Երևան
0 °C
Բարձրագույն դատական խորհրդում նոյեմբերի 8-ին ճանաչողական այցով հյուրընկալվել էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տարբեր կուրսի ուսանողներ՝ ծանոթանալու Խորհրդի գործունեությանը: Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ հանդիպելու նախաձեռնությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությանն էր:
Ինչպես տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Խորհրդի նախագահը, ողջունելով ապագա լրագրողներին, կարեւորեց նրանց հետաքրքրվածությունը դատական իշխանության նկատմամբ: Նա իր խոսքում նկատեց, որ դատարանների աշխատանքը լուսաբանելիս պրոֆեսիոնալ մոտեցման պակաս կա, եւ ոլորտային խնդիրների գրագետ լուսաբանումը կարող է նպաստել ոչ միայն առկա խնդիրների լուծմանն ու հաղթահարմանը, այլեւ դատական իշխանության հեղինակության հանրային ընկալման դերի բարձրացմանը:
Ուսանողների հետ հանդիպմանը Ռուբեն Վարդազարյանը, հակիրճ ներկայացնելով Խորհրդի լիազորությունները, հիմնական շեշտադրումն արեց մատչելի, հասանելի դատական համակարգ ունենալու Խորհրդի որդեգրած քաղաքականության վրա: Խորհուրդը պիլոտային տարբերակով շրջանառության մեջ է դրել դատավորների համար խորհրդատվական բնույթի որոշում, ըստ որի՝ դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելուց զատ, դատավորներն ավելի մատչելի, առանց իրավական տերմինների օգտագործման, կողմերին հասանելի լեզվով կբացատրեն դատական ակտի բովանդակությունը: Հաջողության դեպքում Խորհուրդը կդիմի օրենսդրին՝ հարցի օրենսդրական կարգավորման համար:
Ապագա լրագրողները հետաքրքրվեցին դատաիրավական բարեփոխումների գործընթացով, վեթինգի իրականացման գործիքակազմերով, էլեկտրոնային արդարադատության համակարգի, արբիտրաժային դատարանների արդյունավետության եւ այլ հարցերով: Խորհրդի նախագահն անդրադարձավ ուսանողների բարձրացրած բոլոր հարցադրումներին:
Ճանաչողական այցի շրջանակում ուսանողները շրջայց կատարեցին Բարձրագույն դատական խորհրդի շենքում, եղան կարգապահական վարույթների քննության համար նախատեսված նիստերի դահլիճում, խորհրդակցական սենյակում:
Պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք. համայնքը 40 տարի մանկապարտեզ չի ունեցել
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 2 մեղադրանք է առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփին
ՀՀ արդարադատության նախարարության ու IRZ-ի միջեւ հնարավոր է համագործակցություն անչափահասների արդարադատության ոլորտում
Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը (տեսանյութ)
«Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել ազգային հագուստը. զարդերը տրամադրել էր Սիրուշոն
Մալյանին աղբարկղը նետելը միջոցառում էր, որի նպատակը հանրային իրազեկումն էր. Դավիթ Պետրոսյան
«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար․ նոր բացահայտում
Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից. Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին
Կխնդրեմ՝ ներողություն խնդրեք ՀՀ քաղաքացիներից. Սուրեն Գրիգորյանը՝ Գևորգ Գորգիսյանին
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել. ԱՆ
Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում, Հանրապետության հրապարակում. Նիկոլ Փաշինյան
Հավասարությունը մարդու հիմնարար և կարևորագույն իրավունք է. անցկացվել է Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը
«Գյումրին պատրաստվում է Ամանորին». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել
2020 թվականի մայիսի 15-ից ՀԱԷԿ-ի աշխատանքը կկանգնեցվի
18-ամյա ուսանողը դանակի 6 հարված է ստացել. նա վիրահատվել է
Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմրցի Ադրբեջանի դեմ
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենին
ՀՀ-ում ֆուտբոլիստների իրավունքները միշտ չէ, որ պաշտպանված են. Արթուր Եդիգարյանը պատմում է իր օրինակը
ԱԱԾ-ն հորդորում է հետայսու ձեռնպահ մնալ սպայի պատիվը արատավորող մերկապարանոց հայտարարություններից
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին
© 2019 Հայկական ժամանակ