50 մլն-ը ֆանտաստիկ գումար է. Կարեն Աղամյանը հերքում է իր օրոք նկարիչների միությունում հափշտակման մասին տեղեկությունները

«Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախկին նախագահ Կարեն Աղամյանը հերքում է իր պաշտոնավարման տարիներին միության ղեկավարության կողմից 50 մլն դրամի գույք ու դրամական միջոցների հափշտակման մասին տեղեկությունները:

«50 մլն դրամը նկարիչների միության համար ֆանտաստիկ գումար է: Միության ամսական վարձակալումներից ստացած եկամուտը մոտ 2 միլիոն դրամ էր իմ ժամանակ: Միությունը դրանով էր ապրում. քսանից ավելի աշխատողի աշխատավարձ, ցուցահանդեսներ, լույս, ջուր, մաքրություն եւ այլն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Աղամյանը:

Նկարիչների միության նախկին նախագահը նկատեց, որ երբեւէ պետությունից որեւէ լումա չեն ստացել: Իր աշխատավարձն ավելի ցածր է եղել, քան, օրինակ՝ միության հաշվապահինը: Կարեն Աղամյանը հայտնեց, որ ընդամենը 88 հազար դրամ է ստացել. «Եթե շատ հնարավորություններ լինեին, կդարձնեի 888 հազար դրամ. իմ ձեռքը ոչ ոք չէր բռնելու»:

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահը 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել միության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքների 2017-2018 թթ․ հաշվետվությունն այն մասին, որ նշված ժամանակահատվածում թույլ են տրվել 50 մլն դրամի գույք ու դրամական միջոցների խախտումներ։ 

Մասնավորապես՝ առանց անհրաժեշտ հիմնավորումների, հաշվետվությունների եւ փաստաթղթերի, տրանսպորտային միջոցների շահագործման վառելիքի ծախսի, գործուղումների, մատուցված որոշակի ծառայությունների դիմաց ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ դուրս են գրվել գումարներ, կազմակերպությանը պատկանող տարածքների, շինությունների վարձակալության դիմաց հաշվեգրվել են պայմանագրով նախատեսվածից էականորեն պակաս եկամուտներ, առկա չեն եղել նաև գույքահարկի եւ հողի հարկի վճարումների մասին տվյալներ։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են Քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին: Ընթանում է նախաքննություն:

Ի դեպ, սա Կարեն Աղամյանի նկատմամբ առաջին քրեական գործը չէ։ Մեկ այլ գործ հարուցվել էր 2018 թվականի օգոստոսին, դեռ նրա պաշտոնավարման ընթացքում: Միության անդամ գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ հայտնելով, որ Կարեն Աղամյանը, առանց համագումարի հաստատման, միությանը պատկանող Աբովյան 16 հասցեում գտնվող 1165 քմ մակերեսով ցուցասրահների մասնաշենքը նվիրատվության պայմանագրով հանձնել է Էդուարդ Թախունցին: Դիմումատուն ներկայացրել էր նաեւ նվիրատվության նոտարական վավերացման պատճենը, որը կնքվել էր Չարենցավան քաղաքում:

Կարեն Աղամյանը ՀԺ-ին հայտնեց, որ դա լրիվ հերքվել է: «Ամբողջը կեղծ հայտարարությունների հիման վրա էր, ու ես անիմաստ չարչարվեցի: Որեւիցե նվիրատվություն չեմ արել»,- ասաց նախկին նախագահը՝ հավելելով, որ այն ընթացքում, ինչ ինքը եղել է նկարիչների միության նախագահ, միության տարածքները ավելացել են մոտ 500 քառակուսի մետրով: «Որեւիցե մետր չի պակասել, բարելավվել են պայմանները եւ ավելացել է տարածքը»,- եզրափակեց նկարիչների միության նախկին նախագահը:

Տպել
777 դիտում

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է

Գյումրեցիները Շիրակ գյուղից գողացած անասունը վաճառել են Արմավիրի մարզում

Ոսկեւանում վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից

Վրաստանում պարետային ժամ և կարանտին է սահմանվում երկրի ողջ տարածքում. 21:00-ից հետո դուրս գալ արգելվում է

Պարետը 6 ժամով 5 տնտեսվարողի գործունեությունն արգելելու որոշում է կայացրել

Ucom-ը դարձնում է հեռավար ուսուցումը հասանելի բոլորի համար

Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային․ Տավուշի մարզպետը՝ ոսկեւանցի երեխայի մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. թեթեւ վիրավորում է ստացել երկու զինծառայող

Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն . ՊՆ

Ուսուցիչների եւ աշակերտների համար համակարգչային սարքերի հավաքագրմանը միացել են ե՛ւ անհատներ, ե՛ւ կազմակերպություններ

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան