ԱԺ-ն քննարկում է կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների նախագծերը ինքնուրույն հանրային քննարկման դնելու հարցը

ԱԺ-ում այսօր քննարկման է դրվել կառավարության կողմից ներկայացված նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը.

Հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց, որ առաջարկվող փոփոխությամբ լրացում է կատարվելու նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասում՝ «կառավարության անդամը» բառից հետո ավելացնել «նաեւ կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինները» բառակապակցությունը, ինչպես նաեւ փոփոխություն կատարել օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում՝ «կառավարության անդամը» բառից հետո լրացնել «նաեւ կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինները» բառակապակցությունը:

Այժմ գործող օրենքի խմբագրությամբ հանրային քննարկում կարող են իրականացնել միայն կառավարության անդամները, իսկ կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմիններն ուղղակի տեխնիկապես իրենց կողմից պատրաստված օրենքի փոփոխությունների կամ այլ նորմատիվ իրավական ակտերի փոփոխությունների նախագծի հանրային քննարկումը եւ պետական իրավական փորձաքննության ուղարկելը չեն կարող իրականացնել: Սա իրականացվում է կառավարության այլ անդամի միջոցով, ինչն էլ իր հերթին բերում է ժամանակի վատման եւ այլ թղթաբանության:

«Նախագիծն ուղարկվում է կառավարության անդամին, նա տեղադրում է e-draft.am՝ հանրային քննարկում իրականացնելու համար, հետո՝ օրենքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո, նոր կարողանում են շրջանառված օրենքը՝ հանրային քննարկման արդյունքում ստացված առաջարկները հաշվի առնել»,- ասաց փոխնախարարը: Իր համոզմամբ՝ նախագծի ընդունման արդյունքում այդ ժամկետները եւ թղթարարությունը կկրճատվեն, քանի որ կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմիններն իրենք կարող են հանրային քննարկման դնել իրենց կողմից պատրաստված օրենքի նախագծերը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց հնչեցրեց, թե արդյոք այստեղ հակասություն չկա՞, քանի որ իր կարծիքով հանրային քննարկման իմաստներից մեկն էլ այն է, որ այդ ոլորտի համար քաղաքական պատասխանատվություն կրող կառավարության անդամն է իրականացնում դա:

«Քաղաքական պատասխանատվության ինստիտուտը որտե՞ղ է, ստացվում է, որ պատասխանատվություն կրողն օրենքով մեկ այլ անձ է, իրականացնողը մյուսն է»,- հարցրեց Մելիքսեթյանը:

«Հակասություն չկա, խոսքը նախագիծը e-draft.am կայք տեղադրելու մասին է, պատասխանատվությունը կկրի կառավարության անդամը: Խնդիրն ուղղակի իրավական հնարավորություն ունենալն է կազմակերպել այդ քննարկումը»,- եզրափակեց ելույթը փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
1748 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը