Ավարտվել է ՀՀ զինվորական դատախազի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվում ՀՀ զինվորական դատախազության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորությամբ: 

ՀՀ դատախազության հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ փորձի փոխանակման համատեքստում հայկական պատվիրակությունը ծանոթացել է ՌԴ զինվորական իրավապահ համակարգին, զորամասերում օրենսդրության կիրառման նկատմամբ հսկողության կառուցակարգերին, զինվորական գործերով մինչդատական և դատական վարույթի շրջանակներում քրեական հետապնդման իրականացման ընթացակարգերին, ռազմական դատարանների գործունեությանը, Արևմտյան ռազմական օկրուգի զինվորական դատախազության կառուցվածքային և գործութային առանձնահատկություններին և ռազմական-իրավաբանների, զինվորական դատախազության կադրերի ուսուցման համակարգին: 

Այցի շրջանակներում Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Վահե Հարությունյանի հանդիպումը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների զինվորական դատախազությունների միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:  

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով ՌԴ գործընկերներին բովանդակալից և հետագա համատեղ պլաններին նպատակաուղղված օրակարգով այցի հրավերի համար, նշել է, որ իրավական ոլորտում երկու երկրների հարաբերությունների զարգացման համար բավարար նախադրյալներ է ապահովում երկկողմ ձևավորված իրավապայմանագրային բազան: 

«Հայաստանի Հանրապետության դատախազությունը՝ որպես հետաքննության և նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, իրականացրել և իրականացնում է հսկողություն՝ վկայակոչված երկկողմ համաձայնագրերով, պայմանագրով և Կոնվենցիայով ՀՀ իրավապահ մարմինների վրա դրված պահանջների անշեղ կատարման նկատմամբ: 

Համոզված եմ, որ նշված պարտավորությունների կատարումն այսուհետ ևս կկրի երկկողմ բնույթ, ինչի մասին է վկայում սույն այցը, որը կնպաստի երկու երկրների իրավական համակարգերի միջև աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, երկկողմ պայմանագրերով ստանձնած իրավապարտավորությունների իրացման ընթացքում առաջացած խնդիրների լուծմանը»,- ասել է Վահե Հարությունյանը: 

ՀՀ զինվորական դատախազն ավելացրել է, որ նման ձևաչափով հանդիպման կազմակերպումը նպաստում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դատախազությունների միջև քրեական հետապնդման իրականացման ոլորտում փոխշահավետ համագործակցության անշեղ զարգացմանն ու ամրապնդմանը, ինչը հնարավորություն կընձեռնի առավել արդյունավետ դիմակայել քրեական հետապնդման ոլորտում օրեցօր ծառացող մարտահրավերներին: 

Այս համատեքստում ՀՀ զինվորական դատախազը ՌԴ իր գործընկերոջը հրավիրել է 2020թ. պատասխան այց կատարել Հայաստանի Հանրապետություն: 

ՌԴ զինվորական գլխավոր դատախազ Վալերի Պետրովն իր հերթին նշել է, որ ՌԴ-ին և ՀՀ-ին միավորում է բազմակողմանի կապերի կայուն համակարգ, որն առանձնանում է բարձր արդյունավետությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններում, մասնավորապես ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Վերջինս նպաստում է նաև երկու երկրների ռազմատեխնիկական հարաբերությունների, զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանը: Այդ շրջանակներում պարոն Պետրովը վստահություն է հայտնել, որ հայկական պատվիրակության այցը ՌԴ նոր խթան կհանդիսանա երկու երկրների զինվորական ոլորտի իրավապահ մարմինների և դատախազությունների հարաբերությունները որակապես նոր մակարդակի տեղափոխելու համար: 

 Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Տպել
237 դիտում

Սուր դանակը մեզ պետք է հաց կտրելու, ոչ թե վնասելու համար․ պատգամավորը՝ դատավորների բարեվարքության ստուգման նախագծի մասին

Իրավապաշտպանների անգործությունը կամ ինչպես դառնալ միլիոնատեր ուրիշի անձնագրով. ֆեյսբուքյան օգտիրոջ պատմությունը

Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք

«Խառը զգացմունքներ». պրեմիերա Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում

Հարկերի մասին մատչելի տեղեկատվությունն արդեն հասանելի է էլեկտրոնային հարթակում

Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում. էկոնոմիկայի նախարարություն

Փաշինյանին տեղեկություն տվողները կամ գիտությունից բան չեն հասկանում, կամ ակադեմիայի թշնամիներն են. Ռադիկ Մարտիրոսյան

Սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ջեքսոնի հիթերը դասական մոտեցմամբ. համերգը նախորդ տարի հետաձգվել էր

ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ է վետո դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա

Նոր օրինագծով հայոց լեզվի քննությունը բուհ ընդունվելիս պարտադիր կլինի, իսկ մինչ այդ խախտվում է «Լեզվի մասին» օրենքը

Չարենցավանի բժշկական կենտրոնի շուրջ 15 տարի լքված մասնաշենքը հիմնանորոգվել է

Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել

Փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը բացասական կողմեր չունի. գյուղատնտես

ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը շրջայց է կատարել հրշեջ-փրկարարական ջոկատներում. ԱԻՆ

Քննարկվել են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները

ԱԻՆ-ում տեղի ունեցավ պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն

Աղմուկ հանած եւ Կինոկենտրոնից 16 միլիոն դրամ ստացած «Չնչիկ»-ն այս տարի էլ մեծ էկրան չի բարձրանա

Վանաձորի՝ անձրեւի ժամանակ հեղեղվող դպրոցի տանիքը վերջապես կփոխվի (լուսանկարներ)

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկին

Խաշմանյանը պետք է ներողություն խնդրեր երկրպագուներից ու հրաժարական տար. Լեւոն Պաչաջյան