Վանաձորում դեռեւս տնակային պայմաններում ու փայտե վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ կան

Վանաձոր քաղաքի թվով 20 մանկապարտեզներից 3-ը դեռեւս տնակային պայմաններում են գործում: Փայտաշեն լինելուն զուգահեռ այստեղ հաճախելիության խնդիր չկա: 3 մանկապարտեզներում միասին հաճախում է շուրջ 300 երեխա:

Փայտաշեն ու տնակային մանպարտեզները շարունակում են ջեռուցվել փայտե վառարաններով. «Թիվ 4 մանկապարտեզի վերաբերյալ արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ ունենք: Նախատեսվում է, որ 2020թ-ին ջեռուցման համակարգը կփոխվի, եւ քանի որ ակնկալում ենք կառավարության աջակցությունը, հույս ունենք, որ 3 մանկապարտեզներից մեկը կտեղափոխվի քարաշեն շինություն»,- ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը՝ նշելով, որ տնակային պայմաններում գործող թիվ 8 մանկապարտեզը քաղաքի ամենամեծ մանկապարտեզն է՝ 6 խումբ:

Բաժնի պետի խոսքով՝ թիվ 3  մանկապարտեզը թեպետ տնակային է, սակայն ապահովված է լոկալ ջեռուցման համակարգով, թիվ 4 մանկապարտեզն էլ նախատեսվում է այս տարի ջեռուցել էլեկտրաէներգիայով. «7-րդ մանկապարտեզն էլ քանի որ 1 հարկանի շինություն է, կշարունակենք ջեռուցել փայտե վառարաններով»:

Բաժնի պետը վստահեցրեց՝ համայնքապետարանի ենթակայության տակ գործող բոլոր կառույցները պատրաստ են ջեռուցան սեզոնին:

Ավելի քան 15 տարի այս մանկապարտեզները փայտաշեն տնակներում են գործում: Տարիներ շարունակ համայնքային նախկին եւ ներկա իշխանությունները բարձրաձայնել են խնդրի մասին նախորդ կառավարությունների ժամանակ, սակայն ամեն անգամ նույնաբովանդակ պատասխան են ստացել՝ համապատասխան բյուջե չկա. «Բազմիցս դիմել ենք, տարբեր առիթներով ու իշխանությունների տարբեր ներկայացուցիչների, պատասխանել են, թե համապատասխան ֆինանս լինելու դեպքում կանդրադառնան խնդրին, հիմա հույս ունենք, որ 2020-ին այս կառավարությունը լուրջ քայլ կանի, քանի որ ընթացիկ տարին Վանաձորում բեկումնային էր շինարարության մասով: Վստահ ենք, որ այս մոտեցումը կշարունակվի նաեւ հաջորդ տարի եւ մենք անցյալում կթողնենք տնակային մանկապարտեզ ու փայտի վառարանով ջեռուցվող տերմինները»,- ասաց նա:

Հավելեց, որ խնդիրը ներկայացվել է նաեւ ներկայիս կառավարությանը, որի նախաձեռնությամբ խորքային ուսումնասիրություններ են կատարվել: «Նայելով քայլերին, զանգերին ու իրենց ուշադրությանը, արդեն իսկ հույս է ներշնչում, որ հաջորդ տարին լավ է լինելու»,- նկատեց Գոռ Բադյանը:

Տպել
924 դիտում

Մեր դիվիզիաներից մեկի հրետանու պետի զոհվելու մասին լուրը սուտ է

Խնդրում եմ, հնարավորության դեպքում, մասնակցել զինվորների հոգեհանգիստներին. Լենա Նազարյան

Ողջ գիշեր ընթացել են համառ մարտեր. Ադրբեջանը տվել է մոտ 60 զինծառայողի եւ մեծ թվով զրահատեխնիկայի կորուստ. Հովհաննիսյան

Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ օժանդակելու պաշտպանությանն ու հաղթանակին. փաստաբան

Կամավորներին ճանապարհում են առաջնագիծ մեքենաների շչակների ձայներով, դրոշները ծածանելով. վարչապետ

Ադրբեջանում սիրիացի զինյալների տեղակայումը՝ Թուրքիայի հավակնությունների խորհրդանիշ․ The Guardian

Ադրբեջանը կրակ է վարել Վարդենիսի զորամասի, ինչպես նաև՝ օդուժ կիրառել դիրքերի ուղղությամբ. Շ. Ստեփանյան

Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում. Արծրուն Հովհաննիսյան

«Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է». կոնգրեսական Լինդա Սանչես

Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է. խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն. Արյան Բանկ

Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան

Հիմնովին հերքում ենք ՀՀ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ի լուրը

Հնարավոր է՝ Հայաստանը ռազմաքաղաքական դաշինք կնքի Արցախի հետ. Լիլիթ Մակունց

Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացում. Շ. Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում 9-ամյա աղջիկ է զոհվել (տեսանյութ)

Հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը

Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են. խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ

Թշնամական օդուժի հերթական կորուստները՝ լուսանկարներով. ներկայացնում է Արցախի ՊԲ-ն

Զինվորը պիտի առողջ լինի, որ նաեւ մարտունակ լինի, մի՛ մոռացեք վարակի մասին. Արտավազդ Վանյան

Ջավախահայերը հումանիտար ապրանքներով բեռնված մեքենաները տեղափոխում են Հայաստան. Վրաստանը թույլատրեց