Խոսվում է խորհրդարանական վերահսկողության մասին, բայց ԼՀԿ-ն դեմ է քվեարկում, ԲՀԿ-ն՝ ձեռնպահ՝ առանց հիմնավորման․ Վարդանյան

Խոսում ենք խորհրդարանի դերի բարձրացման մասին, նրա մասին, որ ՀՀ-ում ոչ թե կաբինետիզմ պետք է լինի, ոչ թե կառավարությունը ձեւավորի ԱԺ, որոշի նրա վարքագիծը, այլ հակառակը, եւ հիմա դուք ասում եք՝ մեր առաջարկը չի ընդունվել, դրա համար դեմ ենք քվեարկում նախագծին։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ խոսելով ԱԺ նախագահին ԱԽ նիստերին մասնակցելու իրավունք տալու նախագծին ԼՀԿ-ի դեմ քվեարկության մասին։

«Մենք խոսում ենք խորհրդարանական վերահսկողության ինստրումենտների մասին, այդ գործիքակազմն ամրագրելու մասին, դուք դեմ եք քվեարկում նախագծին։ Բայց, հարգելի՛ գործընկերներ, իսկ ընդհանրապես կարելի՞ է հաշվի առնել մի հանգամանք, թե մենք ինչով ենք առաջնորդվել: Առաջնորդվել ենք նրանով, որ այս կամ այն սուբյեկտի ներգրավման անհրաժեշտությունը կա՞, թե՞ առաջնորդվել ենք, որ դա անհրաժեշտ է՝ ԱԺ-ի բնականոն գործունեությունն ապահովելու համար»,- ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ խմբակցության ղեկավարները, հանձնաժողովի ղեկավարները տեսականորեն կարող էին լինել ԱԽ նիստերին մասնակից, բայց առաջնորդվել են Սահմանադրությամբ։ Վարդանյանը սպասել է, որ պատգամավորները հարցի քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունենալիս կսատարեն նախագծին, այնինչ հակառակն է եղել, եւ սա այն դեպքում, երբ հարցի քննարկման ժամանակ միայն դրական կարծիքներ են եղել․

«Սրա փոխարեն «Լուսավոր Հայաստան»-ը դեմ է քվեարկում, ԲՀԿ-ն էլ՝ ձեռնպահ մնում՝ առանց որեւէ հիմնավորման»,- ասաց Վարդանյանը, որից հետո դահլիճից հնչեցին արձագանքներ, որ հիմնավորում եղել է։ Վարդանյանը երկու անգամ կրկնեց՝ «առա՛նց որեւէ հիմնավորման»։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկում է խորհրդարանի նախագահին օրենքի ուժով իրավունք տալ մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին:

«Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ չընդունվեց 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայնով․ նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 80 կողմ քվե:

Մինչ նախագծի քվեարկությունը, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել էին, որ նախագծում ընդգրկվի նաեւ ԱԺ խմբակցությունների ղեկավարների՝ ԱԽ նիստերին մասնակցելու հնարավորությունը, բայց քանի որ առաջարկը մերժվել էր, Սիմոնյանը հայտարարեց՝ իրենք դեմ կքվեարկեն։

Իսկ երեկ հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ըստ էության, դրական արտահայտվելով նախագծի մասին, նույնիսկ ժամանակավրեպ ու զարմանալի էր համարել, որ ԱԽ կազմում ԱԺ նախագահը չկա։

Բացի այս, պատգամավորը կարծիք էր հայտնել, որ նոնսենս է, որ նախագիծը պատգամավոր է ներկայացնում, որովհետեւ, ըստ նրա, դա պետք է աներ վարչապետը կամ կառավարությունը․

Նրա խոսքով՝ Ազգային ժողովն այս կերպ մտնում է շահերի բախման դաշտ. «Ճիշտ եմ համարում վերադարձնել նախագիծը եւ կառավարությանն առաջարկել այսպիսի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»:

Տպել
1692 դիտում

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)