Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին. պատճառն Արցախի ԱԳ նախարարի՝ Մոսկվա կատարած այցն է

 

լուսանկարը՝ Մասիս Մայիլյանի եւ Լեռնիկ Հովհաննիսյանի մոսկովյան այցից

Բաքվում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայիլ Բոչարնիկովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրա հետ հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում դեսպանին ուղղվել է բողոքի նոտա՝ Արցախի ներկայացուցիչների՝ Մոսկվա կատարած այցի պատճառով:

 Խոսքը ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի  եւ Արցախի մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի՝ Մոսկվա կատարած  ուղեւորության մասին է:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ նման այցերն ու տեղի ունեցած հանդիպումները իրենց երկրի համար վիրավորական բնույթ են կրում, սադրիչ են և ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ:

Այս ամենի հետ կապված, ադրբեջանական գերատեսչությունը գտել է, որ ռուսական կողմի՝ նմանատիպ այցերը թույլ տալը բացասական ազդեցություն է ունենում բանակցային գործընթացի վրա, ինչպես նաեւ  «ստվեր են նետում Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ առկա անկեղծության եւ փոխադարձ վստահության մթնոլորտին»: Բացի այդ, ըստ հաղորդագրության, Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ Մասիս Մայիլյանի եւ Լեռնիկ Հովհաննիսյանի այցը ՌԴ հնարավորություն է տալիս նրանց Արցախի  «գրավյալ տարածքների» մասին այլ ուղղությամբ ներկայացվող հայտարարություններ անել եւ չի բխում ՌԴ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շահերից, որոնք ջանքեր են ներդնում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Այս ամենի համատեքստում Ադրբեջանը դեսպանին հույս է հայտնել, որ կկիրառվեն հնարավոր բոլոր միջոցները՝ նմանատիպ այցեր այլեւս թույլ չտալու համար:

Ի պատասխան դեսպան Բոչարնիկովն ասել է, որ հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի Դաշնության տեսակետը հայտնի է, իսկ ցանկացած նման այց չի կարող արտահայտել ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշումը, իսկ մնացածի մասին ինքն անպայման տեղյակ կպահի ՌԴ ԱԳ նախարարությանը:

Տպել
1212 դիտում

Դանակահարություն Աբովյան փողոցի ակումբներից մեկում. 41-ամյա տղամարդը հարված է ստացել որովայնին

Դատարանը հետաձգեց Մարտի 1-ի մայր գործի նյութերը պաշտպաններին տրամադրելու միջնորդության լուծումը

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

Այսօր, ինչպես եւ 75 տարի առաջ, ՄԱԿ-ի հիմնական խնդիրն է ապահովել խաղաղություն. վարչապետի ելույթը ՄԱԿ-ի 75-ամյակի առթիվ

Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ապահովված են ինսուլինային անալոգներով. ԱՆ

Անտոնիո Գուտերեշը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ անկախության օրվա առթիվ

Ֆելիքս Ցոլակյանը գոհ է փրկարար ջոկատների շարքային անձնակազմի աշխատանքներից

Արմեն Փամբուխչյանը կզբաղեցնի ԱԻ փոխնախարարի պաշտոնը

Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգին բարեկարգվում է, ջրագծի անցկացման աշխատանքներ են տարվում

Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում կայացրեց

Չեմ կարծում, որ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել. Ռուբինյանը՝ սպասվող հանրահավաքի մասին

Պոմպակայանի հոսանքազրկման պատճառով սեպտեմբերի 23-ին 6 ժամով կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը

«Այս անիմաստ դատը երկար է տեւելու, զբաղվեք ավելի կարեւոր գործերով». Քոչարյանը՝ իր աջակիցներին

Աղամալ Հարությունյանի դատավճռի բեկանման և գործը նոր քննության ուղարկելու որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան

Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել ԱԷՄ գործակալության Գլխավոր համաժողովին, հանդիպել ՌՈՍԱՏՈՄ կորպորացիայի տնօրենին

Շրջակա միջավայրի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի. ներկայացրել է նախարարը

ԱԱԾ-ն բացահայտել է Արաբկիրի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն մեխանիզմներով կեղծիք կատարելու, խարդախության դեպք

Շիրակի ՄՓՎ 25 աշխատակիցներ պարգևատրվել են մասնագիտական բարձր պատրաստականության և բարեխիղճ ծառայության համար

«Լուսավոր Հայաստանը» չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի միանա այդ հայտարարությանը. Էդմոն Մարուքյան

«Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում