Երևան
16 °C
2019թ. մայիսի 24-ին ՀՀ ՔԿ Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ նույն օրը Շիրակի մարզի Բասեն գյուղում տեղի ունեցած մահվան ելքով դանակահարության և մեկ անձի ինքնասպանության դեպքերի առթիվ:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ նշված գյուղի բնակիչ Ալբերտ Կանդալյանը 2019թ. մայիսի 24-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, հարևանությամբ բնակվող իր քրոջ և քրոջ որդուն՝ Բասեն գյուղի բնակիչներ Սուսաննա Կանդալյանին և Վահագն Կանդալյանին սպանելու դիտավորությամբ գնացել է վերջիններիս անասնագոմ և իր մոտ եղած կենցաղային դանակի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ հասցրել այնտեղ գտնվող Սուսաննա Կանդալյանի կրծքավանդակի հետին մակերեսի և պարանոցի առաջային հատվածներին, սպանել նրան: Ապա գնացել է նրանց տուն, դանակի հարվածներ հասցրել տան նախասրահում քնած վիճակում գտնվող Վահագն Կանդալյանի աջ և ձախ թևերին, պատճառել խորանիստ հյուսվածքների վնասումով կտրած-ծակած վերքեր: Սակայն հանդիպելով Վահագն Կանդալյանի դիմադրությանը՝ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, ինչից հետո գնացել է իր տան նկուղ և առաստաղից էլեկտրական լարով կախվելու եղանակով ինքնասպան եղել:
Ալբերտ Կանդալյանի վերաբերյալ նշանակված հետմահու ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ վերջինս 27.06.2009 թվականից հաշվառված է եղել «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ հոգեբուժական կաբինետում՝ «շիզոֆրենիա պարանոիդ ձև» ախտորոշմամբ: Գրանցված հոգեբույժի վերջին այցերի ժամանակ արտահայտել է վերաբերման, հետապնդման զառանցական մտքեր, գանգատվել է անքնությունից, որոնք կարող են դիտարկվել որպես նրա մոտ առկա հոգեկան հիվանդության սրացման նշաններ:
Ալբերտ Կանդալյանը մշտապես զառանցական բնույթի մտքեր է արտահայտել իր քրոջ՝ Սուսաննա Կանդալյանի վերաբերյալ՝ համարելով, որ նրա օժանդակությամբ կարող են վնասել և սպանել իր երեխաներին ու ընտանիքի այլ անդամներին: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ փորձագիտական հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ Ալբերտ Կանդալյանը հանցագործությունը կատարելիս գտնվել է «շիզոֆրենիա պարանոիդ ձև» հիվանդությանը բնորոշ հիվանդագին ապրումների ազդեցության տակ, ինչը զրկել է նրան իր գործողություններին հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ընդունակությունից: Այսինքն՝ իրեն մեղսագրվող արարքը կատարելու պահին նա գտնվել է անմեղսունակ վիճակում: Նախաքննությամբ որևէ մեկի կողմից Ա. Կանդալյանին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելու կամ հակելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել։
Ելնելով քրեական գործի նշված փաստական հանգամանքներից՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Սակայն նախաքննությամբ պարզվել է, որ Ալբերտ Կանդալյանը բժշկական կենտրոնի հոգեբուժանարկոլոգիական կաբինետում հաշվառվելուց հետո մինչև 11.05.2019 թվականն ստացել է համապատասխան դեղորայք, սակայն բժշկին մեծ մասամբ և հատկապես վերջին շրջանում ներկայացել է ոչ թե հիվանդը, այլ նրա կինը, իսկ բժշկի կողմից հիվանդի բնակարան այցեր չեն կատարվել։
2013 թվականից մինչև 2019 թվականի մայիսի 11-ը հոգեբույժի կողմից արձանագրվել է Ալբերտ Կանդալյանի ունեցած հիվանդությանը բնորոշ նույն ախտաբանական վիճակները, նա ստացել է նույն դեղատեսակները, և նրա վիճակի լավացում տեղի չի ունեցել, ինչը պատշաճ ուշադրության չի արժանացել Ալբերտ Կանդալյանի հսկողությունը բուժումն իրականացնող հոգեբույժի կողմից: Միջոցներ չեն ձեռնարկվել նրան հատկացվող դեղորայքի տեսակը փոփոխելու, վերջինիս ստացիոնար բուժօգնությունը կազմակերպելու ուղղությամբ, հոգեբույժն անձամբ չի ընդունել հիվանդին, տնայցեր չի կազմակերպել: Հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Ալբերտ Կանդալյանի մոտ կատարված դեպքին նախորդող ժամանակահատվածում նկատվել է հիվանդության սրացման վիճակ, այդ մասին պատկան մարմիններին չի իրազեկվել: Դրա հետևանքով տարիներ շարունակ կիրառված բժշկական միջամտության արդյունքում Ալբերտ Կանդալյանի հոգեկան առողջության վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև վերջինս դարձել է հանրության համար վտանգ ներկայացնող հիվանդ, ինչը նպաստել է առանձնապես ծանր հանցանքը կատարելուն։
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագրով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ միջոցներ ձեռնարկելու Շիրակի մարզի «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատանքում տեղ գտած թերությունները, դրանց պատճառները վերացնելու, իրենց աշխատանքում թերացած աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու, նշված բժշկական կենտրոնի հոգեբուժանարկոլոգիական կաբինետի աշխատակիցների կողմից հետագայում նմանատիպ երևույթները բացառելու և նման հիվանդների առկայության դեպքում նրանց բժշկական օգնության տրամադրման գործընթացի նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու նպատակով։
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ