ԱԻՆ-ը ուսումնավարժանք է իրականացրել Սիսիան, Կապան և Ախթալա համայնքներում

04/11/2019 schedule14:10

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը՝ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի աջակցությամբ, հոկտեմբերի 29-ին Սիսիան, 30-ին Կապան և նոյեմբերի 1-ին Ախթալա համայնքներում անցկացրեց դաշտային ուսումնավարժանքներ:

Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

«Ուժեղ երկրաշարժի և երկրաշարժի հետևանքով Սպանդարյանի, Գեղիի ջրամբարների պատվարի փլուզման և Նահատակ պոչամբարի երկրորդ դամբայի վնասման դեպքերում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը» թեմայով դաշտային ուսումնավարժանքները մասնավորապես անցկացվեցին Սիսիան, Բալաք, Շաղատ, Ույծ, Որոտնավան, ինչպես նաև Ախթալա, Բենդիկ, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Շամլուղ, Նեղոց բնակավայրերում:

Ուսումավարժանքները իրականացվեցին Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրի շրջանակներում:

Միջոցառումներին մասնակցեցին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, Սյունիքի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների, Սիսիանի և Կապանի համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատների, «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի Ախթալայի ջոկատի, Սիսիանի, Կապանի և Ախթալայի համայնքային ոստիկանության ծառայողները, Սյունիքի և Լոռու մարզպետարանների, Սիսիանի (Սիսիան, Բալաք, Շաղատ, Ույծ, Որոտնավան), Կապանի և Ախթալայի (Ախթալա, Բենդիկ, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Շամլուղ, Նեղոց) համայնքապետարանների և բնակավայրերի, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, «Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի,«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի, Վեոլիա ջուր ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի, համայնքային բժշկական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, կրթական այլ օջախների ներկայացուցիչները, ինչպես նաև ALTER ծրագրի արտասահմանյան գործընկերները և համակարգող խմբի անդամները:

Դաշտային ուսումնավարժանքի նպատակն էր փորձարկել Սիսիան և Կապան համայնքների աղետների ռիսկի կառավարման, Ախթալա համայնքի արտակարգ իրավիճակներում գործելու պլանները, փորձարկել բնակչության պաշտպանության համակարգում ներառված կառույցների և կազմակերպությունների կողմից նախատեսվող միջոցառումները, կատարելագործել բնակչության իրազեկման, իրավիճակի գնահատման, որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ տեխնիկայի, գույքի, հատուկ սարքավորումների և բուժօգնության միջոցների կիրառման գործում արձագանքող ստորաբաժանումների անձնակազմերի հմտությունները, ինչպես նաև կազմակերպել կամավորական խմբերի հետ ներդաշնակ աշխատանքը և ըստ ուժերի նշանակության` գործնական միջոցառումների իրականացումը:

Ուսումնավարժանքի ժամանակ գործնականում խաղարկվեցին բնակչության իրազեկման, իրավիճակի գնահատման, բնակչության տարահանման, պետական կառավարման համակարգի տարածքային մարմինների և ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների տարահանման, տեղեկատվության փոխանակման, որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման միջանկյալներ:

Խաղարկվել են սցենարներ, որոնք նախադեպային էին, մասնավորապես՝ տարահանվեցին ջրամբարի պատվարի փլուզման դեպքում հավանական ջրածածկման գոտում գտնվող պետական կառավարման համակարգի տարածքային մարմինները և ստորաբաժանումները, տեղական ինքնակառավարման մարմինը և մի շարք կրթական օջախները: Հավանական ջրածածկման գոտուց տարահանումը իրականացվեց արձագանքման պլաններով սահմանված ժամանակահատվածում: Տարահանման համար ամենամոտ անվտանգ գոտիները գտնվում էին 800 մետր հեռավորության վրա:

Ուսումնավարժանքից ակնկալվող արդյունքն էր Սիսիան, Կապան, և Ախթալա համայնքների բնակչության պաշտպանության համակարգի բոլոր հնարավոր շահառուների և թիրախային խմբերի միջև արդյունավետ համագործակցության և բնակչության պաշտպանության կազմակերպման դերակատարների գիտելիքային և գործառնական հմտությունների բարձրացումը, ինչպես նաև համայնքային արձագանքման պլաններով նախատեսված բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կատարման ժամանակահատվածների ճշգրտումը:

ALTER ծրագրի արտասահմանյան գործընկերները և համակարգող խմբի անդամները ամփոփելով դաշտային ուսումնավարժանքի արդյունքները, բարձր գնահատեցին բոլոր կողմերի ջանքերը դաշտային ուսումնավարժանքները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում:

Տպել
363 դիտում

Օտար լեզվի քննության ժամանակ արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 27 դեպք

Ոչ մեկը հստակ չի կարող ասել, Նարեկը ուր է, սահմա՞նն է անցել, թե՞ ինչ-որ դեպք է տեղի ունեցել

Ամեն անգամ նմանատիպ դեպքերը մեզ համար կարծես նորություն են, դասեր չենք քաղում․ Մարտիրոսյանը՝ «Յուքոմ»-ի խափանման մասին

Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո կվերականգնվի նախկին ճարտարապետությամբ

30-ամյա Նարեկ Սարդարյանը որոնվում է որպես անհետ կորած

«Աջարաբեթ»-ի գրասենյակում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Ռուսաստանը հուլիսի 15-ից վերսկսելու է միջազգային ավիահաղորդակցությունը. ով կարող է մեկնել ՌԴ եւ ինչպես

Նրա գմբեթը բավական մեծ էր բոլորի համար. Գարո Փայլանն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու որոշմանը

«Է»-ն լեզվի «փողկապ»- ն է, երբ այն չկա, մարդը բարեկիրթ չէ. Վիկտոր Կատվալյան

Գերդրամատիկ խաղում «Նոան» առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր դարձավ

Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 12-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում

12 մլն դրամ, 8000 դոլար, կենսաթոշակ ոստիկանությունից․ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հայտարարագիրը

Բենիամինում կայծակնահար է եղել գյուղի նախրապանը. երեքով են եղել՝ ինքը, թոռը, տղան

Նոր Գեղիում անօդաչու թռչող սարքերի միջոցով բույսերի որակական ստուգման և բուժման առաջին փորձն է իրականացվել

Գեղարքունիք համայնքի 12 փողոցներում կանցկացվի գիշերային լուսավորության համակարգ

Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել

Հինգերորդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ

21-ամյա երիտասարդը դանակահարվել է վիճաբանությանը միջամտելու ժամանակ. հարուցվել է քրեական գործ

Էջմիածնի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոտ 23կգ մշակված կանեփի բույս, 240գ. նույն բույսի թաց զանգված, կաթուցիչ

Հուլիսի 6-9-ը Տեսաչական մարմինը մայրաքաղաքի նախադպրոցական հաստատություններում իրականացրել է 40 մշտադիտարկում