«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները խաղող կմշակեն եւ դրանից գինի կստանան. կառավարությունը այգու համար հող է հատկացրել

Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գինեգործի եւ խաղողագործի մասնագիտությունն ընտրած աշակերտներն այս ոլորտի հմտությունները կսովորեն հենց սկզբից՝ խաղող մշակելուց, այնուհետեւ կյուրացնեն մասնագիտությունն իրական արտադրության պայմաններում: ՀՀ կառավարությունը կրթահամալիրին 4 հա տարածք է հատկացրել՝ խաղողի այգի հիմնելու համար:

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ծրագրի մասին խոսելիս Միքայել Նալբանդյանի խոսքերը մեջբերեց. «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»: Նրա կարծիքով՝ այսօր երկրագործությունը, հողը, պտուղներ մշակելը դուրս են մնացել մեր դպրոցական ծրագրի խնդիրներից: Աշակերտները չեն խնամում դպրոցների բակերը, որոնք շատ հաճախ գյուղերում, թե քաղաքներում, վատ վիճակում են:

Կրթական հաստատությունը խաղողի այգի ունենալու խնդրանքով դեռ ամիսներ առաջ է դիմել կառավարություն, ներկայացրել հիմնավորումներ, որից հետո շաբաթներ առաջ պետությունը հատկացրել է հողատարածքը: Հաստատության տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով՝ այդ հողն իրենց կրթահամալիրի հարակից տարածքում է գտնվում, եւ ավելի քան 30 տարի անուշադրության է մատնված եղել, իսկ այսօր վերածվել էր անապատի, որտեղ գնալով՝ աղբ էր կուտակվում:

Տարածքում խաղողի այգի կլինի, որը կօգտագործվի աշակերտների մասնագիտական ուսուցման կարիքների համար, սակայն տնօրենի խոսքով՝ տարածքը շարունակում է մնալ ՀՀ կառավարության սեփականությունը: Այնտեղ կիրականացվեն հետազոտություններ, խաղողի նոր տեսակներ կփորձեն գտնել, ինչու չէ, հետագայում հնարավոր է արտադրանքը վաճառեն, սակայն այդ մասին դեռ վաղ է խոսել: Ինչպես նշեց Բլեյանը. «Ջուրը չտեսած՝ չբոբիկանանք»:

Խաղողի այգի ստեղծելու գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ կրթական հաստատության քոլեջում ստեղծվեցին խաղողագործի եւ գինեգործի մասնագիտություններ եւ հիմնվեց գինու սեփական արտադրամասը, որտեղ այսօր ուսանողները յուրացնում են իրենց մասնագիտությունն իրական արտադրության պայմաններում: «Առաջացավ սեփական այգի ունենալու գաղափարը, որ խաղողը ոչ թե գնենք, այլ սովորողն ինքը ստեղծի»,- նշեց կրթահամալիրի տնօրենը: Հողագործության, երկրագործության, պտուղներ մշակելու գործը, սակայն, իրենց համար նոր չէ, այստեղ աշակերտները վաղուց են նման աշխատանքներ կատարում:

Ամեն ինչ սկսվել է կրթահամալիրի դպրոցների (հաստատությունն ունի 7 դպրոց) բակերի խաղողի վազերից կամ այն օրից, երբ յուրաքանչյուր դպրոց սկսեց իր բակի անտեր մնացած խաղողի վազերը մշակել: Հետագայում որոշվեց, որ դպրոցի ցանկապատերին կփոխարինեն թառմա ցանկապատերը՝ մշակված երեխաների կողմից: «Դպրոցական բակերում սկսեցինք տնկել նոր թառմաներ, եւ խաղողը դարձավ մեր խորհրդանիշը»,- պատմեց Բլեյանը՝ հավելելով, որ ստեղծվեց ուսումնական ագարակի գաղափարը:

Սովորողների, ուսուցիչների օգնությամբ հաստատության հարակից տարածքում անմշակ վայրում ձեւավորվեց ուսումնական ագարակը, որտեղ աշակերտները սովորում են խնամել տարածքը, կերակրել կենդանիներին, չվախենալ նրանցից. ագարակում կան էշեր, պոնիներ եւ այլն:

Կառավարությունը կրթահամալիրին հատկացրել է միայն հողը, խաղողի տնկիների համար գումար իրենց չեն տրամադրել, սակայն քանի որ գաղափարը լավն է, Աշոտ Բլեյանը վստահ է՝ կգտնվեն աջակիցներ: Իրենք լավ կապեր ունեն Հայաստանում գործող գինու գործարանների հետ, որոնք սկսել են կրթահամալիրին օգնել, քանի որ ցանկանում են, որ իրենց մոտ հետագայում լավ ու պատրաստված մասնագետներ աշխատեն:

Գաղափարը լավն է, սակայն՝ դժվար, ինչպես նշեց Բլեյանը. «Մենք այսօր զբաղված ենք լուրջ հոգսով»:

Անի Ավագյան

Տպել
681 դիտում

Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին (լուսանկարներ)

Վանաձորի քաղաքապետարանի «լավ» աշխատանքի շնորհիվ վարորդները շարունակում են ջարդել մեքենաներն ու վտանգել իրենց կյանքը

ՍԱՏՄ-ն անցկացրել է հակամանրէային կայունության վտանգների իրազեկման շաբաթ

Կայացել է «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ՀՀ հավաքականի բոլոր խաղացողները վրդովված են մեր գլխավոր մարզչի խոսքերից. Հարոյանը քննադատել է Խաշմանյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Թուրքիան Ռուսաստանին հայտնել է, որ Սիրիայում նոր գործողություն չի ծրագրում. ՌԴ ԱԳՆ

ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Լեհաստանը եւ Լատվիան կողմ են ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակմանը

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

Հանդիպում եմ Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ. վարչապետ (տեսանյութ)

ՀՖՖ-ն չի կիսում կարծիքը, որ Մխիթարյանին պետք է զրկել ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագի թեւկապից. ասել է Վանեցյանը

Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծման հետեւանքով 30 վիրավոր կա եւ 5 զոհ, այդ թվում՝ երեխա

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը

Ես ընդամենը իմ պետի կարգադրությունն եմ կատարել. Սուրիկ Խաչատրյանի գործով վկա

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հռոմ

Գեղամ Գեւորգյանը հրաժարվեց ներկայացնել իր դիրքորոշումը, նա այդ մասին ուսանողների հետ կխոսի

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ Փրկարար ծառայությանը

Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաեւը խարդախությունների մեջ է խառնված եղել, իր դեմ քրգործ էր հարուցվել. Մարտիրոսյան

Բելառուսի ընտրություններում ոչ մի ընդդիմադիր ուժ խորհրդարան չի անցել. Եվրոպան կրկին չի ճանաչում արդյունքները