Ինձ զգացի Վան Գոգի «Կալանավորների զբոսանքը» կտավի հերոսի դերում. Փաշինյանը «Բանտային օրագրից» մի հատված է հիշել

02/11/2019 schedule10:33

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում իր «Բանտային օրագրից» մի հատված է հրապարակել․

«Կալանավորների զբոսանքը

Որպես կալանավոր իմ առաջին զբոսանքը երջանկացրեց ինձ, որովհետեւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի՝ կալանավորների զբոսանքի համար նախատեսված տարածք մուտք գործելուն պես՝ ինձ զգացի Վան Գոգի «Կալանավորների զբոսանքը» կտավի հերոսի դերում։

Այդ կտավը պատկերում է հենց այսպիսի մի բանտային տարածք, որտեղ 10-15 կալանավորներ, միակերպ զոլավոր հագուստով քայլում են իրար ետեւից՝ շրջան կազմած։ Նրանցից միայն մեկի դեմքն է երեւում, եւ դա հենց Վինսենթ վան Գոգի դեմքն է։

«Երեւան Կենտրոն» ՔԿՀ զբոսանքի վայրում փորձում էի քայլել Վան Գոգի կտավի վրա պատկերված շրջագծով, հավատում էի, որ Վան Գոգը նաեւ ինձ է պատկերել իր գլուխգործոցի մեջ։

Ծոծրակիս զգում էի Վան Գոգի վրձնի ջերմությունը, պատկերացնում էի, թե ինչպես եմ դուրս գալիս նրա վրձնի տակից, տեսնում էի, թե ինչպես է նա ինձ նկարում իր զբոսնող կալանավորների շարքում։

Ես իսկապես երջանիկ էի, երջանիկ եմ, որ ամեն օր հնարավորություն ունեմ շրջագծով քայլել դժբախտ հանճարի գլուխգործոցի մեջ, երջանիկ եմ, որ մաս եմ գլուխգործոցի եւ ամեն օր մեկ ժամ ապրում եմ Վան Գոգի հետ՝ նույն շրջագծում։

«Բանտային օրագիր»

9 հուլիսի, 2009թ., «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ»:

Վան Գոգ, «Կալանավորների զբոսանքը»

Տպել
966 դիտում

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ)

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ