SASSTEX-ը փակվել է, գույքը տեղափոխում են. ահազանգ աշխատակիցներից, հերքում՝ պատասխանատուից

Գյումրիում գտնվող SASSTEX կարի ֆաբրիկայի աշխատակիցները դիմել են «Հայկական ժամանակին» եւ պատմել, որ գործարանից երեկոյան ժամերին կարի մեքենաները դուրս են բերվում, եւ տարվում քաղաքից: Ըստ նրանց, գործարանը փակվել է, դրա համար էլ տնօրինությունն իրեն պատկանող գույքը աստիճանաբար տանում է: Աշխատակիցները նաեւ նշել են, որ SASSTEX-ը նոր արտադրություն է հիմնում Արցախում, սարքավորումներն էլ, ըստ նրանց, հավանաբար հենց Արցախ են տարվում:

«Ով դա ասել է, ստախոս է»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց SASSTEX կարի ֆաբրիկայի շինարարության պատասխանատու Ներսես Տասչյանը՝ հաստատելով, սակայն, որ այո, գործարանը փակված է: Մինչեւ հունվար չեն աշխատելու, որեւէ մեկն այս պահին աշխատանքի չի գնում: «Այդ ստախոսներուն ասեք, որ ամեն տեղ սուտ խոսել չի կարելի: Գործարանը փակվելը փակվել է, մինչեւ հունվար: Այդ բողոքողներու պատճառով: Բողոքներից հետո էլ ոչ մեկը չի եկել աշխատելու: Էն օրվանից որ բողոքել են, աշխատանք չի արվում: Պարզապես փակվել է, ուրիշ բան չեմ կարող ասեմ: Մենք մինչեւ էս ամսու 13-ը օդափոխության պատճառով չունեինք աշխատելու թույլտվություն: Բայց մեր մոտ օդափոխության պետք չկար, բոլորն էդ բողոքներու պատճառով էր: Այդ օդափոխումը դրել ենք, բայց ոչ էլ աշխատցնելու կարիք պիտի ըլլա, դրա պետքը չկար, թունավոր կտորներու համար ասել են, զուգարան չկար ասել են, ինչ ասես ասել են, շատ ստախոս են: Ստախոսներ են իրենք, Աստված իրենց հետ, պարապ մարդիկ են»,- ասաց Տասչյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին, երբ աշխատակիցներին հերթական անգամ տնօրինությունը չէր թողնել մտնել աշխատավայր ու աշխատել, բակում ֆաբրիկայի աշխատակիցները  բարձրաձայնել էին ֆաբրիկայի ներսում կատարվող դեպքերի մասին: «Օրական 2 հատ շտապօգնություն է եկել, թթվածնային թունավորում ենք ստացել, մենք մինչեւ էդ ինֆեկցիան բուժեցինք, ինչ ստացել էինք, դրա վրա ծախսեցինք: 29.500 դրամ էին տվել, ամբողջությամբ տվել եմ դեղերին: Քանի որ «բուլիտենը» չեն վճարե, ես ոչ էլ բերել եմ, քանի որ՝ ով բերում է անաշխատունակության թերթիկը, իրենք չեն վճարում, ասել են, որ «բուլետինը» չի անցնի: Էդ կտորները հրակայուն են, ներծծված ինչ-որ քիմիական նյութերով: Նույնիսկ ասեղը մեջը չէր մտնում: Գոլորշիով որ արդուկում էինք, հոտած մսաջրի հոտ էր գալիս կտորից: Ուղղակի անհնար է, մարդկանց բերանների մեջ վերքեր եղան, աչքերի մեջ վերքեր եղան, կոճգամները խփողն էնպես ալերգիայի մեջ ընկավ, աչքերը դուրս էին գալիս: Իրանք էլ տեսան, ասեցին՝ հիվանդ եք, չեք կարող աշխատել, մի արեք աշխատանքի»,- պատմել էին աշխատակիցները: Տեւական բողոքներից հետո ՄԻՊ-ը նաեւ վարույթ էր նախաձեռնել:

Այս ֆաբրիկայի պատասխանատուները մայիսից սկսած մի քանի անգամ խուսափեցին Շիրակի մարզպետի հետ նախապես պայմանավորվածություն ձեռք բերված հանդիպումներից: Իրենց աշխատակիցներին գործարան մտնելու իրավունք չտվեցին, հետո էլ բոլորին տուն ճանապարհեցին՝ դա ձեւակերպելով արձակուրդ:

Հուլիսի 23-ին կայացած վերջին հանդիպումից հետո մինչեւ օրս ֆաբրիկայի 120 աշխատակից չվճարվող արձակուրդում է՝ անհայտ հեռանկարով:

Հունվարին ովքե՞ր են վերադառնալու աշխատանքի: Ներսես Տասչյանն ասաց՝ բոլորը: «Ամենն, ովքեր եղել են, գալու են, 120 հոգի են»: Բոլորը, սակայն հունվարից աշխատանքի անցնել չեն կարող: Հոկտեմբերից արդեն աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի ժամկետները լրացել են: Պատասխանատուն ասաց, երբ ժամանակը գա, կկնքվեն նոր աշխատանքային պայմանագրեր նոր պայմաններով:

Բացում է արդյո՞ք SASSTEX-ը նոր մասնաճյուղ Արցախում՝ հարցին, Տասչյանը պատասխանեց՝ չգիտեմ, չեմ կարող ասել:

Հիշեցնենք, որ այս ֆաբրիկայի բացմանը մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ում ոգեւորել էր հանգամանքը, որ սփյուռքի մեր հայրենակիցները խոշոր ներդրումներով են Հայաստան գալիս, մասնավորապես Գյումրի՝ ստեղծելով աշխատատեղեր:

Արմենուհի Մինասյան

Տպել
4491 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին