Գյումրիում տեղակայված ՌԴ բազան համալրվելու է. կայացավ ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

Գյումրիում կայացել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական  հանձնաժողովի 32-րդ նիստը: Այն անցկացվել է Գյումրու Սեւ բերդ ամրոցում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ եւ ՌԴ Պետդումայի պատգամավորները, ԵՏՀ ներկայացուցիչները, ՀՀ եւ ՌԴ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, Գյումրու քաղաքապետը:  «Դարավոր ավանդույթների, եղբայրության, վստահության, փոխադարձ աջակցության ու բարեկամության վրա են ձեւավորված մեր երկրների միջև առկա դաշնակցային ու գործընկերային հարաբերությունները: ՀՀ եւ ՌԴ միջպետական հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են»,- ողջույնի իր խոսքում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն ընդգծեց՝ կարևոր է Հայաստանի ունեցած ավանդը ԵՏՄ-ի զարգացման և ամրապնդման գործում։ Ըստ Վորոբյովի, Հայաստանը 2019 թ.-ին նախագահում է Եվրասիական տնտեսական միությունում, և այս ժամանակահատվածում կարևոր քայլեր են ձեռնարկվել այն  հզորացնելու ուղղությամբ:ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կայացած հանդիպումը համարեց շատ կարեւոր: Ասաց, բոլոր երկրների հետ չէ, որ Հայաստանն ունի շփման նման մակարդակ: Սա ամենաբարձր մակարդակն է, որ ունենք, այսինքն միջխորհրդարանական հանձնաժողով կա, որը պարբերաբար նիստեր է գումարում յուրաքանչյուր երկրում: «Այս առումով բազմաթիվ հարցեր քննարկվում են այս ձեւաչափով եւ լուծումներ են ստանում: Շատ հարցեր, որոնք օրակարգ չեն մտցվում, ճաշի շուրջ, մշակութային եւ այլ շփումների ժամանակ դրանք քննարկվում են: Շատ կարեւոր է ինտենսիվ շփումներն եւ եղած կապերը զարգացնելը»,-ասաց Մարուքյանը:

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաազան առաջիկայում համալրվելու է: Նիստի ընթացքում նաեւ այս մասին խոսվեց: Կա՞ն արդյոք անվտանգության երաշխիքներ: Ռուս զինվորականները մշտապես վտանգ են ներկայացնում Գյումրու քաղաքացիների համար: Ավետիսյանների սպանությունից հետո ՌԴ-ն հայտարարեց, որ 102-րդ ռազմաբազայում այլեւս ժամկետային զինծառայողներ չեն լինելու: Նրանց փոխարինելու են պայմանագրային զինվորական ծառայության անցածները: Արդյո՞ք կատարվել է այս խոստումը: Հարցերին ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը պատասխանել չկարողացավ: «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ տեղյակ չեմ այդ գործընթացից»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վորոբյովը:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ երկրում որ կա զորք, այնտեղ միջադեպեր եւ խնդիրներ լինում են: Մեջբերեց ԱՄՆ-ի օրինակը:« Հետեւաբար կենտրոնանալ կոնկրետ դրա վրա, եւ ասել, այ բնակչության համար վտանգ է ներկայացնում, դրա համար պետք չէ, այնքան էլ արդար չէ: Իսկ այն, որ ռուսական կողմը խոստացել էր, որ պետք է պայմանագրային զինծառայողներ լինեին, դրան պետք է հայկական կողմն արդեն հետեւի, որ էն մարդիկ, ովքեր որ էստեղ զորակոչվում են, լինեն այնպիսին, որ նման խդիրներ չառաջացնեն: Եվ երկրորդը, համապատասխան վերահսկողություն պետք է իրականացվի: Ամեն ինչին պետք է նայենք ողջամտության տեսանկյունից եւ էդ համագործակցության շրջանակնեներում պետք է անել այնպես, որ ապագայում չլինեն նման խնդիրներ»:

Վորոբյովը նաեւ չպատասխանեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, այսօր տարբեր հարցեր քննարկել են, բայց չեն անդրադարձել զենքի վաճառքին: «Շատ կարեւոր հարցեր քննարկեցինք այս հանդիպման ժամանակ, սակայն չենք քննարկել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը: Բայց վստահեցնում եմ, որ այն գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Մեր ռուս գործընկերների հետ անընդհատ քննարկում ենք դա: Միաժամանակ, պետք է հաշվի առնենք այն, որ շնորհիվ մեր ռուս գործընկերների  այդ ոլորտում մենք մեծ աջակցություն ենք ստանում եւ հարցին նաեւ այդ տեսանկյունից էլ պետք է նայել»,-ասաց Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական  հանձնաժողովի 32-րդ նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաեւ մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների մասին: «Այստեղ քննարկեցինք մեր հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները Եվրասիական միության շրջանակներում: ԵՄ-ն իր տնտեսական հարաբերությունները կառուցում է այնպես, որ կարողանա ձեւավորել մեկ միասնական շուկա բոլոր այն պետությունների համար, որոնք մտնում են Եվրասիական միության կազմի մեջ: Սա մեր համար շատ կարեւոր է: Որպեսզի հնարավոր լինի ամբողջությամբ իրացնել Եվրասիական միության բոլոր հնարավորությունները, պետք է ընդունել մեծ թվով օրենքներ, հաղթահարել շատ բարիերներ, որոնք այս պահին դեռ գոյություն ունեն: Եվ որպեսզի դրանք ամբողջովին լինեն հաղթահարված, խորհրդարանականներս պետք է շատ աշխատենք»,-հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը:

Նիստում կարեւորվեց հատկապես Եվրասիական միության ճանապարհային քարտեզի ամբողջականացումը: Ըստ Վորոբյովի, ԵԱՏՄ-ում պետք է ձեւավորել միասնական ֆինանսական շուկա:  Այն դառնալու է ճանապարհային քարտեզ անդամ երկրների համար եւ պետք է պատրաստ լինի մինչեւ 2025 թվականը:

Նիստի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Լարսում նոր անցակետի կառուցմանը: «Բոլոր ուժերից մարդիկ են այցելել Լարս, դեռ քննարկվում է սա: Անընդհատ այս մեխանիզմն օգտագործում ենք հայ-ռուսական հարաբերություններում եղած խնդիրները լուծելուն՝ ՀՀ քաղաքացիների, մեր պետության եւ ազգային շահերին հետմուտ լինելով»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Տպել
388 դիտում

Նախագահ Սարգսյանը ելույթ է ունեցել Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովում

ՊԵԿ-ն առաջարկում է կառույցի ղեկավարին, տեղակալներին եւ ծառայողներին զենք կրելու իրավունք տալ

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Մխիթարյան միաբանության այցելուների մատյանում

Մխիթարյանը հեղինակավոր պարբերականին պատմել է՝ ինչու չի կարողացել մեկնել Ադրբեջան

Ագրարային համալսարանի պահակներից մինչեւ ուսուցիչների բոլոր խնդիրներին ԿԳ նախարարությունը լուծում է տվել. Հովհաննիսյան

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի լուծումները ստանդարտ լինել չեն կարող. Սուրեն Գրիգորյան

Առաջարկվում է, որ այսուհետ ավագանու անդամները եւս հայտարարագիր կներկայացնեն

Այն հարստությունը, որ կա այստեղ, դրված է մեր գիտության եւ կրթության հիմքում. վարչապետը՝ Վենետիկում (տեսանյութ)

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մեկնել են ՌԴ, կմասնակցեն Ավիացիայի նիստի

Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպք. ԱԱԾ

Նախկինում ներդրողների հիմնական շեշտադրումն էր՝ «մի հատ հանք լինի վերցնենք շահագործենք». Մանուկյան

Նիկոլ Փաշինյանն ու հայկական պատվիրակությունն այցելել են Մխիթարյան միաբանություն (տեսանյութ)

Ավինյանը ներկայացրել է «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականի կասեցման պատճառը

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 3-10 աստիճանով, որոշ մարզերում ձյուն կտեղա

Հրայր Թովմասյանի արձակուրդն ավարտվել է․ նա արդեն աշխատանքի է գնում

Վարչապետի պատվիրակությունն արդեն Իտալիայում է. մեկնում են Սուրբ Ղազար կղզի (տեսանյութ)

Հանրային խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել և ափսոսանք հայտնել Վազգեն Մանուկյանի հրաժարականի առիթով

Դասադուլն առժամանակ դադարեցվել է. ուսանողները դիմում կհանձնեն ԵՊՀ ռեկտորին ու կսպասեն նախարարի պահվածքի գնահատականին

ՀՀ հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը ռուսական ակումբ կգլխավորի

Կաշառքի գործով դատավորը դատապարտվեց 7 տարվա, իսկ փաստաբանը՝ 2 տարվա ազատազրկման