Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Մասիսի շրջանի ուխտավորներին

Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Մասիսի շրջանի Դաշտավան, Զորակ և Նիզամի գյուղերի շուրջ հարյուր դպրոցականների և ուսուցիչների, որոնք հայոց հոգևոր կենտրոն էին ժամանել իրենց որդիական խոնարհումը բերելու և շնորհավորելու Ամենայն Հայոց հայրապետին օծման ու գահակալության 20-րդ տարեդարձի առիթով, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հանդիպմանը ներկա է եղել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Ուխտավորներին ուղեկցել է Մասիսի շրջանի Դաշտավան համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մարտիրոսյանը:

Տեր Հայրը ներկաների անունից շնորհավորել է Նորին Սրբությանը գահակալման քսանամյակի կապակցությամբ՝ մաղթելով արևշատ օրեր և բազմաբեղուն հովվապետություն:

Այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել ուխտավորներին՝ գոհունակություն հայտնելով Մայր Աթոռ այցելելու առիթով: Նորին Սրբությունը հիշեցրել է, որ 2019թ. հռչակվել է Ընտանիքի տարի և այս առնչությամբ հորդորեց ուխտավորներին սրբությամբ պահել ազգային ավանդույթներն ու ընտանեկան արժեքները:

Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն է փոխանցել ուխտավոր հայորդիներին՝ հայցելով, որ Աստծո Սուրբ Աջը մշտապես հովանի լինի և իր առատ շնորհները հեղի նրանց վրա, որպեսզի ապրեն խաղաղ և շենացնեն հայրենի մեր երկիրը:

Տպել
157 դիտում

Ամենահայ բրազիլացին ավարտեց կարիերան ՀՀ ֆուտբոլի հավաքականում

Մանվել Գրիգորյանը բերվել է դատարան․ պաշտպանները նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Փորձ է կատարվում անդադար միջնորդություններ ներկայացնելով դատական քննությունը փակուղային իրավիճակի հանգեցնել. դատախազ

Սիրիայում ՀՀ առաքելության խմբի հայ բժիշկը Հալեպի զինհոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել

Շարունակելու եմ աշխատել հանուն մեր պետության առաջընթացի՝ մաքուր խղճով, պատասխանատու գրչով. Աբրահամ Գասպարյան

Արցախում նորածին է մահացել

Վարչապետը Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին է հանձնել Հայկ Դեմոյանի Le Sport գիրքը (տեսանյութ)

Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու

Գազայի հատվածում իսրայելական օդուժի ավիահարվածների հետեւանքով 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավոր են

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դարձյալ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Աբրահամ Գասպարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Երևանում 17-ամյա ուսանողը դանակահարել է 51-ամյա տղամարդուն

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին

Մի քիչ բարձր տոների մեջ խոսեցինք, պատմություն դարձավ․ պատգամավորները հերքեցին, թե վիճաբանություն է եղել

Ինչու է պաշտոնից ազատվել արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը. պարզաբանում է նախարարությունը

Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց ՔԿՀ-ից

Երեւանի 2020-ի բյուջեն աննախադեպ աճ է գրանցում. եկամտային մասը շուրջ 24 մլրդ դրամով ավելի կլինի. Կարապետյան

Վարդգես Գասպարիին չեն թույլատրում մասնակցել Քոչարյանի եւ մյուսների գործով նիստին

2020-ից կկիրառվեն նոր դրոշմապիտակներ՝ անվտանգ անգամ երեխաների կողմից կուլ տալու դեպքում (տեսանյութ)