Հայաստանում գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա. Գարեգին Բաղրամյան

04/11/2019 schedule20:42

Հայաստանում գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ սակագնի մոդելի համար ներկայացված առաջարկներում ձմեռային ամիսներին բարձրացման մասին խոսք չկա: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:  

«Մենք սակագնի՝ բավականին երկար ժամկետով մոդելի առաջարկ ենք արել: Եվ հիմա դա քննարկման փուլում է: Այն առաջարկներում, որոնք մենք արել ենք, ձմեռային ամիսներին որեւէ բարձրացման մասին խոսք չի գնում»,-  տեղեկացրել է Բաղրամյանը:

Նա նշել է, որ անգամ ընթացակարգային առումով հնարավոր չէ հունվարի 1-ից սակագինը բարձրացնել: Նույնիսկ, երբ լինում է բարձրացման վերաբերյալ հայտ կամ սակագնի վերանայում, ապա դրա ուսումնասիրության համար պահանջվում է որոշակի ժամկետ:

«Եվ ցանկացած դեպքում, երբ հանձնաժողովը սակագների վերաբերյալ որոշում է կայացնում, դրանք ուժի մեջ են մտնում 30 օր հետո»,- մանրամասնել է նա:

Տպել
600 դիտում

Թուրքիան «աշխարհի ռեկորդ է սահմանել» կալանավորված լրագրողների թվով

Լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ հայեր են․միջադեպ եկեղեցում. Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի բլոգերին

Հայկական գինիները ներկայացվում են Լեհաստանում՝ ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսում

Խոշոր ավտովթար Լոռիում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը

Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

ՀՀ-ից Իտալիայի քաղաքացիների որդեգրած ավելի քան 30 երեխաները ողջ-առողջ են. արդարադատության նախարարությունը վերահսկում է

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը հանդիպում է Միլանի հայ համայնքի հետ. ուղիղ

Ռուս մեքենավարները ՀՀ-ում են փորձի փոխանակման նպատակով. ՀԿԵ

Այս կառավարությունը ամենաերեխայակենտրոն կառավարությունն է, և մենք ձեզ համարում ենք մեր գործընկերը. Զարուհի Բաթոյան

Հենրիխ Մխիթարյանը, մեղմ ասած, թքած ունի հավաքականի վրա. ՀՖՖ պաշտոնյա

ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարել է Վանաձորի պետական համալսարանի լավագույն ուսանողի տարեկան վարձը

Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր

Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, ու երեւի կարելի է մտածել իրական Հանրային խորհուրդ ունենալու մասին

Քննարկվել են կրթությունից աշխատաշուկա անցման հիմնախնդիրները. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Նիկոլ Փաշինյանը Մել Դալուզյանին պաշտպանում է առավոտից իրիկուն նրան «սղոցողներից». Մարիա Կարապետյան

Միաբանության Մայրավանքում տերունական աղոթքից հետո վարչապետ Փաշինյանը մոմավառություն է կատարել Մայրավանքում

Կարինա Իգնատյանի տեսահոլովակն ամենադիտվածներից է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների թվում