Ժողովուրդը ձեռամբ իշխանությունը մատուցեց ձեզ․ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահին

Հայաստանի խորհրդարանում սկսվել է հերթական քառօրյա նստաշրջանը․ օրակարգում ընդգրկված է 36 հարց:

Օրենսդիրներն այս նիստերի ընթացքում քննարկելու են «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը եւ այլն։

Այսօրվա նիստն անցնում է լարված մթնոլորտում:

Նախ քննարկվեցին գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած նախագծերը։ Դրանցից մեկը ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախագիծն էր, որով նա առաջարկում էր «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարել։ Ըստ նախագծի՝ այն մարդիկ, որոնք աշխատել են մեկից ավելի գործատուների մոտ, գրանցված են եղել, եկամտահարկ են վճարել, նրանց ստաժը հաշվարկելու ժամանակ դա նույնպես պետք է հաշվել: Որպես հիմնավորում՝ Ուրիխանյանը ներկայացրել էր այն, որ կառավարությունն ասում է՝ փող կա, բյուջեն ընդլայնվում է, ուրեմն՝ կարող են ծախսերը մեծացնել ու պետք է արդյունավետ ծախսել, հետեւաբար, էլ ո՞ւմ, եթե ոչ թոշակառուներին: Նախագիծը, սակայն, ոչ միայն հավանության չէր արժանացել առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում, այլ նաեւ չընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ։

Տիգրան Ուրիխանյանը քվեարկությունից առաջ ասաց՝ ցավում է, որ փող եղած պայմաններում իր նախագիծը հնարավորություն չունեցավ ընդունվել, եւ սա այն պայմաններում, երբ հայ ժողովուրդը ձեռամբ իշխանությունը մատուցեց իշխող կառավարող ուժին։

Այս արտահայտությունը դուր չեկավ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին․

«Մենք շատ լավ հիշում ենք մեր իշխանության աղբյուրը, իսկ դա ՀՀ քաղաքացին է ու նրա տված քվեն: Դուք չէ, որ այդ մասին մեզ պետք է անընդհատ հիշեցնեք: Խոսքը «սկուտեղի վրա մատուցել» ձեւակերպման մասին էր, որն ինձ թվաց ճշմարտության ոչ այնքան ճիշտ արտացոլում: Իսկ այս ամբիոնից խոսելու իրավունքը ձերն է, ինչ ասես կարող եք խոսել, այ քեզ բան»,- արձագանքեց Միրզոյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ վարման կարգով ելույթ ունեցավ՝ դիմելով Ուրիխանյանին։ Նա ասաց, որ գուցե նախորդ գումարման Ազգային ժողովում պատգամավորն իրավունք ունեցել է այդ կերպ խոսելու, բայց հիմա՝ ոչ.

«Վստահեցնում եմ ձեզ, որ այս Ազգային ժողովում որեւէ կերպ այդ իրավունքը չունեք: Իրավունք չունեք այս բառամթերքով, այս տոնայնությամբ, այս մունաթով խոսել, որն արդեն պերմանենտ է դարձել այս ամբիոնից՝ որպես դրսեւորման հիմնական կերպ: Գոնե այս Ազգային ժողովը 70 տոկոս վստահության քվե է ստացել՝ դա անելով կասկածի տակ չդրված ընտրություններում: Պետք է վերջ տալ պոպուլիստական հայտարարություններին»:

Աբրահամյանի հայտարարությանը միացավ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը․

«Ես միանում եմ կոչին, որ պետք է պաթոսին վերջ տալ: Այս դահլիճին հարիր չեն պաթոսախառը հայտարարությունները: Ես ուզում եմ հիշեցնել, թե ով է բարձրացրել թոշակառուների աշխատավարձը, թե ով է բարձրացրել ուսուցիչների աշխատավարձը, ով է բարձրացրել ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձերը եւ այսպես շարունակ: Որեւէ մեկը չլինի այս կառավարությունից ու իշխանությունից ավելին, որ մտածում է իր ժողովրդի առօրյա հոգսերի մասին»:

Գլխադասային՝ սոցհարցերի հանձնաժողովի անդամ, նույն խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ ընդգծեց, որ երբ հանձնաժողովում քննարկվում էր Ուրիխանյանի նախագիծը, բավականին կառուցողական միջավայրում էր ընթանում, եւ հնչած առաջարկությունների հետ համաձայնել է ինքը՝ ԲՀԿ-ական պատգամավորը․

«Եվ հանձնաժողովում ձեր աշխատանքն ավարտելուց հետո շնորհակալություն հայտնեցիք՝ արձանագրելով, որ կառուցողական քննարկում էր, իսկ այս ամբիոնից խոսում եք, ինչպես միշտ, մեղադրողական տոնով եւ տպավորություն եք ուզում ստեղծել, որ իշխանությունը նորից մերժեց այն լավ նախագիծը, որը բերել էր ընդդիմությունը»,- եզրափակեց Դավոյանը։

Նախագիծը չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։

Տպել
3566 դիտում

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)