ԱՄԷ-ի ներդրողից 515 մլն դրամ է հափշտակվել. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

15/11/2019 schedule19:40

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է հանցագործության դեպք։

Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱՄԷ մի քաղաքացի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով 2016 թվականին Հայաստանում հիմնադրել է մի ՍՊ ընկերություն։ Նա տնօրեն է նշանակել իր ծանոթ, հայաստանաբնակ մի անձի և ընկերության գործունեության հողատարածքներ ձեռք բերելու և մշակելու նպատակով կատարել շուրջ 7․000․000 դոլարի ներդրում։

Մինչդեռ ՍՊ ընկերության տնօրենը նշված գործարքների շրջանակներում, ի թիվս այլ չարաշահումների, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կեղծ հաշվապահական փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով ընկերության դրամարկղից դրամական միջոցների մաս-մաս ելքագրումներ կատարելով, յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 515 միլիոն դրամ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
Հետաքննության ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներով գնվել են բազմաթիվ անշարժ գույքեր, որոնց ապօրինի օտարումը կանխվել է։

Տպել
1007 դիտում

Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԽ նիստը. նիստին մասնակցում է ՀՀ վարչապետը (տեսանյութ)

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

Հանդիպել են ԱԺ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը

Դեկտեմբերի 3-ին մի քանի ժամով կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի գազամատակարարումը

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Ապաքինվող բազմաթիվ զինվորներ ունեն ձեր արյան կարիքը. Արյունաբանական կենտրոն

Ալեքսեյ Սանդիկովը ընտրվեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Որոշել ենք ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ․ Բաբկեն Թունյան

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 8 ժամով դադարեցվել է ջրամատակարարումը

Տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող

Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ

Հաստատվել է կորոնավիրուսի 1264 նոր դեպք. գրանցվել է 35 մահ, եւս 8-ն էլ՝ այլ հիվանդության հետեւանքով

Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը

«Գոռում էին՝ խփեք, ջարդեք». ԱԱԾ-ն պարզել է՝ ովքեր են ապահովել մարդկանց ներկայությունը ԱԺ և Կառավարություն (տեսանյութ)

«ԵՄ-Թուրքիա հարաբերություններում ցանկալի առաջընթաց չի գրանցվել». Մերկել

Ստեփանակերտի ՌԴ դաշտային հոսպիտալն ընդունել է Լեռնային Ղարաբաղից առաջին հիվանդներին

Վթար Աշտարակ-Ագարակ ճանապարհին. մեքենայից 30 մետր հեռու հայտնաբերվել է վարորդի դին

68.000 դրամ միանվագ աջակցություն կստանան Արցախում հաշվառում ունեցող բոլոր երեխաները՝ անկախ ծնողի շահառու լինելուց

ՀՀ որոշ ճանապարհների մառախուղ, մերկասառույց է. կան դժվարանցանելի ճանապարհներ