Դատապարտյալի իրավունքների թնջուկը

28/09/2010 schedule14:29

Հայաստանում շատերը քամահրանքով են վերաբերվում դատապարտյալի իրավունքներին: Եթե մարդը հանցանք է գործել, պետք է, ուրեմն, կատարյալ արհամարհանքի եւ նվաստացման արժանանա, որովհետեւ դեմ է գնացել հանրության եւ պետության շահերին. այսօր շատերն են այսպես մտածում: Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ պետության իրական կերպարը կարելի է երեւակել ըստ այնմ, թե ինչպես է նա վերաբերվում իր ամենաանպաշտպան քաղաքացիներին, որպիսիք են նաեւ դատապարտյալները: Խոսքն, իհարկե, մաֆիոզ կապեր կամ ամուր թիկունք ունեցողների մասին չէ. նրանք իրենց գլխի ճարը կտեսնեն եւ մի բան էլ ավելի:

Խնդիրն առավելապես սուր է այն անձանց դեպքում, ովքեր չեն կարող ապավինել հարազատների, ընկերների կամ այլոց աջակցությանը, եւ նրանց միակ ապավենը, պոտենցիալ ընկերն ու հարազատը մնում է Սահմանադրությունը, օրենքն ու պետությունը: Դժբախտությունն այն է, ահա, որ Հայաստանի Հանրապետությունը այստեղ էլ վատ ընկեր է, վատ բարեկամ: «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, «ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը» որպես փաստաթուղթ` վատը չեն: Բայց ի՞նչ կապ ունեն դրանք իրականության հետ: Այնքան քիչ, որ, կարելի է ասել, գործնականում` ոչ մի: Քրեակատարողական հիմնարկներն ապրում են իրենց օրենքներով եւ կանոններով, որոնց նպատակը թույլին, անպաշտպանին ծամելն է, կալանավորին թալանելն ու կողոպտելը, նրան զրկելը մարդկային նկարագրից: Քրեակատարողական համակարգը վերածվել է գերշահութաբեր բիզնեսի, որ աներեւակայելի եկամուտների տեր է դարձնում դրա ղեկավարներին եւ նրանց հետ կապեր ունեցող այլ անձանց: Այս է պատճառը, որ Հայաստանում գործող յուրաքանչյուր ՔԿՀ սեփական բիզնես ռեյտինգն ունի: Այս իմաստով ամենաթանկարժեքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ն է, որի պետի պաշտոնը գնահատվում է շուրջ մեկ միլիոն դոլար: Կոռուպցիոն այս սանդղակում երկրորդը «Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց» ՔԿՀ-ն է, որի պետի պաշտոնի հավակնորդները, ասում են, պատրաստ են ծախսել մինչեւ յոթ հարյուր հազար դոլար: Սրանց հաջորդում են «Կոշ», «Էրեբունի», «Վարդաշեն» եւ մյուս ՔԿՀ-ները, որոնց հնարավորությունները ավելի համեստ են առաջին երկուսի համեմատությամբ: Ողջ համակարգը, ահա, հսկայածավալ եկամուտներ է ապահովում Հայաստանի կոռուպցիոն բուրգի համար: Թե կոնկրետ ինչպես են գոյանում այդ եկամուտները, ծավալուն խոսակցության նյութ է: Բայց ՔԿՀ-ների գործունեության հենց մակերեսին առկա են աղաղակող փաստեր, որոնք կարող են պատկերացում տալ տեղի ունեցողի մասշտաբների մասին: Որպես կանոն` գողացվում են դատապարտյալների սննդի համար նախատեսված գումարները: Օրենքով նախատեսված սննդի հսկայական մասը ուղղակի չեն տալիս: Եղածն էլ տրվում է աներեւակայելի կրճատումներով: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնվելով, օրինակ, զարմանքով արձանագրեցի, որ կալանավորների հացը տրվում է օրենքով նախատեսվածի կեսից ոչ ավելիի չափ: Խուցը, որում գտնվում էի, ՔԿՀ-ի կողմից ոչ մի անգամ շաքարավազ չէր ստացել: Բավարար չափով հաց, շաքարավազ ստանալու պահանջս անարձագանք մնաց այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք չբերեցի կալանավորված անձանց եւ դատապարտյալների սննդի նվազագույն չափաքանակներին վերաբերվող կառավարության որոշումը եւ պահանջներս չհիմնավորեցի կոնկրետ իրավական ակտերով: Դրանից հետո հացը սկսեցին տալ բավարար չափաքանակով, շաքարավազը տալիս էին` ինչպես կարգն է: Նաեւ հյութ պահանջեցի, ինչը նույնպես նախատեսված է կառավարության համապատասխան որոշմամբ: Սկսեցին բերել` մի մեծ թեյամանով: Մի քանի օրից պարզվեց, սակայն, որ «Նուբարաշենի» վարչակազմը ամեն օր խանութից մեկ լիտրանոց «Նոյան» հյութ էր գնում, դատարկում տասնհինգ լիտրանոց թեյամանի մեջ, որ տպավորություն ստեղծի, թե այդ հսկայական տարայով հյութ է տրվում բոլոր դատապարտյալներին: Մինչդեռ այդ հյութը կարող էր բավարարել մի միայն մեր խցին: Իրավիճակի նրբությունն այն է, որ պետական բյուջեն, այսպես թե այնպես, վճարում է կալանավորված անձանց եւ դատապարտյալներին հասանելիք հացի, շաքարավազի, հյութի, պանրի, այլ սննդի եւ կարիքների համար: Բայց օրենքով նախատեսված այդ կարիքները կամ չեն բավարարվում, կամ բավարարվում են մասնակի: Այսինքն, հարկատուների վճարած գումարները պետական բյուջեից դուրս են գալիս եւ գրեթե ամբողջությամբ լռվում համապատասխան պաշտոնյաների գրպաններում: Մոտավորապես այսպիսին է վիճակը նաեւ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Յուրաքանչյուր ՔԿՀ, սակայն, իր նրբություններն ու առանձնահատկություններն ունի: Իմ այստեղ հայտնվելուն պես` «Կոշ» ՔԿՀ վարչակազմի եւ նրանց սպասարկուների շրջանում մի իսկական խուճապ է տիրում այն մտքից, որ բազմաթիվ դատապարտյալներ ինձ են մոտենում աղաղակող ապօրինությունների մասին բացահայտումներով: ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետ, մարտիմեկյան սպանդի ոստիկանապետ Հայկ Հարությունյանը այս առիթով նույնիսկ արտահայտվել է, թե ես լուրջ պրոբլեմ եմ իրենց համար եւ հարկավոր է ինչ-որ «լուծում» գտնել: Իրենք էլ ինձ համար են պրոբլեմ, որովհետեւ, պատկերացրեք, որքան զզվելի է ամեն օր շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր իրենց երեխաներին կերակրում են կալանավորի հացը գողանալով: Հ.Գ. Բոլորովին վերջերս իմ եւ ՔԿՀ` փոխգնդապետի կոչումով մի պաշտոնյայի միջեւ տեղի է ունեցել հետեւյալ խոսակցությունը. - Փաշինյան, դրսում օրը մի երեք հազար դոլարանոց տղա էիր, չէ՞: - Այսինչյան, իմ պատկերացմամբ որեւէ չափի «դոլարանոց» կամ «դրամանոց» լինում է ավտոն, ավտոյի զապչասծը, մագնիտոֆոնը, հեռուստացույցը, դիվիդին, քրեակատարողական հիմնարկի կոռումպացված աշխատակիցը, ոստիկանը, քննիչը: Իսկ մարդը, «տղեն» դոլարանոց եւ դրամանոց չի լինում, որովհետեւ անգին է: Բայց դա քեզ ու քո ղեկավարությանը չի սպառնում: շարունակելի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1044 դիտում

Ես ու իմ աշխարհի գանձը․ Գևորգ Սուջյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

Լրագրողների «խայտառակ բացահայտումը»․ Չախոյան

Կամչատկայում գրանցվել է ձյան ծածկի ռեկորդային բարձրություն. տեսանյութ

Խոշոր ավտովթար Երևանում․ 6 տուժած կա

Վարչապետը Սուրբ Փրկիչ եկեղեցում պատարագի է մասնակցում․ ներկա է նաև Կոտայքի թեմի առաջնորդը

Վեհափառը պիղծ է, շատ նորմալ եմ վերաբերվում բարենորոգման օրակարգին. քաղաքացի

Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի եկեղեցում կմասնակցի կիրակնօրյա պատարագի

Հերիք է հա, անընդհատ Փաշինյան, Փաշինյան, ինքն ի՞նչ կապ ունի, եկեղեցի է, պատարագ է․ քաղաքացի

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Թեղուտում ավտոմեքենա է այրվել

Արամ Ղազարյանը կազատվի ոստիկանապետի պաշտոնից. հայտնի է՝ ինչ պաշտոնի կնշանակվի նա, և ով կլինի նոր ոստիկանապետը

Կանգնեց մորս սիրտը, որի մեջ տեղավորվում էինք բոլորս. Զառա Արամյանի դուստրը հայտնել է հոգեհանգստի տեղն ու ժամը

Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորոգվող մասնաշենքում ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին

Մահացել է Զառա Արամյանը

2018-ի համեմատ ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում աճել է մոտ 1225 տոկոսով. վարչապետ

7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման․ ՆԳՆ-ն՝ Իրանի դեսպանատան մոտ ցույցի մասնակիցների մասին

Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեցինք ոլորտի հետագա զարգացման հեռանկարները. Փաշինյան

Երևանում վագոն-տնակ է այրվել

Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միացել է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը

Սիրիայի նախագահը երկրում ազգային լեզու է հռչակել քրդերենը

Պարեկները Արտյոմ Կանևսկոյի և նրան ուղեկցող ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք

Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Մանիպուլյացիայի վարպետ Նարեկին ամենալավը կարձագանքի նորաթուխ գործիչ Նարեկը. Մանավազյանը տեսանյութ է հրապարակել

Վրաստանի վարչապետը չի մասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին. նրան չեն հրավիրել

Բոլոր նրանք, որ քննադատում են ինձ՝ ամուսնուս հետ երջանիկ լինելու համար, երբեք չեն սիրել մեզ․ Լինդա Էուլջեքչյան

Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով

Տեղեկանալով, որ 1 տարով զրկվելու է վարելու իրավունքից, տղամարդն առաջարկել է 40, ապա՝ 150 հազար դրամ կաշառք

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին

Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն

Բախվել են Արթիկ-Ապարան-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԳԱԶ 69»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում, կա 8 վիրավոր

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա տղամարդու դիակը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը

Հրդեհ՝ Երևանի Տիչինայի փողոցի վուլկանացման կետում

Կադրային բազմաթիվ փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ՝ ՆԳ նախարարի հրամաններով

Լոռու քրեական ոստիկանները ձերբակալել են Վանաձորում ու Սարամեջում թմրանյութ իրացնող անչափահասների. տեսանյութ

Եթե աղա տղեն պատրաստ է 1 դրամով վարչապետ աշխատել, ինչու՞ էին ՀԷՑ-ում միլիոններով աշխատավարձ ստանում. Սաֆարյան

2025 թվականին մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում 91 մեդալ են նվաճել. ԿԳՄՍ նախարար

Լոռու մարզ այցի շրջանակում Թորոսյանը ծանոթացել է պետության կողմից արտապատվիրակված ծառայությունների մատուցմանը

Խոշոր հրդեհ Աբովյանի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանվել է 15 քաղաքացի