Մայր Աթոռում նշվել է Գարեգին Երկրորդի օծման եւ գահակալության 20-րդ տարեդարձը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ նոյեմբերի 3-ին նշվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 20-րդ տարեդարձը, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Սուրբ Գայանե վանքում մատուցված Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էր Մայր Աթոռի միաբանությունը, հայաստանյան թեմերի առաջնորդները, առաջնորդական տեղապահները, Մայր Աթոռի բարերարներ, ՀԵՀԵՄ Ատենապետաց ժողովի մասնակիցները ու բազում ուխտավոր հայորդիներ:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին՝ Մուշեղ Սրբազանն ի մասնավորի խոսեց մարդ արարածի հանդեպ Աստծո առատապարգեւ սիրո եւ Հիսուս Քրիստոսի միջոցով ողորմության եւ բոլոր շնորհներ բաշխման մասին: «Մեր հայազն պատմությունն էլ վկայությունն է, որ Աստված ընտրեց մեր ազգին, առատորեն շնորհներ տվեց, որպեսզի լինենք սուրբ եւ անարատ։ Աստված Իր սիրո՛վ մեզ ընդունեց որպես Իր որդեգիրներ: Մենք էլ Նրա հանդեպ դարերի մեր հավատարմությամբ հավատքը դարձրեցինք մաշկի գույն, լսեցինք եւ կյանքի կոչեցինք յուրաքանչյուր խոսք, ապրեցինք եւ հավատարիմ մնացինք բոլոր պատվիրանններին: Մեզ ոչինչ չշեղեց Աստծուց ուղենշված մեր ճանապարհից, եւ մեզ չպիտի սասանեն մեր հայրերի ուղղափառ հավատքից ո՛չ հուր, ո՛չ սուր, եւ ո՛չ էլ որեւէ արհավիրք: Եվ հավատում ենք, որ Արածանիի մկրտության եւ դրոշմի սրբազան խորհուրդներով հայերս արժանացանք Աստծո բոլոր շնորհներին, որն աստվածային պարգեւն է՝ տրված մեզ՝ իմացական արարածներիս, մեր հավիտենական փրկության համար։ Իսկ փրկությունը Քրիստոսով է, կյանքը Քրիստոս է, որ մարմին առավ մեզանից յուրաքանչյուրի փրկության համար: Ամենքս շնորհ ստացանք Տիրոջից, շնորհ սերմանվեց մեր հոգիների մեջ եւ աստվածապարգեւ կյանքի ընթացքին մեզանից է կախված՝ կչորանա արդյոք, թե կպտղաբերի», - ասաց Մուշեղ եպիսկոպոսը:

Պատարագիչ Սրբազանը հաստատեց նաեւ, որ առաքելահաստատ Հայոց Եկեղեցին մշտապես հավատավոր հայ ժողովրդի կողքին է եղել հոգեփրկչական իր առաքելությամբ՝ կերտելով փառահեղ պատմություն, ստեղծելով աստվածախոս մշակույթ, կրթելով հայրենասեր սերունդ եւ աշխարհին ներկայացրել քրիստոնյա հային: Եկեղեցին խրատել, հորդորել եւ ուսուցանել է Ավետարանի ճշմարտությունները, որպես հոգատար մայր՝ խնամել եւ ոչինչ չի խնայել իր զավակի փրկության համար: Մուշեղ եպիսկոպոսը փաստեց, որ այսօր էլ շարունակվում է Եկեղեցու ազգապահպան ու հայրենակերտ առաքելությունը եւ երկու տասնամյակ է, ինչ կրկին բարգավաճում ու առաջընթաց են ապրում Հայոց Եկեղեցու հոգեւոր-կրթական հաստատությունները, գործողների կողքին կառուցվում են նորերը եւ նոր աստիճանի է բարձրանում հոգեւոր եւ հայեցի կրթության մակարդակը:

Այնուհետեւ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 20-րդ տարեդարձին՝ Մուշեղ Սրբազանն ընդգծեց. «Սրբազան հիմնադիրներից՝ Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալներից ու երկրորդ լուսավորիչ Սուրբ Գրիգորից սկսյալ, Մայր Աթոռը նույնացվել է իր գահակալների հետ: Ամենայն Հայոց կաթողիկոսները կերտել են տվյալ ժամանակի եկեղեցական դարաշրջանն իրենց յուրահատուկ վաստակով եւ գործունեությամբ: Տարբեր չէ պարագան նաեւ մեր օրերում, երբ արդեն երկու տասնամյակ Աստծուց մեզ հովվելու է կոչված ազգընտիր Հայրապետը Հայոց՝ հանձին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ով գահակալության այս քսան բեղուն տարիներին մշտապես հավատարիմ մնաց իր ուխտին եւ իր տեսիլքին, որի բարեբեր արդյունքները տեսնում ենք այսօր։ Ներկա ժամանակներում եկեղեցական կյանքը ձեւավորվում, ուղղություն եւ առաջնորդություն է ստանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Սրբազնագույն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետության ներքո, եւ մենք այսօր տոնում ենք մեր սիրելի Հայրապետի գահակալության 20-րդ տարեդարձը: Վեհափառ Տեր, փառք ենք տալիս Աստծուն, որ Դուք ընտրյալ հաջորդը Լուսավորչի, արժանավոր շարունակողը եղաք երջանկահիշատակ մեր հայրապետների առաքելության: Անցնող 20 տարվա ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչպե´ս Ձեր իմաստությամբ, տեսլականով ու անձանձրույթ աշխատանքով իրականանում են այն բոլոր սքանչելի ծրագրերը, որոնց շնորհիվ քրիստոնեացած հայ ոգին ավելի է տոգորում հայոց ինքնությունը եւ պահպանվում հայ ժողովրդի կյանքից ներս»:

Սրբազան Հայրը, ներկա ժողովրդի եւ Մայր Աթոռի միաբանության անունից շնորհավորելով եւ շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն անցնող 20 տարվա ընթացքին արձանագրված բազում իրագործումների համար, մաղթեց, որ Տերն ամուր եւ զորավոր պահի Նորին Սրբությանը՝ նույն ոգով շարունակելու առաջնորդել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, քարոզելու «զԲանն Աստուծոյ»:

Հավարտ Ս. Պատարագի, Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հանդիսապետությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք: Արարողության ընթացքում հոգեւոր դասը եւ ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու շենացման եւ Սուրբ Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արեւշատության եւ արդյունաշատ հովվապետության համար:

Տպել
1499 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ