Հայ-ամերիկյան հարաբերությունները՝ ռազմավարական մակարդակի. հայ խորհրդարանականները Վաշինգտոնում են

13/11/2019 schedule10:15

«Թավշյա հեղափոխությունից» հետո հայ-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական մակարդակի են բարձրացել, որն էլ արտացոլվում է ոչ միայն երկու երկրների գործադիր, այլեւ օրենսդիր իշխանությունների ավելի սերտ համագործակցությամբ, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Վաշինգտոնում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցը: Կոնգրեսական Ֆրանք Փալոնի հետ հանդիպումից առաջ խորհրդարանական մեծամասնության ղեկավարը նշում է, որ հայ խորհրդարանականները նախատեսում են մի շարք ուղղություններով ակտիվացնել հարաբերություններն ամերիկյան կողմի հետ.

«Մենք՝ որպես խորհրդարանականներ, կարեւորում ենք, որ այդ հարաբերություններին, այդ ռազմավարական երկխոսությանը հաղորդվի որոշակի բովանդակություն խորհրդարանի տեսանկյունից»:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող խորհրդարանի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, «Իմ քայլը» դաշինքից Տաթեւիկ Հայրապետյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատվիրակության առաջին պաշտոնական հանդիպումը Կոնգրեսում էր՝ հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Ֆրանք Փալոնի հետ, որի ընթացքում խորհրդարանականները հատուկ շնորհակալություն հայտնեցին կոնգրեսականին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւի ընդունման ուղղությամբ իրականացված աշխատանքների համար: «Հայաստանում մեծ ջերմությամբ են արձագանքել կոնգրեսականների այդ կարեւոր որոշմանը»,- հանդիպման ընթացքում նշեց Լիլիթ Մակունցը:

«Երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեզ ասաց, որ այդ բանաձեւը քվեարկության է դնելու, մենք չէինք կարող զսպել արցունքները»,- արձագանքեց կոնգրեսականը:

Ֆրանք Փալոնի խոսքով՝ Հայաստանում «Թավշյա հեղափոխությանը» հաջորդած ազատ եւ թափանցիկ խորհրդարանական ընտրությունները եւ ժողովրդավարական բարեփոխումները զգալիորեն բարձրացրել են երկրի վարկանիշը ԱՄՆ-ում՝ երկկողմ համագործակցության նոր հեռանկարներ բացելով.

«Այս այցի ընթացքում Հայաստանի մեր գործընկերների հետ մենք նախատեսում ենք քննարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարներն ամենատարբեր ոլորտներում: Խոսքը  կիբերանվտանգության, հաղորդակցության ոլորտների մասին է, սակայն նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման, Հայաստանի խորհրդարանի դերի բարձրացման վերաբերյալ»:

Վաշինգտոնում երեք օրերի ընթացքում հայ խորհրդարանականները հանդիպումներ կանցկացնեն Միացյալ Նահանգների Կոնգրեսի վերին եւ ստորին պալատների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ քննարկումների կմասնակցեն ԱՄՆ-ի պետական կառույցներում եւ հասարակական կազմակերպություններում:

Տպել
1300 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել