Ծխելու սահմանափակումների մասին օրինագծի քննարկումը ԱԺ-ում հետաձգվել է. տուգանքի չափն ավելին է, քան ՔրՕր-ով նախատեսվում է

«Մենք ծխողների դեմ երբեք չենք պայքարում, մենք օրենքի նախագծով փորձում ենք նվազեցնել այն ազդեցությունը, որը ծխախոտի ծուխն է առաջացնում մարդկանց հիվանդացության, մահացության առումով»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ անդրադառնալով «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթին:

Նախագծով նախատեսվում է սահմանափակումներ մտցնել երկրում՝ ծխախոտի վաճառքի կազմակերպման, փակ տարածքներում ծխելու եւ այն գովազդելու հետ կապված: Ինչպես նշեց նախարարի տեղակալը, փաթեթի հիմնական նպատակը բնակչության առողջության պահպանումն է: Այս նախագծով փորձել են շտկել գործող օրենքում առկա բացերը: Այսօր եւս կան որոշակի սահմանափակումներ, նոր նախագծով դրանք ավելի կընդլայնվեն: Բացի տուգանքներից ու սահմանափակումներից, նորություն կլինի անվճար բժշկական օգնություն տրամադրելն այն անձանց, ովքեր կցանկանան թողնել ծխելը, սակայն հնարավորություն չեն ունենա՝ դիմելու բժշկական խորհրդատվության:

Ինչպես լրագրողներին հայտնեց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ծրագրով կսահմանվեն տարբեր չափի տուգանքներ՝ փակ տարածքներում ծխելու, դեռահասին ծխախոտ վաճառելու, այն գովազդելու, օրենքի կատարմանը չհետեւելու համար: Տուգանքները, ըստ նրա, բարձր կլինեն, սակայն այդպես էլ պետք է լինի: «Տուգանքների եւ պատժամիջոցների իմաստն այն չէ, որ բյուջեում գումարներ հավաքենք, այն զուտ կանխարգելիչ է»,- նշեց Բազարչյանը:

Նախագիծն ընդունելով՝ օրինակ ռեստորաններում, սրճարաններում կարգելվի ծխելը, այնտեղ փակցված կլինեն օրենքից հատվածներ եւ տեղեկատվություն, որ տվյալ անձը կարող է տուգանվել` գլանակ օգտագործելու դեպքում:

Տուգանքները կարող են կիրառվել ինչպես հաճախորդների, այնպես էլ կազմակերպության նկատմամբ: Այն դեպքում, երբ հաճախորդը զգուշացվի ծխելու արգելքի մասին, բայց շարունակի ծխել, անձնակազմը պարտավոր է լինելու դիմել իրավապահ մարմիններին: Կարգազանց հաճախորդի համար սահմանված տուգանքի չափը 50.000 դրամ է: Բայց եթե անձնակազմը չզգուշացնի, որ տարածքում ծխելն արգելվում է եւ ոստիկանությունն ահազանգ ստանա մեկ այլ անձից, այս դեպքում պատժամիջոցը կիրառվելու է կազմակերպության դեմ: Տուգանքի չափը՝ 150.000-ից 200.000 դրամ:  

Տուգանքներ կան սահմանված հեռուստատեսությամբ ծխախոտային ապրանքը գովազդելու դեպքում՝ 700.000-800.000 դրամի չափով:

Ինչպես նշեցին բանախոսները, բազում քննարկումներ են ունեցել իրենց գործընկերների, հասարական կազմակերպությունների եւ մի շարք փակ հաստատությունների ղեկավարների հետ, ներկայացրել են հարցի հետ կապված իրենց հիմնավորումները եւ ղեկավարները նշել են, որ համաձայն են. պետք է մաքրել այդ տարածքները ծխից: Լենա Նանուշյանի խոսքով՝ արդեն 10-նյակ ռեստորաններ եւ սրճարաններ, չնայած օրենքը դեռ չի ընդունվել, անցել են առանց ծխի ռեժիմին եւ իրենց մոտ երբեմն ազատ սեղան ուղղակի չի գտնվում. ծխախոտի արգելքը բիզնեսին վնաս չի հասցրել:

Այսօր նման օրենք կիրառվում է մի շարք երկրներում: «Պատճառներից մեկը, որ մենք այս օրենքն այսքան «ծամծմել» ենք, այն է, որ փորձել ենք խորհրդակցել մի շարք երկրների մեր կոլեգանների հետ»,- նշեց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը՝ հավելելով, որ նրանց մեջ են եղել Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իռլանդիայից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից գործընկներներ:

«Ունենալ արդյունավետ քաղաքականություն, փաստեր այլ երկրներից եւ չօգտագործել այսօր Հայաստանում, նշանակում է թողնել, որ մարդիկ շարունակեն հիվանդանալ եւ մահանալ մի գործոնից, որը կարելի էր հեշտությամբ կանխել»,- նշեց Առողջապահության նախարարի տեղակալը՝ հավելելով, որ բազմաթիվ երկրներ խնդրի հետ կապված արդյունավետ քայլեր են իրականացրել, եւ այսօր իրենց բնակչության առողջությունն է բարելավվել, կյանքի տեւողությունն է ավելացել, թոքերի քաղցկեղը նվազել է:

Ռուս փորձագետ Վիկտոր Զիկովը ներկայացրեց իրենց երկրի օրինակը, նման օրենք դեռ տարիներ առաջ են ընդունել, որը նախատեսում է փակ տարածքներում ծխելու արգելք:

Զիկովի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախագիծն ընդունելուց հետո՝ ծխելը թողնել ցանկացողների թիվը մեծացել է: Խոսելով բիզնեսի վրա ունեցած ազդեցության մասին՝ փորձագետը նշեց, որ իրենց երկրում նման խնդիր չի եղել: Արգելքը բիզնեսի վրա ոչ մի ազդեցություն չի թողել եւ հակառակը՝ այսօր իրենց մոտ մշակույթ է դարձել փակ տարածքներում չծխելը, ինչի շնորհիվ՝ տուգանքների ծայրահեղ միջոցներ հազվադեպ են կիրառվում: Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ բոլոր ծխախոտային միջոցներն էլ շատ վտանգավոր են եւ անհերքելի է այն փաստը, որ ծխախոտը բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ է:

Ինչպես ավելի վաղ նշել էինք «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթն ուղարկվել էր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով: Երեկ հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ քննարկվել է նաեւ հիշյալ օրենքի նախագիծը:

Պատգամավորները բարձրաձայնել են հարցեր՝ ծխախոտի գների բարձրացման հետեւանքով կեղծ կամ անհայտ ծագման ծխախոտների շրջանառության ավելացման, փոքր ու միջին տնտեսվարողների, ծխախոտ արտադրող կազմակերպությունների հնարավոր տնտեսական վնասների, ապրանքի արտահանման, ներկրման եւ այլ խնդիրների մասին: Նիստի ընթացքում նաեւ նշվել է, որ արգելված վայրերում ֆիզիկական անձանց նկատմամբ նախատեսված 50 հազար դրամ տուգանքի չափը գերազանցում է «Քրեական օրենսգրքով» սահմանված տուգանքների չափերը:

Քննարկման արդյունքում որոշվել է հարցի քվեարկությունը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով:

Տպել
3173 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում