Հնարավոր է՝ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթից հետո էլ բուհը ղեկավարի Գեղամ Գրիգորյանը. հոգաբարձուների խորհրդի նախագահ

Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը առաջիկայում եւս կշարունակի պաշտոնավարել. ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ դեռեւս չի նախատեսվում:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը, մրցույթ չհայտարարելու պատճառն այն է, որ սպասում են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի ընդունմանը: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում նախագծի վերաբերյալ այժմ քննարկումներ են: Նոր օրինագիծը փաստացի ենթադրում է թե՛ բուհերի խորհուրդների, թե՛ ընդհանուր կառավարման մեջ տրամաբանության փոփոխություն:

Ըստ Մուրադյանի՝ մի փոքր կսպասեն, եթե օրենքի նախագիծը մոտակա ժամանակներում Ազգային ժողովն ընդունի, ապա ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը կկազմակերպվի՝ ըստ նոր օրենքի: Իսկ եթե տեսնեն, որ հարցը երկար է ձգվում, ընտրությունները կանցկացվեն այսօր առկա օրենքի սահմաններում:

Ուսումնասիրելով բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենքը (ՀՀ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին»), ԵՊՀ կանոնադրությունը եւ առաջարկվող օրենքի նախագիծը (ՀՀ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծ)՝ կարող ենք ասել, որ նախատեսվում են ռեկտորի ընտրության չափանիշների փոփոխություններ:

Ներկայիս իրավական ակտերի համաձայն՝ ԵՊՀ-ի ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան: Առաջարկվող նոր օրենքով չափանիշներն ընդլայնվել են, եւ պարտադիր չէ համարվելու, որ ռեկտորի թեկնածուն անպայման պրոֆեսոր լինի: Ըստ նախագծի՝ հանրային բուհի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան, բուհում դասավանդման կա՛մ գիտական, կա՛մ վարչական աշխատանքի առնվազն 5 տարվա ստաժ եւ բարձրագույն կրթության կամ գիտության ոլորտի առնվազն 5 տարվա փորձ:

Գործող փաստաթղթերով սահմանված է, որ ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։ Տվյալ պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, որը հավաքել է խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել այդ պաշտոնում: Առաջարկվող օրենքով վերջին կետի վերաբերյալ հստակեցում է մտցվել. նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ նույն բուհում ընտրվել ռեկտորի պաշտոնում, այդ թվում՝ բուհի վերակազմակերպման կամ անվան փոփոխման դեպքերում:

Հիշեցնենք, որ այսպիսի փորձ նույն ԵՊՀ-ն արդեն ունի: Հաստատությունը վերջին տարիներին վերակազմակերպվել էր՝ պետական ոչ առեւտրային կազմակերպությունից դառնալով հիմնադրամ, ինչն առիթ էր դարձել, որ այդ ժամանակ գործող ռեկտոր Արամ Սիմոնյանը հնարավորություն ստանար վերընտրվել երրորդ անգամ:

Նոր իրավակարգավորումներում ռեկտորի լիազորությունները դադարեցնելու կետերի վերաբերյալ եւս հստակեցում է առաջարկվում: Եթե նախկինում կարգն այնպիսին էր, որ ռեկտոր ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, ապա առաջարկվող օրենքի նախագծով ավելացել է եւս մեկ կետ: Հանրային բուհի ռեկտորի պաշտոնում ընտրված անձի, այդ թվում՝ մասնաճյուղի տնօրենի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը հավանական է համարում, որ թափուր պաշտոնի մրցույթից հետո էլ ռեկտորի պաշտոնում կշարունակի աշխատել ներկայիս պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը, քանի որ նա՝ որպես թեկնածու, բավարարում է այն բոլոր պահանջներին, որոնք կան այսօրվա կանոնակարգով: Ինչ վերաբերում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծին, Մուրադյանի խոսքով՝ այն բավականին դրական փոփոխություններ է բերելու. հույս ունի՝ այդ կետերը կպահպանվեն մինչեւ վերջ:

«Կառավարման մոդելները սկզբունքորեն փոխվում են, որը բերելու է դրական փոփոխությունների, փաստացի բուհերի ինքնավարության աստիճանը բավականին մեծանում է թե՛ մասնագիտական ծրագրերի հաստատմամբ, թե՛ կառավարչական մոդելի տրամաբանությամբ, համենայն դեպս, այն մակարդակով, ինչ-որ այս պահին ունենք»,- նշեց Գեւորգ Մուրադյանը՝ ավելացնելով, որ նախագծով մեծանում է ուսանողների ազդեցության աստիճանն իրենց մոդուլների տեղափոխման, իրենց առարկաների ընտրության՝ մի մասնագիտացումից, այլ մասնագիտացման տեղափոխվելու հարցում:

Մուրադյանը, ի դեպ, հրաժարվեց նախագծով առաջարկվող փոփոխությունների մասին առավել մանրամասն խոսել՝ նշելով, որ այժմ մի փոքր շուտ է այն հանրայնացնել, քանի որ ԿԳՄՍ նախարարությունը եւս նշել է, որ այն ինչ առաջարկվում է, այս պահին դեռ վերջնական չէ. նախագծի դրույթները քննարկվում են:

Տպել
597 դիտում

Երեք դատավորների լիազորությունները դադարեցվել են. ԲԴԽ

Հովսեփ Կուբատյանը հրապարակել է հասցեները, որտեղ 500 ժամանակակից վերելակներ կտեղադրվեն

«Նորք»-ում գրանցվեց մահվան եւս մեկ դեպք. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը դարձավ յոթ

Բոլորս պետք է լծվենք գազի գնի հայտի ուսումնասիրության հիմնավորվածությանն ու դրա գնահատականին. պատգամավոր

Դատավորը նկատողություն ստացավ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին երկիրը լքելու թույլտվություն տալու համար

Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Նաիրա Մխիթարյանին

Արցախում մեկուսացված 3 քաղաքացու հետազոտության արդյունքները եղել են բացասական․ ԱՀ-ում առայսօր կորոնավիրուսի դեպք չկա

«Առականի». նոր նախագիծ ԿԳՄՍ նախարարությունից

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ռուսաստանում կարանտինային արձակուրդը կտեւի ամբողջ ապրիլ. Պուտինը նոր ուղերձով է հանդես եկել

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 6-րդ դեպքը

Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը եւ որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ

Անցկացվել են հրետանավորների գործնական պարապմունքներ․ ՊՆ

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողն առերեսվել է երկու մեղադրյալների հետ

Արցախում մարտին թանկացել են բժշկական դիմակը, ալյուրը, հավի ձուն, սոխը, կիտրոնն ու այլ ապրանքներ

ՊԵԿ-ը շարունակում է խրախուսել հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողներին․ 4 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկվել փոստով

Ապրիլյան ագրեսիան ամրապնդել է Արցախի ժողովրդի և իշխանությունների՝ պետականության զարգացումը շարունակելու վճռականությունը

Գյումրիի խանութնրից մեկում հայտնաբերվել եւ ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ․ ՍԱՏՄ

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ