Ցմահ բանտարկյալների բողոքը. մեկ օր տեւած հացադուլ

02/11/2019 schedule13:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 2-ի համարում

Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ ցմահ ազատազրկման դատապարտված թվով 24 բանտարկյալներ, որոնք պահվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հացադուլ են հայտարարել: Մեր թերթի խմբագրություն զանգահարած հացադուլավորների խոսքերով, իրենք նման քայլի են դիմել, քանի որ վերջերս քրեակատարողական հիմնարկի տնօրեն նշանակված Վահան Մարգարյանը իրենց պահման պայմանները դարձրել է անմարդկային: Օրվա երկորդ կեսին այս նույն խնդրի վերաբերյալ տարածվեց պատժի առավելագույն չափի դատապարտված կալանավորների իրավունքների պաշտպանության «ՊԱՉ Իրավունք» հասարակական կազմակերպության հայտարարությունը, որում առավել հանգամանալից էին ներկայացված հացադուլի պատճառները: Ըստ այդմ, «Նուբարաշեն» ք/կ-ի նոր տնօրենը իսպառ վերացրել է բոլոր այն բարեփոխումները, որոնք իրականացվել են նախկին տնօրինության օրոք: Հայտարարությունում բերված են հետեւյալ փաստերը.

«Նորանշանակ բանտապետը կտրուկ խստացրեց կալանավորների պահման պայմանները, դադարեցրեց հետեւել միջազգային նորմերով սահմանված եւ ՀՀ կողմից ստանձնած բանտարկյալների պահման չափանիշներին, կանգնեցրեց կալանավորների կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ տարվող նպատակային շինարարական աշխատանքները, վերացրեց բանտարկյալների համար ուսուցման դասընթացները, խզեց շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը: Անհարկի կերպով դժվարացվեց բանտարկյալների հարազատներից հանձնուկների ընդունումը: Եթե նախկինում դա տեղի էր ունենում մեկ ժամում, ապա այժմ դրանց փոխանցումը տեւում է 5-6 ժամ, որի ընթացքում բանտարկյալների հարազատները ենթարկվում են նվաստացուցիչ վերաբերմունքի»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելին, ըստ այդ հայտարարության, «Նուբարաշեն» ք/կ-ի աշխատակիցները դեռեւս հոկտեմբերի 31-ից սպառնացել են հաշվեհարդար տեսնել հացադուլավորների հետ եւ ինչ-որ առումով կյանքի են կոչել իրենց սպառնալիքները: Սակայն այդ ամենն անտեսելով` երկու տասնյակից ավելի բանտարկյալներ, այնուամենայնիվ, հացադուլ են հայտարարել: «ՊԱՉ Իրավունքի» հայտարարության համաձայն, հացադուլավորները պահանջել են հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ, որպեսզի նրանց ներկայացնեն իրենց խնդիրները: Հացադուլի արդյունքում հնարավոր հետեւանքների համար` մասնավորապես հացադուլավորների առողջության վատթարացման ողջ մեղավորները, ըստ հայտարարության, քրեակատարողական հիմնարկի տնօրեն Վահան Մարգարյանն է եւ նրան նշանակողները:

Ավելին, նույն հայտարարությունից հայտնի է դառնում նաեւ, որ նախորդ օրը` հոկտեմբերի 31-ին գանգրենայից քրեակատարողական կենտրոնական հիվանդանոցում մահացել է ցմահ դատապարտյալ, 1971թ. ծնված Անուշավան Ղազարյանը: Վերը բերվածը, կրկնում ենք, «Նուբարաշեն» ք/կ-ում ստեղծված իրավիճակի նկարագրությունն է ըստ բանտարկյալների եւ նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «ՊԱՉ Իրավունք» հասարակական կազմակերպության: Սակայն Արդարադատության նախարարությունում հացադուլավորների առաջ քաշած մեղադրանքները որակեցին անհիմն: Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ երեկ երեկոյան արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Ոսկանյանը տարածեց հաղորդագրություն, ըստ որի հացադուլավորները, իրենց դիմումների համաձայն, դադարեցրել են հացադուլը:

Մի խոսքով, հացադուլի ողջ գործընթացը տեւեց մեկ օր, ուստի տեղի ունեցող գործընթացը չէր կարող լրացուցիչ հարցերի տեղիք չտալ: Ըստ որոշ տեղեկությունների, հացադուլավորներն իրենց մտադրությունից հրաժարվել են այն ժամանակ, երբ «Նուբարաշեն» ք/կ-ի տնօրինությունը հայտարարել է, որ դեմ չէ հացադուլին, քանի որ այն կալանավորների իրավունքն է: Միեւնույն ժամանակ, տնօրինությունը խոստացել է հացադուլին հետեւել ինչպես հարկն է, այսինքն, պարտավորվել է հացադուլավորների խցերից առգրավել այնտեղ առկա սննդամթերքը եւ սահմանել բժշկական հսկողություն: Տվյալ դեպքում բժշկական հսկողության հիմնական նպատակը լինելու էր այն, որպեսի պարզեին` կալանավորներն իսկապե՞ս հետեւում են հացադուլին, թե՞ ոչ: Այլ կերպ ասած, կալանավայրի տնօրինությունը հրաժարվել է հացադուլավորների պահանջներին ընդառաջ գնալ եւ համաձայնել է այն խաղի կանոններին, որոնք իրեն առաջարկվել են:

Արդյունքում կալանավորներին այլ բան չի մնացել, քան հրաժարվել իրենց մտադրությունից:  Սակայն, այս ամենով հանդերձ, տեղի ունեցածի շարժառիթները մնում են անհասկանալի: Եթե հացադուլի պատճառը իսկապես պայմանավորված է եղել կալանավորների պայմանների վաթարացմամբ, ապա ինչո՞ւ են նրանք այդքան շուտ հրաժարվել իրենց մտադրությունից: Ի վերջո, եթե բանտարկյալների պահման պայմաններն այդքան վատն են, ապա հացադուլավորները կորցնելու բան չունեին: Մի խոսքով, ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Ուստի բացառված չէ, որ հացադուլը հրահրված լինի «Նուբարաշեն» ք/կ-ի սահմաններից դուրս գտնվող ինչ-ինչ անձանց կողմից:

Բնականաբար, «դրսում» գտնվող եւ նման հնարավորություն ունեցողները եւս պետք է իշխանական որոշակի շրջանակներ ներկայացնեն: Այլ կերպ ասած, բացառված չէ, որ այս ամենի հիմքում ընկած լինեն հերթական ներիշխանական հակասությունները, որոնց նպատակը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին նախազգուշացնելն է: Ի վերջո, հենց Դ. Հարությունյանի պատասխանատվության տակ են գտնվում քրեակատարողական հիմնարկները: Իսկ որպեսզի պարզ լինի, թե ինչ նախազգուշացման մասին է խոսքը, մի պահ պատկերացրեք, որ նույն ձեւով մի օր էլ կարող են միանգամից մի քանի քրեակատարողական հիմնարկների կալանավորներ միաժամանակ հացադուլ հայտարարել: Արդյունքում կարող է ողջ քրեակատարողական համակարգում քաոսային իրավիճակ ստեղծվել:

Հ.Գ. Մեր տեղեկություններով, հացադուլավորների մեջ եղել են նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտված բանտարկյալներից ոմանք, սակայն թե կոնկրետ` ով, մեզ չհաջողվեց պարզել:

Վահագն Հովակիմյան

Տպել
1864 դիտում

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է