Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները ավելի լայն շրջանակ ունեն, քան Էթիկայի հանձնաժողովը․ Էդգար Շաթիրյան

18/11/2019 schedule16:12

Խորհրդարանն այսօր քննարկում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովների անդամների ընտրության հարցը:

Հանձնաժողովի անդամների մեկական թեկնածուներ են առաջադրել կառավարությունը, «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, Բարձրագույն դատական խորհուրդը։

«Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն Էդգար Շաթիրյանն է։ Վերջինս ծնվել է 1980 թ.-ին, սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, շուրջ 25 գիտական աշխատությունների եւ հոդվածների հեղինակ ու համահեղինակ է: Այժմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ է:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին նոր օրենքը, ըստ Շաթիրյանի, հանձնաժողովին վերապահում է գործառույթների եւ լիազորությունների անհամեմատ ավելի լայն շրջանակ, քան հիմա գործող էթիկայի հանձնաժողովին: Ներկայիս գործող օրենքն ընդունվել է ավելի քան 2 տարի առաջ, սակայն, ըստ Շաթիրյանի, հանձնաժողովի չկազմավորման հանգամանքով պայմանավորված՝ այս օրենքը, բացառությամբ դրա առանձին դրույթների, առ այսօր ուժի մեջ չի մտել: Էդգար Շաթիրյանի համոզմամբ՝ հենց այս պատճառով էլ ներկա պահին չափազանց դժվար է ներկայացնել, թե օրենքի նորմերի պրակտիկ իրացման ընթացքում ինչ խնդիրներ են վերհանվել եւ ինչ թերություններ կան:

«Իհարկե, հեռու եմ այն մտայնությունից, թե նոր օրենքը կատարյալ է կամ մոտ է կատարելությանը, բայց հանձնաժողովին վերապահված գործառույթներն ու լիազորությունները շատ ավելի լայն շրջանակ ունեն»,-ասաց Շաթիրյանն ու հավելեց նաեւ, թե կան շատ բացեր, որոնցից է, օրինակ՝ այն, որ ապօրինի հարստանալը ուղղակիորեն կապվում է գույքի եւ եկամուտների հայտարարագրման հետ:

«Թեպետ 2018 թ. հանրային ծառայության մասին նոր օրենքի ընդունմամբ հայտարարագրերի բովանդակությունը միասնականացվեց թե՛ պաշտոնյաների, թե՛ նրանց ընտանիքի անդամների համար, այդուհանդերձ պետք է անկեղծ լինեմ եւ արձանագրեմ, որ գույքի եւ եկամուտների հայտարարագրերի այս պահին հանրային ծառայության մասին օրենքով սահմանված բովանդակությունը, մեղմ ասած, համահունչ չէ ապօրինի հարստացման դիսպոզիցիային»,- ասաց Շաթիրյանը՝ պարզաբանելով, որ այսօր հայտարարագրման ենթակա են անձանց՝ բացառապես սեփական իրավունքով պատկանող գույքի տվյալները, ընդ որում, շարժական գույքի մասով բացառապես տրանսպորտային միջոցների տվյալները, մինչդեռ կանխիկ գործարքները, օրինակ՝ գրեթե անհնար է վերահսկել կամ շատ դժվար է:

Այնուամենայնիվ, Շաթիրյանն ասաց, որ ստեղծված է այն մինիմալ իրավական բազան, որը հնարավորություն կընձեռի ապահովել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության մեկնարկը, բայց ասվածը չի նշանակում, որ ամեն ինչ արված է ու անելիք չկա. անելիքները չափազանց շատ են:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
1379 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին