Գազայի հատվածում իսրայելական օդուժի ավիահարվածների հետեւանքով 2 մարդ է զոհվել, 5-ը վիրավոր են

12/11/2019 schedule14:32

Լուսանկարում՝ աջից Բաղի Աբու Ալ-Աթայը

Իսրայելական օդուժը ավիահարվածներ է հասցրել շրջափակված Գազայի տարբեր հատվածների ուղղությամբ: Պաղեստինյան դիմադրության ուժերն էլ պատասխան հարվածներ են հասցրել իսրայելական բնակավայրերի ուղղությամբ, հաղորդում է SANA գործակալությունը:

Ի պատասխան Իսրայելի՝ պաղեստինցիների դեմ շարունակվող ագրեսիայի և պաղեստինյան «Ջիհադ» դիմադրության շարժման առաջնորդներից մեկի՝ Բաղի Աբու Ալ-Աթայի սպանությանն այսօր լուսաբացին պաղեստինյան դիմադրությունը տասնյակ հրթիռներով գնդակոծել է Գազայի հատվածից արևելք և հյուսիս ընկած իսրայելական բնակավայրերը, ինչպես նաեւ 1948 թվականից Պաղեստինի կողմից գրավված տարածքի՝ Յաֆֆա քաղաքից հարավ ընկած հատվածը:

Պաղեստինյան դիմադրության ուժերը հայտարարություն են տարածել, որում նշել են, որ մտադիր են շարունակել դիմակայել իսրայելական ագրեսիային, մինչեւ բոլոր օկուպացված տարածքների ազատագրումը:

Հարկ է հիշեցնել, որ Աշ-Շուջայա թաղամասի ուղղությամբ Իսրայելի օդային հարվածների հետեւանքով զոհվել են «Ջիհադ» շարժման առաջնորդ Բաղի Աբու Ալ-Աթայն ու կինը, եւս 5 մարդ վիրավորումներ է ստացել՝ ներառյալ Ալ-Աթայի 4 երեխաները:

Տպել
268 դիտում

Պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք. համայնքը 40 տարի մանկապարտեզ չի ունեցել

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 2 մեղադրանք է առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփին

ՀՀ արդարադատության նախարարության ու IRZ-ի միջեւ հնարավոր է համագործակցություն անչափահասների արդարադատության ոլորտում

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը (տեսանյութ)

«Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել ազգային հագուստը. զարդերը տրամադրել էր Սիրուշոն

Մալյանին աղբարկղը նետելը միջոցառում էր, որի նպատակը հանրային իրազեկումն էր. Դավիթ Պետրոսյան

«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար․ նոր բացահայտում

Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից. Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Կխնդրեմ՝ ներողություն խնդրեք ՀՀ քաղաքացիներից. Սուրեն Գրիգորյանը՝ Գևորգ Գորգիսյանին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել. ԱՆ

Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում, Հանրապետության հրապարակում. Նիկոլ Փաշինյան

Հավասարությունը մարդու հիմնարար և կարևորագույն իրավունք է. անցկացվել է Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը

«Գյումրին պատրաստվում է Ամանորին». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

2020 թվականի մայիսի 15-ից ՀԱԷԿ-ի աշխատանքը կկանգնեցվի

18-ամյա ուսանողը դանակի 6 հարված է ստացել. նա վիրահատվել է

Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմրցի Ադրբեջանի դեմ

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենին

ՀՀ-ում ֆուտբոլիստների իրավունքները միշտ չէ, որ պաշտպանված են. Արթուր Եդիգարյանը պատմում է իր օրինակը

ԱԱԾ-ն հորդորում է հետայսու ձեռնպահ մնալ սպայի պատիվը արատավորող մերկապարանոց հայտարարություններից

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին