40-ամյա տղամարդը մահացել էր ներքին արնահոսության հետևանքով՝ վիճաբանության հաջորդ օրը (տեսանյութ)

Հունիսի 4-ին հորեղբոր որդու Տաշիր քաղաքում գտնվող տանը մահացել էր 40-ամյա մի տղամարդ, որն ապրում էր Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում։ ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզ դարձավ, որ մահը վրա էր հասել ներքին արնահոսության հետևանքով, իսկ ներքին արնահոսությունը՝ հարվածներ ստանալու։

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 40-ամյա տղամարդը մահանալու նախորդ օրը հորեղբոր որդու հետ Տաշիր քաղաքում խնջույքի էր մասնակցել։

Միջոցառումից հետո նրա և Ստեփանավանի բնակիչ, 36-ամյա մի տղամարդու միջև միջադեպ էր տեղի ունեցել։ Նախաքննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ հենց այդ միջադեպի ընթացքում էլ 36-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ խփել էր 40-ամյա տղամարդուն, ինչից հետո վերջինս հորեղբոր որդու հետ գնացել էր նրա տուն ու հաջորդ օրը մահացել։ Բացատրական աշխատանքի արդյունքում  նոյեմբերի 7-ին կասկածյալը ներկայացավ Ստեփանավանի քննչական բաժին ու ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոցը՝ կալանք։

Հարուցված քրեական գործի շրջանակներում դեպքի վերաբերյալ նոր հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։ 

Տպել
621 դիտում

«Ռոմա» տեղափոխվելուց հետո Մխիթարյանի տրանսֆերային արժեքը չի փոխվել

Դատարանում քննվում է Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը

Քննարկվել է Պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը

Կմիավորվեն վարչություններ, կստեղծվի՝ երկու նորը, Բաթոյանն ընդգծեց՝ երրորդ սեռի վարչություն կամ բաժին չի լինելու  

Առերևույթ 20մլն դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. հարուցվել է քրեական գործ

Մի հատ ՍՈՒ 35 սամալյոտ են գտել, մի հատ Տ90 տանկ, մի քանի հատ էլ Bentley ու BMW. Հայրապետյանը՝ իր տան խուզարկության մասին

Հեղափոխությանը դիմադրություն աշխատանքի և սոցհարցերի նախարարությունում կա. Բաթոյանն ասում է, թե ինչ է արվում դրա դեմ

Թող Աստված օրհնի համայն աշխարհի հայերին. երգչուհի Շերը՝ ԱՄՆ-ի Սենատի որոշման մասին

Վթար Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին, էլեկտրական սյունն ընկել է մեքենային. տուժածներ չկան

ՊՎԾ-ն Մետրոպոլիտենում հայտնաբերել է շուրջ 1.2 մլրդ դրամի չարաշահումներ. արդյունքներն ուղարկվել են դատախազություն

ՊՆ 1-ին զորամիավորման զինծառայողներն անցկացրել են երթարշավ

Ամանորը տոնենք հարեւան Հայաստանում. Թբիլիսիում առաջարկում են Նոր տարին դիմավորել Երեւանում

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը հաղթել է ադրբեջանցուն եւ ապահովել բրոնզե մեդալ

Հրդեհ նախկին «Մետալո բազա» գործարանի պահեստում

Մեղադրանքներ՝ ՊԵԿ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակիցների. կաշառք են ստացել. դատախազություն

Գյումրեցի Շեկոն կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի համար. վարչապետը՝ Սենատի ընդունած բանաձեւի եւ Թուրքիայի մասին

Ոստիկանությանը ինքնուրույն գաղտնալսումներ անելու հնարավորություն տվող նախագծում բռնապետական ոչինչ չկա․ Միքայել Զոլյան

Ոստիկանները խուզարկություն են իրականացնում նաեւ Հայրապետյանի անվան հետ կապվող «Հարսնաքար» ռեստորանում

Բացահայտվել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպք. ԱԱԾ