Եվրամիությունը 50 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Թուրքիային

07/11/2019 schedule22:03

Եվրահանձնաժողովի ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մաչի Պոպովսկին հայտարարել է, որ Թուրքիայի առափնյա անվտանգության որոնողափրկարարական աշխատանքների ներուժի բարձրացնելու համար պատրաստ են ֆինանսական աջակցություն տրամադրել, հայտնում է Ermenihaber-ը:

Պոպովսկին հայտնել է, որ 50 մլն եվրո (շուրջ 320 մլն թուրքական լիրա) ֆինանսական օգնություն են հատկացնելու Թուրքիային, որի մասը ուղղվելու է փախստականների կենցաղային պայմանների բարելավման համար: 

Հիշեցնենք, որ ԵՄ-ն 2017թ. ի վեր մարդու իրավունքների խախտումների համար ընդհանուր առմամբ 1.2 մլրդ եվրոյից ավել գումար է կրճատել Թուրքիային հատկացվող ֆինանսական օգնությունից: Որպես փաստարկ ներկայացվել է, որ Թուրքիան առաջընթաց չի գրանցել բարեփոխումների, հիմնարար իրավունքի և ազատությունների հարցում:

2016 թ. Թուրքիայի և ԵՄ-ի միջև ստորագրվել է փախստականների հարցերի շուրջ համաձայնագիր, որով ԵՄ-ն պետք է Թուրքիային 6 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն տրամադրեր:

Տպել
433 դիտում

Ժողովրդավարությունը դարձել է մեր ինքնության մի մասը. վարչապետի ելույթը՝ Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում

Վանաձոր քաղաքի «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի պահեստում հրդեհ էր բռնկվել

Հրդեհ Զվարթնոց գյուղի տներից մեկի տանիքում. տուժածներ չկան

Մեր դուռը բաց է ձեզ համար․ Արմեն Սարգսյանը կատարցի գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարել Հայաստանում

Վարչապետը Միլանի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր

Ն. Փաշինյանը և Ա. Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան

Աննա Հակոբյանը «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորհրդաժողովի շրջանակում հանդիպել է Դալիա Գրիբաուսկայտեին

Հայաստանում դեռևս կան երեխաներ, որոնք ենթարկվում են բռնության և որոնց ձայնը լսելի չէ. Զարուհի Բաթոյան

Երևանում և ևս 5 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ

Վրաստանի հետ թռիչքների դադարեցման հետևանքով «Ուրալյան ավիաուղիները» 1 միլիարդ ռուբլու վնաս է կրել

Իրանի տարբեր քաղաքներում սկիզբ առած ցույցերի հետեւանքով 106 մարդ է մահացել. Amnesty International

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում. ԱԻՆ

Թուրքիան չպետք է վախեցնի Եվրամիությանը՝ օգտագործելով փախստականների խնդիրը. ԵԽ խոսնակ

Չգիտեմ՝ Վատիկանների որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան

Պրոֆեսոր Գրիգորի Կարագուլյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն

Թուրքիան «աշխարհի ռեկորդ է սահմանել» կալանավորված լրագրողների թվով

Լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ հայեր են․միջադեպ եկեղեցում. Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի բլոգերին