Բարձր մակարդակով ընդգծվել է՝ ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին վերջին շրջանում հանդիպումներ է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերից «Ազատ դեմոկրատներ»-ի, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ, այցելել ՀՀ ԱԱԾ՝ ելույթ ունեցել սահմանային անվտանգության ապահովման տեխնիկայի նվիրատվության արարողությանը: Կուսակցությունների տարածած հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հանդիպումները կայացել են դեսպանի նախաձեռնությամբ, քննարկումները եղել են ներհայաստանյան քաղաքական ու տնտեսական խնդիրների, ներդրումների, ինչպես նաեւ՝ արցախյան հարցի կարգավորման շուրջ:

Դեսպանի հանդիպումներում առկա ուղերձների մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Մանվել Սարգսյանը նշեց, որ ԱՄՆ կառավարության կողմից ԱԱԾ սահմանապահ զորքերին սահմանային անվտանգության ապահովման տեխնիկայի նվիրատվությունը, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիր-Կանչելյանի, Ջուդի Չունի եւ Ֆրանք Փալոնի այցելությունն Արցախի սահման նշանակում է, որ ԱՄՆ-ն եւս իր ջանքերն է ուղղում Հայաստանի սահմանների անվտանգության պահպանմանը: Տարածաշրջանային ռազմական զարգացումների համատեքստում այդ քայլերը, Մանվել Սարգսյանի դիտարկմամբ, հայկական սահմանների անվտանգության նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքական վերաբերմունքի դրսեւորումն են:

Դեսպանի խոսքը՝ «Տարեցտարի զարգացող մեր համագործակցությունը թույլ է տվել արձագանքել Հայաստանի եւ աշխարհի առաջ ծառացած մարտահրավերներին», ըստ Սարգսյանի, նշանակում է, որ փաստորեն ԱՄՆ-ն ցուցաբերել է աջակցություն Հայաստանի սահմանների ամրակցման գործին Սիրիայի սահմանում ռազմական գործողություններ սկսելուց անմիջապես առաջ: «Իսկ դրանից հետո սկսվեցին Թուրքիայում պրոցեսներ, Սիրիայի սահմանում բախումներ: Կոնգրեսմենները գնացին Արցախ, ԱՄՆ-ն Արցախին հատկացրեց 4 մլն դոլարի սարքավորումներ սահմանի վերահսկման համար: Փաստորեն, հայկական երկու սահմանների համար էլ հատկացվել են սարքավորումներ: Բարձր մակարդակով ընդգծվել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանի սահմանների անվտանգությամբ»,- նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով քաղաքական հանդիպումներին՝ Սարգսյանը հիշեցրեց, որ «Ազատ դեմոկրատները» պրոարեւմտյան ուժ են, եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ «անընդհատ էլ հանդիպում են», իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն նախկին իշխանական կոալիցիայի ուժեր են: «Արեւմտյան երկրներն անընդհատ են աշխատում, բոլորի հետ են աշխատում: Ուղղակի հիմա ընտրել են այն ուժերը, որ հեռացել են իշխանությունից. եթե հիմա ԲՀԿ-ն էլ հեռացած լիներ, գուցե նրանց հետ էլ կհանդիպեին»,- ասաց Սարգսյանը:

Արդյոք այս քայլերով ԱՄՆ-ն փորձում է հակակշռել ռուսական ազդեցությանը հարցին ի պատասխան՝ Մանվել Սարգսյանն ասաց, որ թե արտաքին եւ թե ներքին հակադրումների նպատակ ինքը չի տեսնում: «Ընդհանրապես, սահմաններում նման ժեստ ցուցաբերելը շատ հետաքրքիր է, քանի որ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը Ռուսաստանի վերահսկողությամբ է իրականացվում, բայց ԱՄՆ-ն էլ շատ հանգիստ այս ժեստերն արել է: Նույնիսկ հնարավոր է՝ այս ամենն իրար հետ համաձայնեցրել են՝ կապված Սիրիայի հետ: Ես չեմ կարծում՝ Հայաստանի անվտանգության խնդրում ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը շատ տարբեր մոտեցումներ ունեն: Երբեք էլ դա չի եղել: Անգամ ռուսական ռազմաբազայի առկայությանն այստեղ երբեք էլ ՆԱՏՕ-ն կամ ԱՄՆ-ն չեն առարկել: Ասել են՝ դա Հայաստանի հարցն է իր անվտանգության խնդիրները լուծելու համար: Այնպես որ, չեմ կարծում, թե սա ինչ որ հակակշռող քայլ է, ավելի շատ՝ փոխլրացնող է, քանի որ իսկապես Թուրքիայում մեզ հետ կապված խնդիրներ են ստեղծվել, բանաձեւի ընդունում եւ այլն, դա հենց այնպես չի: Սահմանների անվտանգությանն ուշադրություն դարձնելն ինքնին մեծ քաղաքական նշանակություն ունեցող ակտ է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված նյութատեխնիկական աջակցությունը ներառում է  շարժական լաբորատորիաներ, տեսադիտարկման օպտիկական միջոցներ, ազդանշանային սարքեր, կապի համակարգ, անգլերեն լեզվի ուսուցման տեխնիկապես գերհագեցած լսարան, քառագնացներ եւ այլ տեխնիկական միջոցներ: Դրանք անմիջականորեն նպաստելու են զանգվածային ոչնչացման զենքի եւ դրան հարակից նյութերի տարածման կանխմանը, միջազգային ահաբեկչության, մաքսանենգության, հանցավորության դեմ պայքարին եւ ապօրինի միգրացիոն հոսքերի կառավարմանը։ Իսկ Արցախին տրամադրված սարքավորումները նախատեսվում է, որ կտեղադրվեն Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով, ինչը թույլ կտա պարզել, թե որ կողմն է խախտել զինադադարը. այս միջոցներն ուղղված են խաղաղության ամրապնդմանն ու զինադադարը խախտողներին պատասխանատվության ենթարկելուն:

Տպել
1383 դիտում

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ

Վանաձորում եւս խոնարհումի տուրք են մատուցել 1988 թվականի աղետի զոհերի հիշատակին

Սպիտակում բացվել է Քըրք Քըրքորյանի կիսանդրին (լուսանկարներ)

Թուրքիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Ազատանում անասնագոմ է այրվել

«Այս նախագիծը փրկություն էր, 10 միլիոն դոլար կգա բյուջե». կառավարության որոշումը գոհացրել է ավտոներկրողներին

Ֆինանսների նախարարությունը էականորեն կրճատել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը

«Ինչո՞ւ 31 տարի անց Գյումրին վերականգնված չէ». նախագահն ասաց՝ հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել, եւ դա ինքը չէ

Ֆինանսական համակարգի բարեփոխումների խնդիրը հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելն է․ նախարար