«Նարեկ Սարգսյանն իմ նկատմամբ անմարդկային քայլ է արել». վկան ցուցմունք տվեց դատարանում

02/11/2019 schedule00:08

Երեւանի ընդհանուր իրավասութան դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող տեսակի մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Նշենք, որ այս  գործը դատարանում քննվում է 2018 թվականի օգոստոսի 28-ից: Նախաքննության ընթացքում Հայկ Սարգսյանի նկատմամբ որպե խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով:  

Այսօր դատարանում հարցաքննվեց գործով առանցքային վկա Արթուր Ղեւոնդյանը: Վերջինս 17 տարի առաջ հայտարարել էր, թե ինքն է անզգույշ կրակել Դավիթ Սիմոնյանի վրա: Կողմերի հաշտության եւ բողոքի բացակայության հիմքով էլ Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր եւ գործը կարճվել:

Դատարանում վկան պատմեց, որ բնակվում է արտասահմանում, այժմ գտնվում է Երեւանում, վերադարձել է իրավապահ մարմինների հրավերով, եւ ինչպես գործով ամբաստանյալ Հայկ Սարգսյանի, այնպես էլ տուժող Դավիթ Սիմոնյանի հետ ունի հարեւանական հարաբերություններ: Դատավորը վկային նախազգուշացրեց, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության՝ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, ապա առաջարկեց հայտնել այն, ինչ ինքը գիտի:

Վկա Արթուր Ղեւոնդյանը դատարանին հայտնեց, որ ինքն այս գործի հետ ընդհանրապես կապ չունի. «Զուտ Նարեկ Սարգսյանն իմ նկատմամբ անմարդկային քայլ է արել, ես դեպքի հետ կապ չունեմ, ոչ տեսել եմ, թե ով է կրակել, ոչ էլ դեպքի վայրում եմ եղել, լսելով եմ տեղեկացել, ինչպես եւ դուք»: Արթուր Ղեւոնդյանը պատմեց՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ 19:30-ի սահմաններում, Նարեկ Սարգսյանն իրեն զանգել է, հետաքրքրվել, թե ինքը որտեղ է եւ կանչել հանդիպման. «Սաշիկ ձյան ասաց՝ Հայկոն հանկարծակի Դավիթի ոտքին է կրակել, վերցրու վրադ, ոչ մի բանի մասին մի մտածիր, ամեն ինչ լավ կլինի: Ես սկզբից ասացի, որ թեկուզ եւ հարեւաններ ենք, բայց ոչ, հետո Նարեկ Սարգսյանն ինձ կանչեց նկուղ, հայհոյանքներ հնչեցրեց իմ հասցեին, ասաց՝ «կեթաս, կնստես», իսկ Սաշիկ ձյան էլ եկավ, դիտողություն արեց Նարեկին, ինձ էլ ուղղակի խփեց, ոչ թե որ վնասի, այլ հանգստացնի: Հետո՝ մոտ կես ժամից, ոստիկաններ եկան, ինձ հարցրին իմ տեղը, կավիճով գծեցին, դալանի տակ պարկուճներ գցեցին, նկարեցին ու գնացին: Ոստիկանությունում էլ քննիչն ինչ թելադրել է, գրել եմ, ու ստորագրել, հետո ոչ էլ կարդացել եմ»:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը վկայից հետաքրքվեց՝ եթե սկզբնապես չէր ուզում համաձայնել կատարվածն իր վրա վերցնել, ի՞նչը ստիպեց փոխել որոշումը, եւ արդյոք նա դա սպառնալիքի տակ է արել:  Ի պատասխան՝ վկան նշեց, որ իր կամքին հակառակ է արել, ստիպողաբար: «Հայկը դիտավորյալ երբեք չէր անի այդ բանը, իրենք ընկերներ են եղել, Դավիթ Սիմոնյանի հետ (տուժող-խմբ.) մոտիկություն է արել, եկեք ճիշտը խոսենք, թող բոլորն իմանան, Հայկ Սարգսյանը երբեք կյանքում ոչ մեկին դիտավորյալ չի վնասի»: Մեղադրողը նաեւ հետաքրքրվեց՝ հաճա՞խ է զենք տեսել Հայկ Սարգսյանի ձեռքին, ինչին վկան պատասխանեց՝ ասելով. «Այդ ժամանակ գուցե 1-2 անգամ, իսկ մինչ այդ միշտ մոտն էր պահում, դե, իմ հոպարն էլ նախագահ լիներ, ես էլ կպահեի»: Վկան նշեց նաեւ, որ հստակ չգիտի, բայց լսել է, որ այդ օրը Հայկ Սարգսյանը թմրամիջոցի ազդեցության տակ է եղել:

Վկային հարցեր ուղեց նաեւ գործով ամբաստանյալ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա հետաքրքրվեց, թե երբեւէ որեւէ մեկից լսե՞լ է, որ Հայկ Սարգսյանը ցանկանում է սպանել Դավիթ Սիմոնյանին: Ի պատասխան պաշտպանի հարցերին՝ վկան դարձյալ նշեց, որ Հայկը դա դիտավորյալ չէր անի: Երեմ Սարգսյանը ընդգծեց, որ Հայկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ վկան ասել է, թե ենթադրյալ հանցագործության համար 8-15 տարվա պատիժ է հասնում, ապա հետաքրքրվեց, թե ո՞վ է իրեն այդ մասին տեղեկացրել, ինչին վկան դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող ասել, գուցե ենթադրել եմ, գուցե ձեզնից եմ լսել»: Պաշտպանը նաեւ հարցրեց՝ երբ իրավապահներն իրեն հրավիրում էին, ինքը ցանկանո՞ւմ էր գալ թե՞ ոչ, վկան էլ նշեց. «ճիշտն ասած՝ ոչ, որովհետեւ ես գիտեի, թե ամեն ինչը ոնց է եղել, պարզից էլ պարզ էր:  Եթե ես կրակած լինեի, առանց վախենալու, պարզ կասեի»:

Ցուցմունքից հետո մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ հակասություններ տեսնելով այսօր դատարանում տված ցուցմունքի հետ: Ըստ դատախազի՝ նախաքննական ցուցմունքում վկան  հստակ ասել է, որ դեպքի վայրում սպասել է մինչ ոստիկանության աշխատակիցների գալը, եւ ոստիկաններն իրենք են իրենց հետ զենք բերել. «Դատարանում դրա վերաբերյալ հարցադրումներ հնչեցին, սակայն նա ոչինչ չնշեց: Դրանից բացի նախաքննության ժամանակ վկան հստակ ցուցմունք է տվել Ալեքսանդր Սարգսյանի կողմից իրեն հարվածելու, ֆիզիկական ցավ պատճառելու վերաբերյալ՝ կապված դեպքը ընդունելու հետ, իսկ այսօր նման բան չասաց: Վկան այսօր չնշեց նաեւ, որ դեպքից հետո հանդիպել է Հայկ եւ Նարեկ Սարգսյաններին, ինչը որ ասել էր իր նախաքննական ցուցմունքում»:

Պաշտպանական կողմը միացավ մեղադրողի այս միջնորդությանը: Մասնավորապես, պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ իրենց գնահատմամբ եւս՝ կան էական հակասություններ, թեեւ, օրինակ, Ալեքսանդր Սարգսյանի կողմից հարվածել-չհարվածելու հանգամանքն ինքն այլ կերպ է հակասություն դիտարկում: Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց բավարարել միջնորդությունը եւ հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը: Նախաքննական ցուցմունքի հրապարակումով ի հայտ եկան մի շարք այլ հակասություններ, սակայն վկան կողմերի հարցերին ըստ էության պարզաբանում չտվեց` պատճառաբանելով, որ շատ ժամանակ է անցել,եւև ինքը շատ բաներ չի հիշում։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 5-ին` ժամը 14:30-ին։

Միլենա Խաչիկյան

Տպել
7982 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում