Աշխարհահռչակ Յուրի Բաշմետը Երևանում կկատարի Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները

07/11/2019 schedule16:53

Նոյեմբերի 9-ին երևանյան ունկնդիրը կվայելի աշխարհի լավագույն ալտահարներից մեկի՝ Յուրի Բաշմետի կատարումները։ Այդ հնարավորությունը երաժշտասերներին ընձեռել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ որի շրջանակներում Հայաստան են հրավիրվել մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորները և մենակատարները։

Նոյեմբերի 9-ի երեկոն նվիրված է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկուն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կկատարի Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները։ Վերջինս հանդես կգա ոչ միայն որպես կոմպոզիտոր‚ այլև հանդիսատեսը կկարողանա վայելել դաշնակահար Ալեքսանդր Չայկովսկու կատարողական վարպետությունը։ Մասնավորապես նա դաշնակահար Դարիա Չայկովսկայայի հետ կկատարի իր Կրկնակի կոնցերտը երկու դաշնամուրի և նվագախմբի համար։ Իսկ Յուրի Բաշմետը Ալեքսանդր Չայկովսկու հետ կներկայացնի «Էտյուդներ հասարակ տոներով» կոնցերտը՝ գրված ալտի, դաշնամուրի և նվագախմբի համար։

Յուրի Բաշմետը մեծ հռչակ է վայելում աշխարհում։ 20-րդ դարի և ժամանակակից շատ կոմպոզիտորներ իրենց ալտի համար գրված կոնցերտները նվիրել են Բաշմետին։ Նա հայ ժողովրդի լավագույն բարեկամներից է։ 1988 թվականի երկրաշարժի օրերին Բաշմետը հանդես է եկել որպես բարեգործական միջոցառումների և համերգների կազմակերպիչ և մասնակից։ Նա շարունակաբար աջակցել է հայազգի երիտասարդ կատարողների միջազգային ճանաչմանն ու առաջխաղացմանը, հայ կոմպոզիտորների գործերը կատարել է աշխարհի հանրահայտ բեմերում։

Նշենք‚ որ նոյեմբերի մեկից ինը Երևանում անցկացվող «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։

Տպել
320 դիտում

Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է

Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը Միլանում պատասխանում է գործարարների հարցերին

Անցկացվել է ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը. ՊՆ

Ոստիկանությունը քննում է Գյումրու տնակներից թուրքերին վաճառված երեխաների մասին Մարինա Խաչատրյանի հայտարարությունը

Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկում խուզարկություն է կատարվել. տնօրենը ձերբակալվել է

Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

«Red Eagles»-ի հետ հանդիպման ժամանակ Վանեցյանը հաստատել է, որ պատրաստ է հեռանալ ՀՖՖ-ից

Քոչարյանի պաշտպանների դիմումի հիման վրա Փաստաբանների պալատը դիմել է Նիկոլ Փաշինյանին եւ Ռուստամ Բադասյանին

Վարչապետը և Լոմբարդիայի փոխնահանգապետը քննարկել են կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Նախագահը կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին

Մասնագետները քիչ հավանական են համարում, որ Տավուշում բնակչի վրա հարձակված կենդանին հովազ է եղել

Աբովյան փողոցում գտնվող ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Խոշոր ավտովթար Դավիթ Բեկի փողոցից դեպի Նորք Մարաշ տանող ավտոճանապարհին. ուղեւորը տեղում մահացել է

ՀՀ կառավարությունը մոտ 10 մլն դրամ հատկացրեց ԱԳՆ-ին՝ սիրիահայերին ՀՀ անձնագիր տալու համար

Վանեցյանը պատրաստ է հրաժարական տալ. նա ասել է՝ ինչ պայմանով

Կառավարությունը մարում է հին պարտքերը. լուծվում է Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային խնդիրը

«Դոլմամա» ռեստորանի հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3»-ի, 10 հրշեջ խումբ է աշխատում (լուսանկարներ)

Ադրբեջանցի բլոգեր ներկայացած այդ անձը պատկառելի հեռավորության վրա էր հարց տալիս, ամեն բան վերահսկելի էր․ Կարապետյան