«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը միանում է ՀՀ կառավարության՝ տնկել 10 միլիոն ծառ նախաձեռնությանը

15/11/2019 schedule11:58

«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը միանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարած ակցիային՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը տնկել 10 միլիոն ծառ։

Ընկերությունը մտադիր է լայնածավալ աշխատանքներ իրականացնել՝ իր ներկայության համայնքներում կանաչ տարածքներ ստեղծելու համար։ Ակցիան մեկնարկել է Ագարակ քաղաքում, որտեղ «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ի աշխատակիցները, բնապահպանության և հանքային ռեսուրսների պետական տեսչության Սյունիքի բաժնի աշխատակիցների հետ միասին տնկել են կանադական բարդիների տասնյակ տնկիներ։ Կանաչ տարածքների ընդլայնման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն հաջորդ գարնանը։ Ընկերությունը տեղադրել է նաև ծառերը ջրելու ավտոմատ համակարգ։

«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակով․ «Բնապահպանության ոլորտի հարցերը մշտապես գտնվում են կոմբինատի ղեկավարության ուշադրության կենտրոնում և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը դարձավ բնապահպանական միջոցառումներն առավել արդիականացնելու ևս մեկ առիթ։ Մեղրի/Ագարակ համայնքների ցածրադիր վայրերը Հայաստանի չոր կլիմայական շրջաններից են և մենք ուրախ ենք, որ մեր մասնակցությունը այս նախաձեռնությանը շոշափելի օգուտներ կբերի տարածաշրջանին, նրա բնակիչներին և հյուրերին»։

Ներկայումս «ԳՊՄ գոլդ» ընկերությունը, որը «ԳեոՊրոմայնինգ» ընկերության հայաստանյան ակտիվներից մեկն է, տեղական իշխանությունների հետ աշխատում է Սոթք և Արարատ գյուղերում մշակութային, մարզական և զվարճանքի այգիներ հիմնելու ուղղությամբ։ Նախագծային աշխատանքները կսկսվեն 2020 թվականի գարնանը՝ մի քանի հազար տնկիների տնկմամբ։

«ԳՊՄ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտին․ «Մենք մտադիր ենք մեր ներկայության համայնքներում ստեղծել հայ-ռուսական բարեկամության պուրակ՝ պլանավորումից մինչև ոռոգում և խնամք։ Ներկայումս դենդրոլոգները մեզ մասնագիտական աջակցություն են ցուցաբերում լանդշաֆտի ձևավորման համար անհրաժեշտ մշտադալար ծառերի, ծաղկող թփերի և ծաղիկների տեսակների ընտրության հարցում՝ նկատի ունենալով այս տարածքների եղանակային և կլիմայական պայմանները»։

Տպել
607 դիտում

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա