Մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել Բաքվում ընդդիմության ցույցի ժամանակ

Ոստիկանությունը ցրել է Բաքվի կենտրոնում ընդդիմության անցկացրած չարտոնված ցույցը։

«Մուսավաթ» կուսակցության կողմից նոյեմբերի 12-ին՝ Ադրբեջանի Սահմանադրության օրը, կազմակերպած ցույցը նվիրված էր հավաքների ազատությանը։ Ձերբակալվել է «Մուսավաթ»-ի մի քանի տասնյակ անդամ, ներառյալ՝ կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին, հայտնում է Jam-news-ը։

Ադրբեջանական իշխանությունների և ընդդիմության հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ վերանորոգման է դրվել «Մեհսուլ» մարզադաշտը, որտեղ իշխանություններն ընդդիմությանը թույլ էին տալիս ակցիաներ անցկացնել։

Ընդդիմադիրներին այժմ թույլատրում են հանրահավաքներ անել միայն Լոքբաթան քաղաքամերձ ավանում, որը Բաքվից 20կմ հեռավորության վրա է գտնվում։ Դրանից դժգոհ ընդդիմությունը փորձում է չարտոնված ակցիաներ անցկացնել Բաքվի կենտրոնում։ Իշխանությունները դա կասեցնում են։

Այսօրվա ցույցով «Մուսավաթ» կուսակցությունն ուզում էր թույլտվություն ստանալ կենտրոնում ակցիաներ անցկացնելու համար։ Այսինքն՝ այն պաշտպանում էր Սահմանադրությամբ ամրագրված հավաքների ազատության իր իրավունքը։

Իշխանությունները կտրականապես արգելել էին ցույցը։ Նշանակված օրվանից մի քանի օր առաջ «Մուսավաթ»-ի անդամներին սկսել էին ոստիկանություն կանչել։ Այնտեղ նրանց սպառնացել էին կալանքով և պահանջել չմասնակցել ցույցին։

Ցույցի մեկնարկը երեկ՝ 15:00-ին է նախատեսված եղել։

Արդեն կեսօրից ոստիկանությունն իր վերահսկողության տակ էր առել գործադիր իշխանության շենքի մերձակայքը։

Մոտավորապես այդ ժամանակ էլ «Մուսվաթ»-ի ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ կուսակցության շտաբ-բնակարանը նույնպես շղթայված է ոստիկանությունով, և նրանք, ովքեր փորձում են դրան մոտենալ, ձերբակալում են։

13:30 շտաբ-բնակարան ուղևորվելիս ձերբակալվել է «Մուսավաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջիլին։

15:00-ին գործադիր իշխանության շենքի մերձակայքը լի է եղել լրագրողներով և շուրջ երկու հարյուր ոստիկաններով (ինչպես համազգեստով, այնպես էլ քաղաքացիական հագուստով)։

Ընդդիմադիրները ցույցի են եկել փոքր խմբերով։ Նրանց տարել են՝ հենց նրանք սկսել են կարգախոսներ վանկարկել կամ լրագրողներին հարցազրույց տալ։

Փաստացի ցույցը չի կայացել։ 16:00-ին և՛ ոստիկանությունը, և՛ լրագրողներն աստիճանաբար ցրվել են։ 

Երեկոյան ձերբակալվածների մեծ մասն արդեն ազատության մեջ է եղել։

Տպել
1305 դիտում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի