Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է

08/11/2019 schedule13:36

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հոկտեմբերի 24-ին որոշել էր կալանավորել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: Պաշտպանական կողմը որոշումը որակել էր ապօրինի՝ պայմանավորելով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներով:

Դատարանը գտել էր նաեւ, որ Արսեն Բաբայանին ձերբակալելու քննիչի որոշումը իրավաչափ չէ:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու եւ իշխանության յուրացմանն օժանդակելու արարք կատարելու մեջ: Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Բաբայանը, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն: Առաջադրված մեղադրանքում Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում:

 Միլենա Խաչիկյան

Տպել
600 դիտում

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ

Վանաձորում եւս խոնարհումի տուրք են մատուցել 1988 թվականի աղետի զոհերի հիշատակին

Սպիտակում բացվել է Քըրք Քըրքորյանի կիսանդրին (լուսանկարներ)

Թուրքիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Ազատանում անասնագոմ է այրվել

«Այս նախագիծը փրկություն էր, 10 միլիոն դոլար կգա բյուջե». կառավարության որոշումը գոհացրել է ավտոներկրողներին

Ֆինանսների նախարարությունը էականորեն կրճատել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը

«Ինչո՞ւ 31 տարի անց Գյումրին վերականգնված չէ». նախագահն ասաց՝ հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել, եւ դա ինքը չէ

Ֆինանսական համակարգի բարեփոխումների խնդիրը հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելն է․ նախարար

Անցնող շաբաթ Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ

Վարչապետը մոմ վառեց Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում՝ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի

ՊԵԿ-ն իրավաբանական անձանց վերաբերող տեղեկատվական հոլովակ է հրապարակել

Կոլինան հերքել է Հայաստանից ապօրինի ճանապարհով երեխա որդեգրելու մասին լուրերը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցում երկրաշարժի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Լոռու մարզի Լեռնանցք համայնքում շահագործման է հանձնվում 8 բնակարան․ ներկա է վարչապետը․ ուղիղ

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգիչների ցուցակը