Նոր սարքեր են տրամադրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին. ԱՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ այցելել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:

Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ֆինանսավորման շնորհիվ` առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, հիվանդանոցին են տրամադրվել թոքերի արհեստական շնչառության համակարգ և շարժական թվային ռենտգեն սարքավորում:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը Արսեն Թորսյանին և Հայկակ Արշամյանին ներկայացրել է սարքերի կիրառման հնարավորությունները:

Նախարարն իր խոսքում նշել է, որ շարժական թվային ռենտգեն սարքը շատ կարևոր է հիվանդանոցի համար, ինչի կարիքը կար տարիներ շարունակ:

«Շատ կարևոր է, որ հիմա` ձմեռային սեզոնին ստացանք այդ սարքերը և ոչ թե ավելի ուշ, որպեսզի այս սեզոնին բարձրորակ ծառայություններ մատուցենք մեր բնակչությանը», - ասել է Արսեն Թորոսյանը:

Նախարարը շրջել է հիվանդանոցի զինվորական բաժանմունքում, որտեղ գործում է սննդի նոր ծառայություն` մատուցելով որակյալ և առողջ սնունդ զինծառայողներին: Միաժամանակ, Արսեն Թորոսյանը ծանոթացել է բաժանմունքում մատուցվող մյուս ծառայություններին:

Հաջորդիվ, նախարարը շրջել է հիվանդանոցի վաղ մանկական և մանկական վարակային բաժանմունքներում: Focus on Children Now բարեգործական կազմակերպության շնորհիվ վերակահավորվել են հիվանդասենյակները և բուժքույրական սենյակները ժամանակակից գույքով: Արսեն Թորոսյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի համար:

Հայկակ Արշամյանը նշել է, որ Հայաստան Համահայկական հիմնադրամը շարունակելու է համագործակցել առողջապահության նախարարության հետ:

«Փորձելու ենք նաև բժիշկների վերապատրաստման ծրագիր մշակել` «Առողջություն Հայաստանին» (Health for Armenia) խորագրով», - ասել է հիմնադրամի տնօրենը:

Մհեր Դավիդյանցը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարությանը և Հայաստան Համահայկական հիմնադրամին հերթական աջակցության համար:

Նշենք, որ հիմնադրամի ֆինանսավորմամբ 2006 թվականին հիմնանորոգվել են հիվանդանոցի վերակենդանացման, աղիքային վարակների թերապևտիկ, ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքները:

Տպել
438 դիտում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ ասորական Նոր տարվա առթիվ

Երևանի մետրոպոլիտենը փակ է. 39 տարվա մեջ առաջին անգամ այն ամբողջությամբ չի աշխատում

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 571 է. գրանցվել է 37 նոր դեպք

Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան 1 օրում գրանցել են կորոնավիրուսից մահերի ամենաբարձր ցուցանիշը. Guardian

Մարդիկ շարունակում են անտեսել կանոնները, երկար ժամանակ են անցկացնում բակերում. ՄԻՊ-ը կոչ է անում մնալ տանը

Այսօր ու առաջիկա օրերին Երեւանում եւ մարզերում սպասվում է անձրեւ ու ամպրոպ

Նախագահը ստորագրել է աղմկահարույց փաթեթը եւ պարզաբանել՝ ինչու է այն անհրաժեշտ

Գորիսում Mitsubishi Pajero-ն գլորվել է և բախվել ծառի. կա տուժած

Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել. 38-ամյա տղամարդը տեղում մահացել է

ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրում է 1,1 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Արցախի նախագահական ընտրություններում առաջատարն Արայիկ Հարությունյանն է. նախնական

Աշխատանքի գնալիս անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը. պարետի որոշումը

Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, թույլատրվում է տաքսիների գործունեությունը. պարետի նոր որոշսւմը

Պարետը նոր որոշում է ընդունել. կտեղադրվեն հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու համար

Արցախում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներ

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել քաղաքացիների մեկուսացման համար

Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»․ Արսեն Թորոսյան

Ինչու է ԱՄՆ-ը ցանկանում արդիականացնել Գերմանիայում գտնվող իր միջուկային զինանոցը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մարդկանց տեղաշարժն ու հեռախոսազանգերը ֆիքսելու մասին օրինագիծը

Անցկացվել է Լոռու կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման եւ արձագանքման շտաբի հերթական նիստը