ԵՊՀ ուսանողական խորհուրդը հանդիպման է հրավիրում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել, որից պարզ է դառնում, որ վերապահումներ ունի «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որն այս օրերին քննարկվում է եւ ուսանողների բողոքի ցույցերի պատճառ է դարձել: ՈՒԽ-ն միեւնույն ժամանակ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի մեջ քաղաքական տարր է տեսնում, ինչն էլ հաշվի առնելով, ՈՒԽ-ն ձգտում է ստեղծված իրավիճակում զերծ մնալ խնդիրների անհարկի քաղաքականացման օրակարգից: ԵՊՀ ուսանողական խորհուրդը հրավիրում է ԿԳՄՍ նախարարին՝ ԵՊՀ ուսանողների հետ ուղիղ շփվելու և նրանց մտահոգությունները առավել մանրամասն հասկանալու: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպել այն ուսանողների հետ, որոնք ուղղորդված չեն:

«Հարգելի՛ համալսարանականներ,

Հաշվի առնելով վերջին օրերին ԵՊՀ-ում կազմակերպված դասադուլերը՝ հարկ ենք համարում ներկայացնել տեղի ունեցողի վերաբերյալ մեր դիրքորոշումը:

ԵՊՀ ուսանողական խորհուրդը, Հայոց լեզվի և Հայոց պատմության հարցը դիտարկելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի ամբողջականության մեջ, իր անդամների միջոցով բազմիցս հայտնել է իր մտահոգությունը ԿԳՄՍ նախարարության կողմից բուհեր ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ: Ըստ մեզ՝ բուհերի Կառավարման խորհուրդների կազմի քանակի և համամասնության վերաբերյալ նախատեսվող լուծումները լրջորեն վտանգում են բուհական ինքնավարությունը, իսկ դեկանների նշանակովի լինելու կարգավորումը ոչ միայն չի նպաստում բուհերի ներքին բազմազանության ապահովմանը, այլև էապես նվազեցնում է ֆակուլտետային գիտխորհուրդների դերը՝ ֆակուլտետային ղեկավարումը փաստացի «նշանակված» ռեկտորից ուղղակի կախվածության մեջ դնելով:

Ինչ վերաբերում է Հայոց լեզվի և հայոց պատմության առարկաներին՝ ՈԻԽ-ն համարում է, որ նշված առարկաների ուսուցման պարտադիրության սահմանումը կարիք ունի քննարկումների, փորձագիտական գնահատականի և խորն ուսումնասիրությունների: Գտնում ենք, որ պետության կողմից բուհերին չպետք է թելադրվի այնպիսի առարկաների ուսուցում, որոնք կհանգեցնեն դպրոցական կրթության բովանդակային կրկնության, սակայն պետությունը կարող է սահմանել մասնագիտական կրթության հետ համադրելի և վերաբերելի հայագիտական առարկաների ողջամիտ ներառվածության պահանջ՝ առարկաների բովանդակային առանձնահատկությունները և մատուցման ձևաչափը թողնելով բուհերի գիտական խորհուրդների սահմանմանը:

Ինչ վերաբերվում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին.
ԵՊՀ ուսանողական խորհուրդը, համաձայն իր կանոնադրության, ապաքաղաքական մարմին է, ուստի պահպանում է քաղաքական չեզոքություն և զսպվածություն: ԿԳՄՍ նախարարի հրաժարականի ներկա պահանջը պարունակում է քաղաքական տարր, ինչն էլ հաշվի առնելով, ՈԻԽ-ն ձգտում է ստեղծված իրավիճակում զերծ մնալ խնդիրների անհարկի քաղաքականացման օրակարգից: Միևնույն ժամանակ, ձևավորված հանրային քննարկման օրակարգում և դրանից դուրս ԵՊՀ ուսանողական խորհուրդը՝ որպես ուսանողական ներկայացուցչական մարմին, լիազորված է արտահայտել կրթական քաղաքականության վերաբերյալ ԵՊՀ ուսանողների շահերը և միասնական մոտեցումները։
Այսպիսով, ԵՊՀ ուսանողական խորհուրդն արձանագրում է ԵՊՀ ուսանողության զգալի մասի բացասական գնահատականը կրթության ոլորտում Արայիկ Հարությունյանի նախարարական գործունեության նկատմամբ։ ԵՊՀ ուսանողական խորհուրդը մտահոգիչ է համարում բարձրագույն կրթության ոլորտում լիազոր մարմնի ապակառուցողական քաղաքականության դրսևորման դրվագները, որոնց վերաբերյալ բարձրաձայնել է ամիսներ շարունակ։ Նշենք մի քանիսը.

  • 2018թ. մայիսի լիազոր մարմնի ղեկավարը, ԵՊՀ-ն հրապարակավ համարելով «կոռուպցիոն որջ», հովանավորում էր ԵՊՀ ռեկտորի հրաժարականը պահանջող և ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճը պարալիզացրած ակտիվիստներին: 2019թ. փետրվարին նախարարը հրապարակավ հորդորում էր ԵՊՀ ռեկտորին հրաժարական տալ՝ կոպտորեն խախտելով բուհական ինքնավարությունը և գերազանցելով իր պաշտոնեական դիրքը:
  • 2019թ. հունիս-հուլիս ամիսներին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում լիազոր մարմնի կողմից ներկայացված անդամների, մասնավորապես` Խորհրդի նախագահի ջանքերով ԵՊՀ կանոնադրությանը հակասող ձևով կայացվեց «ԵՊՀ կառուցվածքում և հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» որոշումը, որի արդյունքում այժմ ԵՊՀ-ի դեմ մի շարք դատական գործեր են ընթանում:
  • 2019թ.-ի փետրվար-մարտ ամիսներին նախարարը հայտարարեց, որ ԵՊՀ 100-ամյակը պետք է նշվի բարձր մակարդակով և միջոցառումների նախապատրաստական աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար պետք է ստեղծվի կառավարական հանձնաժողով: Սակայն վերջնարդյունքում ստեղծվեց գերատեսչական փոքր հանձնաժողով, որում ներգրավված համալսարանական անդամները նույնիսկ տեղյակ չէին իրենց անդամակցության մասին:

Ելնելով Ուսանողական խորհրդի վերհանած մտահոգություններից և ԵՊՀ ուսանողության շրջանում առկա այլ դժգոհությունների արդյունքում առաջացած պահանջներից, հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարի կողմից նոյեմբերի 7-ին արված հայտարարությունն առ այն, որ պատրաստ է ուղիղ շփվել ուսանողների հետ՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը հրավիրում է ԿԳՄՍ նախարարին՝ ԵՊՀ ուսանողների հետ ուղիղ շփվելու և նրանց մտահոգությունները առավել մանրամասն հասկանալու»։

Տպել
1381 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից