հրապարակել, ինչն ուղղակիորեն վկայում է փաստերը կանխամտածված ձևով խեղաթյուրելու մասին, քանի որ նախ` ի սպառ բացակայում է որևէ հիմք հայտարարելու, որ համայնքի ղեկավարի կողմից օտարվել են ինչ-որ խողովակներ, բացի այդ տվյալ ընկերությունում առկա խողովակները ձեռք են բերվել Հանրապետության տարբեր տարածքներում գործող տնտեսավարողներից, իսկ ձեռք բերման փաստաթղթերը նույն ոստիկանության առաջին իսկ պահանջով անմիջապես տրամադրվել են վերջինիս, սակայն անհասկանալիորեն հրապարակվում է, թե իբրև դրանց ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը բացակայել են: Այս մոտեցումը խիստ մտահոգիչ է, քանի որ ուղղակիորեն վկայում է անգամ անմիջականորեն ընկերության կողմից իրենց տրամադրված ապացույցների խեղաթյուրման միջոցով խիստ ուղղորդված և կողմնակալ քննություն կատարելու (ավելի ճիշտ չկատարելու) և հանրությանը սուտ տեղեկատվություն հրամցնելու հանգամանքի մասին:

Ամբողջ վերոգրյալը հիմք է տալիս փաստելու, որ ոստիկանության համապատասխան աշխատակիցները ակնհայտ ուղղորդված գործողություններ են իրականացնում` իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելով: Թե ինչով են պայմանավորված նման գործողությունները, կարծում ենք մոտ ապագայում հնարավոր կլինի պարզել»:

Տպել
5797 դիտում

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը