4 օրում բացահայտվել է 138 հանցագործություն, գրանցվել 33 տրանսպորտային պատահար՝ 3 մարդու մահով

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 8-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 138 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 36, խարդախության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու՝ 16, ծեծի՝ 13, յուրացման կամ վատնման՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության և ապօրինի ծառահատման՝ 4-ական, հարկերից խուսափելու՝ 3, զենք-զինամթերքի առգրավման ու կաշառակերության՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպառնալիքի, սառը զենքի հայտնաբերման, պետական սահմանն ապօրինի հատելու, ինքնասպանության հասցնելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2՝ հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու՝ 3 և պետական-հասարակական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
532 դիտում

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարների կամավորական գումարտակը (տեսանյութ)

Կեղծիք՝ մանկամտության մակարդակի. «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը

Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անում նավթագազային միջազգային ընկերության դիմաց գրասենյակի դիմաց (տեսանյութ)

Վրաստանում ընտրությունների ընթացքում մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ծեծի են ենթարկել 6 լրագրողի

«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը: Արցախը ես եմ»․Հենրիխ Մխիթարյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու կոչը

Ադրբեջանն ունի անձնակազմի 6947 կորուստ

Տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ․ ՊԲ-ի պարգեւատրման ներկայացրած զինծառայողները

Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա․ Զոհրաբ Մնացականյան

Մեր բանակը տալիս է այդ ժամանակը

Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին (տեսանյութ)

Մարտունու շրջանի հրետակոծության հետեւանքով իր տանը զոհվել է 59-ամյա քաղաքացիական անձ․ Արցախի ՄԻՊ

Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը

Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն. Զախարովա

Հորդորում ենք եվրոպական ու միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին

Նիկոլ Աղաբաբյանը վաճառել է կտավները եւ 33 հազար դոլար փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Դանիայի հայ համայնքը շտապօգնության մեքենաներ է նվեր ուղարկում ՀՀ ԱՆ-ին

Ֆոսֆորային զինատեսակի կիրառման փաստերը հերքելու համար Ադրբեջանը լծվել է պարզունակ հայտարարություններ տարածելուն

ԿԳՄՍՆ-ն աշակերտներին առաջարկում է արձակուրդն օգտագործել ավելի նպատակային եւ արդյունավետ

Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին մայրը գտավ, 2 ժամ հետո տղան մահացավ․ Շ.Դանիելյան