Ձանձրալի ավանդույթի համաձայն. բյուջետային դեժավյու-2007

02/11/2019 schedule13:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 2-ի համարում

Ամեն տարի, երբ կառավարությունը խորհրդարան է բերում հերթական տարվա հիմնական տնտեսական փաստաթուղթը, պատգամավորների քունը սկսում է տանել։ Իսկ բյուջեի քննարկման օրերին խորհրդարանի 334 սենյակից հիմնականում լսվում է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի անվերջանալի թվացող զեկույցը, որի ֆոնը պարբերաբար հարստացվում է այս կամ այն պատգամավորի խռռոցով։ Երկրի կարեւորագույն տնտեսական փաստաթղթի քննարկումը օրենսդիր մարմնում վերածվել է հատուկ ռիտուալի, որի բոլոր հիմնական էլեմենտները, որպես սուրբ մասունքներ, ամեն տարի նույնությամբ կրկնվում են։ Այս տարին եւս բացառություն չէր, ու ամեն ինչ սկսվեց ինչպես միշտ՝ ՀՀԿ խմբակցության դռնից, որտեղ հավաքվել էին հանրապետական պատգամավորները՝ հանրապետական վարչապետին դիմավորելու համար։

Այդ պահը սովորաբար խիստ կարեւորվում է, որովհետեւ Անդրանիկ Մարգարյանը աչքի պոչով ֆիքսում է, թե ո՞վ չէր եկել բյուջետային իր կարճ ուղերձը լսելու։ Այնուհետեւ, համաձայն ավանդույթի, կարճ ուղերձով, որը լսում են միայն վարչապետի քթի տակ նստածները՝ խորհրդարանին դիմում է Անդրանիկ Մարգարյանն ու սեփական ելույթից հետո՝ հեռանում։ Բյուջե-2007-ի քննարկումն այս առումով որեւէ նորություն չմտցրեց անցած տարիների ավանդույթի մեջ, ու երեկ եւս, սեփական ելույթից հետո, վարչապետը հեռացավ։ Նրա հետ, ինչպես միշտ, հեռացան նաեւ այն հանրապետականները, որոնց երկրի տնտեսական փաստաթղթում հետաքրքրում էր միայն վարչապետը։ Դրանից հետո արդեն ամբիոնը հանձնվեց ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանին, ու սկսվեց այն, ինչին չդիմացավ անգամ ամենահամբերատար Տիգրան Թորոսյանը։

Եւ չնայած դեռ մեկ տարի առաջ Թորոսյանը բողոքի նոտա էր ներկայացրել, որ չի կարելի ամեն ինչ ձանձրալի կերպով կարդալ, սակայն մեկ տարի անց պարզվեց, որ Թորոսյանի նոտայից Վարդան Խաչատրյանը հետեւություն չէր արել։ Կամ էլ՝ արել է, բայց քանի որ ֆինանսների նախարարը շատ լավ գիտի, որ քնած պատգամավորը հարց տալ չի կարող, ուստի, տարիների ավանդույթի համաձայն, երեկ եւս նա մոտ երկու ժամ քնացրեց ներկա պատգամավորներին՝ բացահայտելով տեղական նշանակության շամանի իր ունակությունները։ Իսկ այդ ընթացքում բյուջեի քննարկումն արդեն լքել էր նաեւ ամենահամբերատար Թորոսյանը։ Ու երբ երկու ժամ անց Վարդան Խաչատրյանի ձայնը արդեն դարձավ վերջնականապես աուտոտրենինգային, այն պատգամավորները, որոնք վստահ չէին իրենց բրոնխների վրա եւ վախենում էին քնած ժամանակ խռռացնել՝ լքեցին խաչատրյանական քննարկումները։

Իհարկե, չի կարելի ասել, թե եկող տարվա բյուջեի քննարկումներում ներկաների վերապրած դեժավյուն 100 տոկոսանոց էր։ Երեկվա քննարկումները 2006-ի բյուջեի քննարկման բացարձակ կլոնը կլինեին, եթե քննարկումներին ներկա լինեին ՕԵԿ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Սամվել Բալասանյանը, որոնք Գյումրիի վերականգնման ծրագրի համար բյուջեում շատ փող դնելու պահանջով եւս մեկ ժամով կերկարաձգեին բյուջետային քննարկումները։ Բայց, երեկ նրանք չկային, ու ընդհանրապես՝ ՕԵԿ-ը բոյկոտել էր կառավարության բերած նոր բյուջեն։ Նրանք այլեւս թքած ունեն մի կառավարության վրա, որի մաս չեն այս գարնանից։ Չնայած տնտեսական հիմնական փաստաթղթի բոյկոտը չի խանգարելու այդ կուսակցության աննախադեպ ակտիվիստներին առաջիկա  քառօրյայի ժամանակ, երբ միացված կլինի հանրային ռադիոն՝ գոռալ, ճչալ, բղավել երկրում տեղի ունեցող տնտեսական բարդակի մասին, եւ թե ինչպես պետք էր կազմել տնտեսական գրագետ փաստաթուղթ։

Ոմանք սպասում էին, որ  իրենց գրագետ խորհուրդները ՕԵԿ-ը կներկայացներ հենց բյուջեի քննարկման ժամանակ, այլապես հետո ուշ կլինի, բայց նման մտածողները դեռ չեն հասկացել, որ բոլոր նրանք, ովքեր այս պահին իշխանություն չեն, ամեն ինչ անում են պահի իշխանության ֆինալը մոտեցնելու համար, ուստի՝ չեն պատրաստվում նրանց համար սուֆլյոր աշխատել։ Այնպես որ, քննարկումներին, իհարկե, ՕԵԿ-ը չի մասնակցի, բայց երբ փաստաթուղթը  վերջնական վատ տեսքի բերված կլինի, մինչեւ վերջին խազը կքննադատեն։ Եկող տարվա բյուջեի քննարկմանը չէր մասնակցում նաեւ խորհրդարանական ընդդիմությունը։ Ավելի ճիշտ՝ մասնակցում էր միայն «Արդարություն» խմբակցության երկու պատգամավորի՝ Ստեփան Զաքարյանի ու Արամ Գ. Սարգսյանի տեսքով, որոնց հետաքրքում էին միայն կոռուպցիան ու փողերի լվացումը։

Ինչ վերաբերում  է Արտաշես Մամիկոնովիչին, ապա նա եւս եկող տարվա բյուջեին բան չունի տալու. ընդամենը կարող է հերթական անգամ առաջարկել, որ կառավարությունը վերցնի եւ արտագրի իր Հակաճգնաժամային ծրագիրը։ Այդ մասին «ԱՄ» նախագահը անպայման կասի խորհրդարանական ամբիոնից։ Չմոռանանք հիշեցնել, որ չէր փոխվել նաեւ «Ժողպատգամավոր» խմբի ավանդույթը. բյուջեն բերած կառավարությանը հարցեր հիմնականում տալիս էր միայն այդ խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանը։

Ի դեպ, սա այն պատգամավորն է, որը բյուջեի քննարկման մնացած բոլոր օրերին, համաձայն ավանդույթի, մեն-մենակ է մնալու բյուջեի իրենց հատվածը ներկայացնող պաշտոնյաների հետ։ Ահա այսպես՝ չխախտելով տարիների ավանդույթը, երեկ խորհրդարանում սկսվեց հաջորդ տարվա ֆինանսական փաստաթղթի քննարկումը, որով կառավարությունը ժողովրդին պետք է առաջնորդի դեպի սոցիալական արդարություն։ Իսկ թե ի՞նչ կարելի է անել, որ ամեն ինչ այդքան ձանձրալի ու ձանձրալիորեն այդքան կրկնվող չլինի՝ այդ հարցի պատասխանը չունի անգամ շատ հարցերի պատասխանն ունեցող ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը. «Եսի՞մ»,- մեր հուսահատ հարցին հուսահատ պատասխան տվեց փոխնախարարը։

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
1657 դիտում

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր