Համընկնող հետաքրքրություններ և հեռանկարային համագործակցություն. Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Կատարի հիմնադրամ։

ՀՀ նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Կրթության, գիտության, համայնքային զարգացման ոլորտներում նշանակալի ծրագրեր իրականացնող հիմնադրամն ստեղծվել է 1995 թվականին՝ շեյխ Համադա բին Խալիֆա Ալ Թանիի և նրա տիկնոջ՝ շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի կողմից։ Վերջինս նաև հիմնադրամի նախագահն է, ակտիվ ներգրավվածություն ունի երկրի կրթական ու սոցիալական զարգացման գործընթացներում և նշանակալի դեր է ունեցել այդ ոլորտներում իրականացվող մի շարք ազգային և միջազգային նախագծերում։

Հայաստանի նախագահին ներկայացվել են Կատարի հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու կառուցվածքը, իրականացվող ծրագրերը։ Տեղեկացվել է, որ Հիմնադրամը նպատակ է հռչակել աջակցելու երկրին՝ «մարդկային ներուժը բացահայտելու միջոցով վերածվելու գիտահեն տնտեսության»։ Այն ներառում է մի շարք հաստատություններ, այդ թվում՝ գիտատեխնոլոգիական պարկը, գրադարանը, Կրթական քաղաքը։ Կրթական քաղաքում տեղակայվել են միջազգային մի շարք հեղինակավոր՝ Ջորջթաունի, Կոռնելի և այլ հեղինակավոր համալսարանների, ինչպես նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնաճյուղերը՝ ստեղծելով ակադեմիական և գիտահետազոտական եզակի մոդել։ Հիմնադրամի հայտնի նախաձեռնություններից է 2009 թվականից անցկացվող Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովը, որը հանդես է գալիս որպես կրթական ոլորտում նորարարությունների և նոր մոտեցումների ներկայացման գլոբալ հարթակ։

Հիմնադրամում շրջայցից հետո նախագահ Սարգսյանը հանդիպել է կառույցի ղեկավար և համահիմնադիր շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ։ Վերջինս նախագահ Սարգսյանին է ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացվող կրթական, գիտական ծրագրերը և շնորհակալություն հայտնել Հայաստանի նախագահին՝ հիմնադրամի կողմից նախաձեռնված՝ Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովի բացմանը մասնակցելու համար։

Շրջայցից իր տպավորությունները հայտնելով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ համագործակցության հնարավորությունները մեծ են, քանի որ ունեն ընդհանուր և համընկնող հետաքրքրություններ։ Նախագահը նշել է, որ իր ցանկությունն է Հայաստանը տեսնել կրթական, գիտական նորարարական հանգույց, ունենալ ինովացիայի վրա հիմնված նոր տիպի կրթական համակարգ, լինել ժամանակակից ու նորարար, քանի որ 21-րդ դարը արագ փոփոխությունների ժամանակաշրջան է, և հաջողության հասնելու համար պետք է կարողանալ արագ հարմարվել նոր իրողություններին։

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը։ Նշելով, որ այն ունենալու է մի քանի բաղադրիչ՝ ներառելու է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, ստեղծվելու է ապագայի թանգարան` նախագահն ասել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի նաև դառնալ հարթակ, որտեղ հայկական ու միջազգային ընկերությունները, գիտահետազոտական կենտրոններն ու համալսարանները կհամագործակցեն ու համատեղ գիտահետազոտական ծրագրեր կիրականացնեն։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Կատարի հիմնադրամը ևս կարող է հետաքրքիր գործընկեր լինել այս ծրագրի շրջանակում։

Համաձայնելով, որ գործակցության ներուժն ու հնարավորություններն հսկայական են` զրուցակիցները պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ՝ փոխգործակցության ուղղությունները հստակեցնելու համար։

Տպել
433 դիտում

Այսօր վարչապետի ճեպազրույցին մասնակցելու է կորոնավիրուսից ապաքինված քաղաքացի

Իսպանիայում ֆուտբոլային խաղերը վերսկսելուց հետո հնարավոր է՝ երկրպագուներին թույլատրեն մարզադաշտ գնալ

Վարակակիր զինծառայողների հիմնական մասը պայմանագրային եւ սպայական կազմից է․ Գաբրիել Բալայան

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկել գույքահարկի մասին օրենքում

«Մեյմանդար» կոչվող շուկայում տեղի ունեցած խուլիգանության կասկածանքով երկու անձ է ձերբակալվել. ՔԿ

Խորհրդարանական պետությունը չի ձեւավորվում թղթի վրա, այն ձեւավորվում է իրական կյանքում․ Վլադիմիր Վարդանյան

Թուրքիայում ապրող 16-ամյա Դավիթը արդեն հինգ տարի դպրոց չի հաճախում. նա ստիպված է աշխատել

ԱԺ նախագահը կառավարության ներկայացուցչին հորդորեց պահպանել ԱԺ ներքին հարցերին չմիջամտելու ավանդույթը

Հայտարարվում է Պետական աջակության 17-րդ միջոցառման երրորդ՝ Համաֆինասնավորման դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին

ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո համաշխարհային սպորտի աստղերը միացել են ռասիզմի դեմ պայքարին

Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել Քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

Որքան արագ միասին համախմբվենք, այնքան ավելի արագ կհաղթահարենք այս փորձությունը. Արման Թաթոյան

Արթուր Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի. պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է

ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակը և փաստաբանական դպրոցն իրականացնում են անվճար իրավաբանական օգնություն

Սահյանի ծննդավայրում գիշերներն արդեն լուսավորվել են

ՀՖՖ նախագահը հանդիպել է Արցախի նախագահին. ֆուտբոլի զարգացումը Ա. Հարությունյանի ուշադրության կենտրոնում է

Պատգամավորներն առաջարկում են բարձրացնել ԱԺ մշտական հանձնաժողովների հաշվետվողականությունը

Առաջին դասարանցու փաստաթղթերը դպրոց առձեռն չհանձնելու դեպքում հայտագրումը չի չեղարկվում

Փարաքարում այսօր կորոնավիրուսից մեկ երիտասարդ մարդ է մահացել․ պատգամավոր

Դիմել եմ ՀՖՖ, ակնկալում եմ համապատասխան եւ կոշտ պատասխան «Փյունիկի» անգործության դեմ. Էդգար Մանուչարյան